Ստյուարտ Լիթլ 3։ Բնության կանչը (անգլ.՝ Stuart Little 3: Call of the Wild), 2005 թվականի համակարգչային մուլտֆիլմ, Ստյուարտ Լիթլ և Ստյուարտ Լիթլ 2 ֆիլմերի շարունակությունը։
Լիթլների ընտանիքն ուղևորվում է զարմանահրաշ ճամփորդության։ Ջորջը և Ստյուարտը դառնում են սկաուտներ, բայց Ստյուարտն անընդհատ ձախողվում է։ Անտառում նա ծանոթանում է սկունս Ռիկոյի հետ, որը հմուտ ստախոս էր։ Բայց Ստյուարտին վտանգ էր սպառնում. անտառում ապրում էր մի անհայտ գիշատիչ, որին կոչում էին «գազան» և որի մասին լեգենդներ էին պատմվում։ Շուտով պարզվում է, որ գազանը սովորական պումա է։ Նա գողանում է Ձյունիկին, որին խաբել էր Ռիկոն և Ստյուարտը գնում է նրան փրկելու։ Ռիկոն հասկանում է իր սխալը և գնում է նրա ետևից։ Սկզբում Ստյուարտը փրկում է Ձյունիկին և նույնիսկ ջրվեժի մեջ է գցում պումային, բայց նա դուրս է գալիս և հետևում է նրանց։ Վերջինս ցանկանում է ուտել Ստյուարտին, բայց Ռիկոն փրկում է նրան։ Կենդանիներին հաջողվում է պումային գցել թակարդի մեջ։ Գալիս են Լիթլները և մյուս սկաուտները և պումային ուղարկում են կենդանաբանական այգի։ Իսկ Ստյուարտը դառնում է լավագույն սկաուտներից մեկը։