Ստյուարտ Լիթլ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյուարտ Լիթլ
անգլ.՝ Stuart Little
ՀեղինակԷլվին Բրուքս Ուայթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ և հեքիաթ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Stuart Little?
Նկարագրում էՆյու Յորք
Էջեր128
ՀաջորդՇարլոթի սարդոստայնը
ՆկարազարդողGarth Williams?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԿոլումբիա
ՀրատարակիչHarper
Հրատարակման տարեթիվ1945

Ստյուարտ Լիթլ (անգլ.՝ Stuart Little, այլ անվանում՝ «Խիզախ մուկ Ստյուարտ Լիթլը»), ամերիկացի գրող Էլվին Ուայթի մանկական առաջին հեքիաթ-պատմվածքը և փոքրերի համար իր առաջին ստեղծագործությունը։ Գրքի առաջին հրատարակումը նկարազարդել Է Գարտ Ուիլյամսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիզախ մուկիկ Ստյուրտ Լիթլի մասին հեքիաթային պատմվածք է։ Ստյուրտը հրաշալի ձևով ծնվում է Լիթլովների մարդկային սովորական ընտանիքում։ Նա սովորական մուկիկ չէ, այլ իսկական ջենտլմեն՝ մոխրագույն գլխարկով և ձեռնափայտով։ Չնայած փոքրիկ հասակին՝ Ստյուրտը խիզախ էր, համարձակ և միշտ պատրաստ էր արկածների։

Պատմվածքի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ընթերցողի նամակին պատասխանելիս Էլվին Բրուքս Ուայթը գրել է այն մասին, թե ինչպես է իր մոտ ծագել պատմվածքը գրելու գաղափարը։

...Տարիներ առաջ, երբ ես քնած էի վագոնի ննջասենյակում, տեսա փոքրիկ տղայի մասին երազ, ով իրեն դրսևորում էր ինչպես մուկիկ[1]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք Թայմսում Մալքոլմ Քոուլին հրապարակել է գրքի մասին ակնարկ։

Միստեր Ուայթը հակված էր ավելի շատ զվարճալի էպիզոդներ գրել, քան պատմվածքներ։ Ասել է թե, «Ստյուարտ Լիթլ»-ը այս տարվա լավագույն գիրքն է, և բավականին համեստ գովաբանում էր գրողի տաղանդը։

:

Գիրքը կարդացողների շրջանում հսկայական հաջողություններ արձանագրեց։ 1970 թվականին հեղինակը ստացավ Լորա Ուալդերի անվան մրցանակ՝ մանկական գրականության բնագավառում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին դուրս եկավ Ռոբ Մինկոֆֆի համանուն ֆիլմը, համարվում է ազատ էկրանավորում և պատմվածքի մասին քիչ ընդհանուր բան ունի։ Ստյուարտ Լիթլ 2 մուլտֆիլմը պատմվածքի բնագրի ավելի ճշգրիտ էկրանավորումն էր։ Ստյուարտ Լիթլ 3 մուլտֆիլմը պատմվածքի հետ ընդհանրություններ չուներ, ինչպես համանուն մուլտսերիալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Author Essay by E. B. White from HarperCollins Publishers». Harpercollins.com. 2010 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]