Մարտին Ակողլյան
Մարտին Ակողլյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1958 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստների գործիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Martin Akoghlyan Վիքիպահեստում |
Մարտին (Մարկոս) Նուբարի Ակողլյան (մարտի 6, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտին Ակողլյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի նկարիչների միության գեղանկարի բաժնի բյուրոյի անդամ:
Մարտին Ակողլյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում, Երևանի պատմության թանգարանում, Լաչինի պետական թանգարանում, ”Wentworth Gallery»-ում (ԱՄՆ), և Հայաստանի, Անգլիայի, Կանադայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի, Շվեյցարիայի, Մայք Բարոյանի (Շվեյցարիա), Վլադիսլավ Կուզնեցովի (Մոսկվա), Օլեգ Բաբաջանյանի (Երևան), Ժան Մարի Բոսիի (Շարդոնե) և Պինո Չաչոյի (Պալերմո) մասնավոր հավաքածուներում[1]։
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997-2000 մասնակցել է մի շարք միութենական և հոբելյանական ցուցահանդեսների
- 2001 «Դանթե Ալիգերի» բիենալե, Իտալիա, Ռավեննա
- 2001 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին
- 2003 Արցախ, Բերձոր
- 2009 Երևանի 2791-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան
- 2004 Խմբակային ցուցահանդես Փարիզ,աճուրդի կենտրոն
- 2004 խմբակային ցուցահանդես Թեքեյան կենտրոն (Երևան):
- 2007 խմբակային ցուցահանդես' Ժողովրդական արվեստի թանգարան(Երևան):
- 2009 խմբակային ցուցահանդես նվիրված Երևանի 2791 ամյակին (Երևանի քաղաքապետարան):
- 2010 Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ
- 2011 Անի քաղաքի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես
- 2011 «Հայաստանի գույները», Եգիպտոս
- 2010 «Սյունիքի գարնանային գույները», Երևան, «Փյունիկ» հիմնադրամ և Լոռվա Ձոր հայրենակցական միություն
- 2011 «Հայկական ներկապնակ» միջազգային սիմպոզիում, հայ, ռուս, բելառուս նկարիչների մասնակցությամբ, Հայաստան, Արցախ, «Փյունիկ» հիմնադրամ և Լոռվա Ձոր հայրենակցական միություն
- 2012 «Հայկական ներկապնակ» Օձուն, «Փյունիկ» հիմնադրամ և Լոռվա Ձոր հայրենակցական միություն
- 2012-2014 թթ.խմբակային ցուցահանդեսներ (ՀՀ նկարիչների միություն)
- 2014 Խմբակային ցւցահանդես նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձին (Ստեփանակերտ)
- 2015 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին (Հայաստանի նկարիչների միություն): 2015 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին (Երևանի Արաբկիր վարչական շրջան)
- 2016 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին (Երևան):
- 2017 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Հ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակին (Ստավրոպոլի մարզ, քաղ.Պյատիգորսկ)
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 «Հայ ART» մշակութային կենտրոն, Երևան
- 2012 «Հայ ART» մշակութային կենտրոն, Երևան
- 2016 Գորիսի քաղաքային պատկերասրահ
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուշերս, 1998
- Արծվաքար, 2005
- «Զորաց քարեր» շարքից, 2007
- Մասիս լեռան կենվորը, 2004
- Հայկ նահապետ, 2004
- Անավարտ վերջ, 2004
- Սիմֆոնիա. Բջնի, 2005
- Մեր ափը, 2005
- «Գառնու ձորը» շարքից, 2007
- Օշականի ձոր, 2005
- Ճգնավորաց ձոր, 2007
Պատվոգրեր, շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003 Արցախ, Բերձորի պետական թանգարանի կողմից-շնորհակալագիր
- 2007 «Հայ ART» մշակութային կենտրոնի կողմից-շնորհակալագիր
- 2009 Երևանի քաղաքապետի կողմից, Երևանի 2791-ամյակի առթիվ-շնորհակալագիր
- 2009 Հայաստանի մշակույթի նախարարի կողմից Երևանի 2791-ամյակի առթիվ շնորհակալագիր
- 2011 Հայկական ներկապնակ (Միջազգային փառատոն-դիպլոմ)
- 2012 «Հայ ART» կենտրոն շնորհակալագրեր
- 2016 Tele-Trade կազմակերպության կողմից դափնեկրի վկայական
- 2017 Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Հայ համայնքի նախագահի-շնորհակալագիր
- 2017 Ռուսաստանի Դաշնության Հայերի միության նախագահի -հոբելյանական շքանշան
Մեջբերումներ Մարտին Ակողլյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարդուն ծնած հողի ուժն իր ազդեցությամբ երբեմն այնքան զորեղ կարող է լինել, որ այն ամբողջությամբ կարող է կլանել ամենը, ինչով ապրում ու շնչում է նա... Այս նկարչի ստեղծագործության մեջ յուրաքանչյուր թեմա, ձև, լինի դա պատմական ժանր, բնանկար կամ կոմպոզիցիա` ամեն-ամենը ներծծված է հայրենիքի հանդեպ պաշտամունքով, այս բոլոր ստեղծագործություններից հայեցիության շունչն է բուրում ու հայոց պատմության ներբողումը։ Եվ մեզ մնում է միայն խմբավորել կամ դիտել նկարչի ստեղծագործության զարգացումը պատմական ժանրից դեպի բնանկար, որտեղից էլ` նկարչի ողջ ասելիքն իր մեջ պարունակող` մեծ կտավի կոմպոզիցիոն ստեղծագործություն... - Անուշ Հակոբյան[2]։
|
![]() |
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական ներկապնակ, «Վերածնունդ», 2015
- Մրցանակաբաշխություն 2013 Կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների համար, Երևան, 2013
- «Հայաստանի կերպարվեստը», Մոսկվա, «Գալարտ», 2012
- «Հազարան հավք» (նկարազարդումներ), Երևան «Լուսապսակ», 2012
- ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան քաղաքի պատմության թանգարանին Երևանաբնակ ժամանակակից նկարիչների նվիրաբերած ստեղծագործությունների ալբոմ, Երևան. 2009
- «Եռաձայն», Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2008
- Dante in Armenia, Centro Dantesco dei Frati Minori Conventuali, Ravenna, 2001
- Ազդակ օրաթերթ
- Մարտին Ակողլյան, Կատալոգ, 2007
- Հայկական ազգային երաժշտական գանձարան (շուրջ 100 նկարազարդում), «Մշակութային վերածնունդ» հիմնադրամ, 2015
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղրածուն աշնանը նկարաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքերի նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մարտին Ակողլյանի կենսագրությունը anunner.com կայքում
- ↑ Մարտին Ակողլյան, Կատալոգ, 2007