Էլվին Բրուքս Ուայթ
Էլվին Բրուքս Ուայթ անգլ.՝ Elwyn Brooks White | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 11, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1985[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Բրուքլին, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ |
Գերեզման | Brooklin Cemetery[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կոռնելի համալսարան (1921) և Mount Vernon High School? |
Երկեր | The Elements of Style?[4], Ստյուարտ Լիթլ[4], Շարլոտայի սարդոստայնը[4], The Trumpet of the Swan?, Is Sex Necessary? Or, Why You Feel the Way You Do? և Subtreasury of American Humor? |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող, վիպասան, սցենարիստ, խմբագիր, ակնարկագիր և մանկագիր |
Ամուսին | Katharine Sergeant Angell White?[5] |
Ծնողներ | մայր՝ Jessica Wallace Hart? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Joel White? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Էլվին Բրուք Ուայթ (անգլ.՝ Elwyn Brooks White, հուլիսի 11, 1899[1][2][3][…], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 1, 1985[1][2][3][…], Բրուքլին, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ)[8], ամերիկացի գրող և Համաշխարհային ֆեդերալիստական միության անդամ[9]։ Ավելի քան հիսուն տարի նա գրել է The New Yorker ամսագրի համար։ Նաև եղել է անգլալեզու The Elements of Style նորաձևության ուղեցույցի համահեղինակ, որն առավել հայտնի է Strunk & White անունով։ Ուայթը նաև մանկական գրքերի, այդ թվում` Ստյուարտ Լիթլը, Շարլոտայի սարդոստայնը և Կարապի շեփորը ստեղծագործությունների հեղինակն է։ 2012 թվականին «School Library Journal»-ի ընթերցողների շրջանակում անցկացված հարցումը «Շարլոտայի սարդոստայնը» գիրքը ներառել է մանկական լավագույն 10 գրքերի ցանկում[10]։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մաունթ-Վերնոնում (Նյու Յորք)։ Էլվինը դաշնամուրի ֆիրմայի նախագահ Սեմուել Թիլլի Ուայթի և ամերիկացի-շոտլանդացի նկարիչ Վիլյամ Հարթի դուստր Ջեսսի Հարթ Ուայթի կրտսեր զավակն էր[11]։ Էլվինի ավագ եղբայրը` Սթենլի Հարթ Ուայթը, առավել հայտնի Սթեն անունով, լանդշաֆտային ճարտարապետության պրոֆեսոր էր և ՈՒղղահայաց այգու հայտնագործողը։ Նա է Էլվինին սովորեցրել կարդալ և բացահայտել բնությունը[12]։ Ուայթն ավարտել է Կոռնելի համալսարանը 1921 թվականին` արվեստի բակալավրի աստիճանով։ Կոռնելի համալսարանում նա ստացել է «Էնդի» մականունը, որտեղ սովորույթ կար այդ անունը տալ Ուայթ ազգանունով բոլոր ուսանողներին` ի պատիվ Կոռնելի համահիմնադիր Էնդրյու Դիքսոն Ուայթի։ Համալսարանում ուսանելու տարիներին նա իր դասընկեր Ալիսոն Դանզիգի հետ որպես խմբագիր է աշխատել «The Cornell Daily Sun»-ում. վերջինս ավելի ուշ դարձել է The New York Timesի սպորտային մեկնաբան։ Ուայթը նաև Aleph Samach-ի անդամ էր[13]։
Ավարտելուց հետո Ուայթն աշխատել է United Press-ում (այժմ` United Press International) և Ամերիկյան լեգեոնի նոր ծառայությունում 1921 և 1922 թվականներին։ 1922-23 թվականներին եղել է The Seattle Times-ի կրտսեր թղթակից։ Մի անգամ, երբ Ուայթը չէր կարողանում պատմություն գրել, Times-ի խմբագիրն ասել է նրան. «Ուղղակի ասա բառերը»[14]։ Գրեթե երկու տարի աշխատել է Ֆրենկ Սիմանի հետ գովազդային գործակալությունում որպես արտադրության օգնական և հեղինակ[15]` մինչև 1924 թվականին Նյու Յորք վերադառնալը։ Երբ 1925 թվականին հիմնադրվել է The New Yorker-ը, Ուայթն այնտեղ ընդունվել է աշխատանքի։ Թերթի գրական բաժնի խմբագիր Քաթարին Էնջելը թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր Հարոլդ Ռոսսին առաջարկել է Ուայթին աշխատանքի ընդունել որպես մշտական հեղինակ։ Այնուամենայնիվ, գրասենյակ գալու և հարցազրույց ունենալու համար նրան համոզելը մի քանի ամիս է տևել, մի քանի շաբաթվա ընթացքում նա համաձայնել է գալ աշխատանքի։ Նա համաձայնել է աշխատել գրասենյակում հինգշաբթի օրերին[16]։
Ուայթը նաև ամաչում էր կանանցից` պնդելով, որ ինքն ունի «չափազանց փոքր սիրտ և չափազանց մեծ գրիչ»[17]։ Բայց 1929 թվականին Քաթերին Էնջելն ու Ուայթն ամուսնացել են։ Նրանք ունեցել են որդի, Ջոել Ուայթը, ծովային ճարտարապետ և նավաշինարար։ Քաթերինի որդին առաջին ամուսնությունից, Ռոջեր Էնջելը, տասնամյակներ շարունակ եղել է The New Yorker-ի գեղարվեստական խմբագիրն ու հայտնի է եղել որպես ամսագրում բեյսբոլի մասին նյութերի հեղինակ։
«Շառլոտայի սարդոստայնը» գրքի առաջաբանում Քեյթ ԴիՔամիլոն մեջբերել է Ուայթին` ասելով. «Այն ամենը, ինչ ես հույս ունեի ասել գրքերում, այն ամենը, ինչ ես հույս ունեի ասել, այն է, որ ես սիրում եմ աշխարհը»[18]։ Ուայթսը սիրում էր կենդանիներ, ագարակներ, գյուղական առարկաներ, տարվա եղանակների փոփոխությունը։
Ջեյմս Թարբերն Ուայթին նկարագրել է որպես հանգիստ մարդու, ով չէր սիրում հասարակությունը և ով The New Yorker-ում աշխատելու տարիներին գրասենյակից դուրս էր գալիս վթարային մուտքով, որպեսզի չհանդիպի այն այցելուներին, ում ինքը չէր ճանաչում։
Ուայթը տառապել է Ալցհայմերի հիվանդությունից և մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 1-ին, իր տանը[8]։ Նա թաղված է Բրուքլինի գերեզմանատանը, Քաթերինի կողքին, ով մահացել է 1977 թվականին[19]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Է. Բ. Ուայթը հրապարակել է իր առաջին հոդվածը The New Yorkerում 1925 թվականին, թերթի հիմնական աշխատակից է դարձել 1927 թվականին և շարունակել է գրել թերթի համար գրեթե վեց տասնամյակ։ Ճանաչում ձեռք բերելով իր էսսեներով և անստորագիր «Նոթեր ու մեկնաբանություն» շարքով` նա աստիճանաբար դարձել է թերթի ամենահայտնի հեղինակը այն ժամանակ, երբ թերթը վիճելիորեն համարվում էր Ամերիկայի ամենակարևոր գրական ամսագիրը։ 1938-1943 թվականներին եղել է Harper's Magazine-ի սյունակագիր։
1949 թվականին Ուայթը հրապարակել է Here Is New York («Սա Նյու Յորքն է») կարճ գիրքը, որը հիմնված է եղել Holiday ամսագրի համար գրված հոդվածի վրա։ Խմբագիր Թեդ Պատրիկը խնդրել է Ուայթին էսսե գրել` ասելով, թե դա զվարճալի կլինի։ «Գրելը երբեք զվարճալի չի», պատասխանել է Ուայթը[20]։
Այդ հոդվածը ցույց է տալիս գրողը վերաբերմունքը քաղաքին, որն իր բնակիչներին տալիս է «մենակության ու անձնական կյանքի նվերը»։ Այն ավարտվում է մռայլ նշումով այն ուժերի մասին, որ կարող են ավերել իր սիրելի քաղաքը։ Քաղաքին ուղղված այս «սիրո նամակը» վերատպագրվել է 1999 թվականին նրա 100-ամյակի առթիվ, իր խորթ զավակ Ռոջեր Անջելի նախաբանով։
1959 թվականին Ուայթը խմբագրել ու թարմացրել է «Ոճի տարրերը» (անգլ.՝ The Elements of Style): Ամերիկյան անգլերենով գրող հեղինակների համար այս քերականական ու ոճաբանական ուղեցույցն առաջին անգամ գրվել և տպագրվել է 1918 թվականին Վիլյամ Սթրանք Կրտսերի կողմից, որը Ուայթի դասախոսներից է եղել։ Ուայթի կողմից գրքի վերամշակումը չափացանց լավ է ընդունվել, հաջորդ խմբագրումները եղել են 1972, 1979 և 1999 թվականներին։ Մարիա Կալմանը պատկերազարդել է 2005 թվականի տպագրությունը։ Գիրքը մեծապես օգտագործվում է ուսանողների ու գրողների կողմից։
1978 թվականին Ուայթն արժանացել է Պուլիցերյան մրցանակի[21]։ Նա նաև 1963 թվականին ստացել է Նախագահական մեդալ ազատության համար, եղել է Միացյալ Նահանգների տարբեր գրական ընկերակցությունների անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://maineanencyclopedia.com/white-e-b/
- ↑ 5,0 5,1 Find A Grave — 1996.
- ↑ LIBRIS — 2007.
- ↑ http://www.ala.org/alsc/awardsgrants/bookmedia/newberymedal/newberyhonors/newberymedal
- ↑ 8,0 8,1 Mitgang Herbert (հոկտեմբերի 2, 1985)։ «E. B. White, Essayist and Stylist, Dies»։ The New York Times։ Վերցված է նոյեմբերի 25, 2012
- ↑ White E. B. (1946)։ The Wild Flag: Editorials From The New Yorker On Federal World Government And Other Matters։ Houghton Mifflin Company
- ↑ "SLJ's Top 100 Children's Novels" Archived January 5, 2014, at the Wayback Machine. (poster presentation of reader poll results). A Fuse #8 Production. School Library Journal. 2012. Retrieved June 17, 2013.
- ↑ Root Robert L. (1999)։ E. B. White: The Emergence of an Essayist։ University of Iowa Press։ էջ 23։ ISBN 9780877456674
- ↑ Stanley Hart White and the question of ‘What is Modern?’ Richard L. Hindle Studies in the History of Gardens & Designed Landscapes Vol. 33, Iss. 3, 2013
- ↑ White Elwyn Brooks, Guth, Dorothy Lobrano; White, Martha (2006)։ «Cornell and the Open Road»։ Letters of E. B. White, Revised Edition։ New York City: HarperCollins։ էջեր 17–19։ ISBN 9780060757083
- ↑ «Week 20 – Writing Quotations»։ www.joesutt.com։ Վերցված է հոկտեմբերի 25, 2015
- ↑ «E. B. White Biography»։ Encyclopedia of World Biography։ Վերցված է նոյեմբերի 25, 2012
- ↑ Thurber James (1969)։ «E. B. W.»։ Credos and Curios։ Penguin Books։ էջ 124։ ISBN 9780140030440
- ↑ «Is Sex Necessary?»։ The Attic։ Վերցված է սեպտեմբերի 8, 2018
- ↑ White E. B. (1952)։ Charlotte's Web։ Harper։ էջ ii։ ISBN 978-0-06-440055-8
- ↑ Elledge Scott (1984)։ E. B. White: A Biography։ New York: W. W. Norton։ ISBN 9780393017717
- ↑ Callahan Michael։ «The Visual and Writerly Genius of Holiday Magazine»։ Vanity Fair (անգլերեն)։ Վերցված է 2018-06-12
- ↑ "Special Awards and Citations". The Pulitzer Prizes. Retrieved December 2, 2013.
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 1985 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի մանկագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ