Շարլոտայի սարդոստայնը (գիրք)
Շարլոտայի սարդոստայնը անգլ.՝ Charlotte’s Web | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական վեպ և հեքիաթ |
Հեղինակ | Էլվին Բրուքս Ուայթ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Նկարազարդող | Garth Williams? |
Հրատարակչություն | Harper |
Հրատարակվել է | 1954 |
Նախորդ | Ստյուարտ Լիթլ |
Շարլոտայի սարդոստայնը (ռուս.՝ Паутина Шарлотты), ամերիկացի գրող Էլվին Բրուքս Ուայթի մանկական գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։
Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի հերոսը Կուզմա անունով խոզուկն է, ում մահվանից փրկել է Ֆերն անունով աղջիկը։ Խոզուկն ընկնում է մի գոմ, որտեղ մյուս կենդանիները նրան հասկացնում են, որ ինքը երկար ժամանակ չի ապրի։ Սակայն Շարլոտա սարդն իր սարդոստայնի վրա հյուսում է բառեր, որոնք պետք է համոզեին ագարակատիրոջը, որ խոզուկն արժանի է ապրելու։
«Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ է արված, և արված է համարյա թե հրաշագործությամբ»[2]։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործության մոտիվներով նկարահանվել է երեք ֆիլմ.
- Շարլոտայի սարդոստայնը (մուլտֆիլմ)
- Շարլոտայի սարդոստայնը 2. Ուիլբուրի մեծ արկածները
- Շարլոտայի սարդոստայնը (ֆիլմ)
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարլոտա սարդի լրիվ անունը Շարլոտա Ա. Կավատիկա է, որը տրվել է ԱՄՆ-ում տարածված լատիներեն Araneus cavaticus սարդի անունից, որին նաև անվանում են «խրձանոցային սարդ»[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Charlotte's Web (musical)" Archived 2014-03-25 at the Wayback Machine.. Dramatic Publishing, accessed May 4, 2014
- ↑ New York Times, October 19, 1952
- ↑ «Charlotte A. Cavatica: Bloodthirsty, Wise And True»։ NPR։ Վերցված է 2010-09-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շարլոտայի սարդոստայնը Bookrags.com կայքում
|