Jump to content

Մարտինի (կոկտեյլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինի
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ
Ենթատեսակկոկտեյլ
Բաղադրամասերolive?, lemon twist?, dry vermouth?, Ջին և cocktail glass?
Անվանված էAlessandro Martini?
 Martini (cocktail) Վիքիպահեստում

Մարտինի (անգլ.՝ Martini կամ անգլ.՝ Dry Martini), Կոկտեյլ-ապերիտիվ, ջինի և վերմուտի հիմքով։ Մտնում է բարմենների միջազգային ասոցիացիայի IBA պաշտոնական կոկտեյլներ խմբի, «Անմոռանալի» կատեգորիայի մեջ (անգլ.՝ Unforgettables)[1]:

Մարտինիի իրական ծագումը հայտնի չէ, որպես նրա հայտնաբերման վայր համարվում են իրարից բավականին հեռու գտնվող ամերիկյան այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Յոնկերսը, Նոր Օռլեանը, Սան Ֆրանցիսկոն[2]։

Ավանդաբար Մարտինիի ծագման վայր է համարվում Սան Ֆրանցիսկոն, իսկ անվանումը դուրս է բերվել առավել վաղ անգլ.՝ Martinez[2]. անգլ.՝ Martinez անվանումը հաստատվել է 1880-ական թվականների գրավոր աղբյուրներում, իսկ ծագումը իր հերթին բացատրվում է բազմաթիվ լեգենդներով։ Փիթեր Տամոնին կարծում է[2], որ վերջին բաղաձայնի կորուստը տեղի է ունեցել կամ գործնական պատճառներով (օրինակ, անգլ.՝ Martinez ից հոգնակի թիվ կազմելով, ինչն օգտակար է խմիչքներ պատվիրելիս, անհնար է , կամ, ինչն ավելի հավանական է, Մարտինի վերմուտի անվան ազդեցությամբ։

Բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ծաղրանկարի վրա Կոկտեյլ Բիլը

Ամենաառաջին մարտինին եղել է քաղցրահամ — 1887 թվականի բաղադրատոմսը խորհուրդ է տալիս ավելացնել օշարակ, եթե պատվիրատուն ավելի քաղցր է ցանկանում:Սակայն արդեն 1891 թվականին Ու. բուտբի[en] «Կոկտեյլ Բիլ » մականունով, խորհուրդ չի տալիս ավելացնել քաղցր, քանի որ «Old Tom Cordial Ջին (խմիչք)ը և իտալական վերմուտը առանց այդ էլ բավականին քաղցր են»[2]։

20-րդ դարի առաջին կեսին խմիչքը դարձել է ավելի չոր։ Իտալական վերմուտը փոխարինվել էր ավելի չոր ֆրանսիականի, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ջինի և վերմուտի հարաբերությունը հասնում էր 16:1, իսկ ուլտրաչոր մարտինիի ծայրահեղ իրավիճակներում պահանջվում էր միայն վերմուտի «շշուկ», որին հասնում էին վերմուտ ցողալով կամ բաժակը վերմուտով ողողելով նախքան ջինի լցնելը։ Կատակով հաստատվում էր, որ անհրաժեշտ համամասնության հասմնելու համար բարմենին բավական էր ջինը լցնելու պահին ընդամենը նայել վերմուտով շշին[2]։

Դ.Էմբերին[en] իր «Խմիչքների խառնման նրբագեղ արվեստը[en]» գրքում ասում էր, որ «չոր մարտինին» դժվար թե համարվում է մարտինի բառի նորմալ իմաստով; Վիկտորիա Մուրը նշել է, որ այդպիսի կոկտեյլ խմողն ըստ էության խմում է մաքուր ջին, ինչը իրականում ընդունված չէ արժանապատիվ հասարակության մեջ, և ուլտրաչոր մարտինիի պատրաստման ծեսը հանդիսանում է ընդամենը այդ պահվածքի արդարացում[3]։ Վերմուտի և ջինի հավասար մասերից բաղկացած մարտինիի տարբերակը ներկա պահին կոչվում է «հիսուն/հիսուն»։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինին հայտնաբերվել է Ամերիկայում 1870-ական թվականներին լայն տարածում է գտել «Ոսկեզօծ դար»[4]։ Կոկտեյլն առաջին անգամ հիշատակվում է 1880-ական թվականներին բարմենների համար ուղեցույցներում[5]։

ավանդական գավաթ ոչ ավանդական զեյթուններով

Մինչև 20-րդ դարի վերջերը մարտինին բաղկացած էր երկու բաղադրիչներից ։ Ջինից և վերմուտից, խառնուրդը սառը վիճակում մատուցվում էր ոտիկով գավաթով` զարդարված ձիթենի եվրոպականով և ուրիշ «խավարտով»։ 1920-ական թվականներին խմիչքը սկսեց մատուցվել այսօր բացառապես ընդունված հատուկ կոնանման գավաթով[4]։

Հնացած բաժակ

1950-ական թվականններին տեղի ունեցան փոփոխությւններ։ Ջինը հաճախ փոխարինվում էր օղիով, իսկ գավաթը հնացած գավաթով, «Հնացած բաժակ»[4], կոկտեյլը մատուցվում էր սառույցով։ Փոփոխությունները այնքան հանրահայտ էին դարձել, որ նույնիսկ հայտնվեց անգլալեզու հատուկ տերմին, որը բնորոշում էր ավանդական մարտինին։ անգլ.՝ straight up martini[4]:

1990-ական թվականներին Մարտինի հանդեպ հետաքրքրության վերականգնումից հետո կոնաձև բաժակը վերադարձել է, բայց դրա բովանդակությունը փոխվել է[6]։ "Մարտինի" անվանմամբ բարերը սկսել են առաջարկել տասնյակ կոկտեյլներ ամենատարբեր բաղադրատոմսերով, որոնց, ըստ էության, միավորել է միայն կոնաձև բաժակի օգտագործումը:[4] Կոկտեյլում սկսել են հայտնվել մեկից ավելի ձիթապտուղներ, որոնց սկսել են ուտել:(ավանդապաշտները առաջվա պես դիտարկում են միակ ձիթապտուղը մարտինիի մեջ որպես ձևավորում:[7]): Ռեստորանները սկսել են նույնիսկ օգտագործել մարտինիի բաժակը սննդի մատուցման համար, որպես մասնագիտացված ափսե:[7]

Առաջին անգամ Մարտինին գեղարվեստական ստեղծագործության մեջ հիշատակվել է 1896 թվականին[5] (հումորային ակնարկում անգլ.՝ A Daring Game անգլ.՝ Crescent ամսագրի օգոստոսյան համարում, գրված անհայտ հեղինակի կողմից անգլ.՝ Hidley Dhee) կեղծանվամբ։

Իր մենագրության մեջ Լ. Էդմունդսը անվանում է Մարտինին «քաղաքականապես ոչ կոռեկտ» և առաջարկում է մարտինիի մասին հետևյալ 7 պնդումները[8]։

  1. մարտինի— ամերիկյան խմիչք (այլ ոչ թե եվրոպական կամ ասիական);
  2. մարտինի— քաղաքային և բարդ, այլ ոչ թե գյուղական և պարզ խմիչք;
  3. մարտինի— կարևոր, այլ ոչ թե հասարակ մարդկանց խմիչք;
  4. մարտինի— տղամարդկանց, այլ ոչ թե կանանց խմիչք;
  5. մարտինի — լավատեսների, այլ ոչ թե վատատեսների խմիչք;
  6. մարտինի— խմիչք մեծահասակների, այլ ոչ թե երեխաների համար;
  7. մարտինի— անցյալի, այլ ոչ թե ներկայի խմիչք։

Էդմունդսը հատկապես նշում է մարտինիի վերջին հատկությունը. յուրաքանչյուր պահի այն նախորդ սերնդի խմիչք է թվում։

Հ.Լ.Մենկենը մարտինին անվանեց «միակ ամերիկյան հայտնագործությունը, որը նույնքան կատարյալ է, որքան սոնետը  »[9], իսկ Էլվին Բրուքս Ուայթը անվանեց այն «լռության էլիքսիր»[10].

Կեղծ լրտես Ջեյմս Բոնդը երբեմն մարտինիով օղի էր խնդրում «թափ տալ, բայց ոչ թափահարել[en]», բայց, Հարրի Կրեդոկը The Savoy Cocktail Book (1930) գրքում մարտինիի իր բոլոր բաղադրատոմսերի համար նախանշել էր թափահարումը[11]:. Թափահարած մարտինիի ճիշտ անունն է Բրեդֆորդ[12]։ Այնուամենայնիվ, Վիլյամ Սոմերսեթ Մոեմը հաճախ գրում էր, որ «մարտինին անհրաժեշտ է անընդհատ խառնել, այլ ոչ թե թափահարել, որպեսզի մոլեկուլները զգայնորեն իրար վրա պառկեին»[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Сайт Международной ассоциации барменов». Незабываемые коктейли (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tamony, Peter. Martini Cocktail. // Western Folklore 26.2 (1967): 124—127.
  3. Victoria Moore. How to Drink Andrews McMeel Publishing, 2010. С. 278.(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Edmunds, 2003, էջ xix
  5. 5,0 5,1 Edmunds, 2003, էջ xxvii
  6. Edmunds, 2003, էջ xx
  7. 7,0 7,1 Edmunds, 2003, էջ xxi
  8. Edmunds, 2003, էջ xxiv
  9. Edmunds, 2003
  10. Conrad, Barnaby, III[en] The Martini: An Illustrated History of an American Classic. — Chronicle Books[en], 1995. — С. 10–11. — ISBN 9780811807173
  11. Craddock, Harry[en] The Savoy Cocktail Book. — Pavilion Books, 2011. — С. 102—103. — ISBN 978-1-86205-296-3
  12. David A. Embury[en] The Fine Art of Mixing Drinks. — New York City: Doubleday, 1948. — С. 101.
  13. Schott, Ben[en] Schott's Food & Drink Miscellany. — London: Bloomsbury Publishing, 2003. — ISBN 978-0-7475-6654-0

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինի (կոկտեյլ)» հոդվածին։