Ատլի Էրվարսսոն
Ատլի Էրվարսսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 7, 1970[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Աքուրեյրի, Իսլանդիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կայք | atlimusic.com |
Ատլի Էրվարսսոն (իսլ.՝ Atli Örvarsson, հուլիսի 7, 1970[1], Աքուրեյրի, Իսլանդիա[2]), Իսլանդացի կինոկոմպոզիտոր, Հանց Ցիմերի Remote ControlProductions ընկերության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատլին ծնվել է Իսլանդիայում հայտնի երաժշտական ընտանիքում: Իր կարիերան սկսել է վաղ տարիքից: Ունենալով դաշնամուր և շեփոր նվագելու հմտություններ՝ նա շրջել է Եվրոպայում մի քանի իսլանդական փոփ և ջազ խմբերով: 90-ականներին Sálin Hans Jóns Míns անունով ռոք խմբի հետ համագործակցությունը նշանավորվել է երեք պլատինե և երկու ոսկե ալբոմների թողարկմամբ[3]:
1993 թվականին Ատլին տեղափոխվել է Ամերիկա այն բանից հետո, երբ նա ուսանելու հրավեր է ստացել Բերկոնում գտնվող երաժշտական քոլեջում: Քոլեջում Ատլին ուսումնասիրել է կինոերաժշտություն և դասական կոմպոզիցիա` ուսումը ավարտելով գերազանցությամբ: Աթլիի հաջորդ նպատակը կինոյի երաժշտության մագիստրոսի կոչում էր, որի համար նա սովորում էր Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում:
1998 թվականին, նվաճել է Փիթ Քարփենթերի կրթաթոշակառուի հեղինակավոր կոչումը, որը նշանակվում է երիտասարդ կոմպոզիտորներին: Ալթին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նա միացել է հայտնի կոմպոզիտոր Մայք Փոստի ղեկավարությամբ հեռուստածրագրեր ստեղծելու աշխատանքներին: Աթլին որպես կոմպոզիտոր մասնակցել է մի շարք սերիալների, այդ թվում ՝ «Օրենք և կարգ», «Նյու Յորքի ոստիկանությունը» և «Ամուր ցանց»: Լոս Անջելեսում Աթլին ապրում է կնոջ ՝ Աննայի հետ:
2006 թվականին Հանզ Զիմերը Աթլին հրավիրել է ֆիլմերի երաշժտության և համակարգչային խաղերի արտադրության Remote Control Productions ընկերություն: Որպես այս նախագծի անդամ Աթլին մասնակցել է այնպիսի ֆիլմերի երաժշտության ստեղծմանը, ինչպիսիք են`«Կարիբյան ծովահենները. Աշխարհի վերջը», «Հրեշտակները և դևերը», «Սիմփսոնները կինոյում» և «Փոխանակման արձակուրդները»: Որպես գլխավոր կոմպոզիտոր Աթլին երաժշտություն է ստեղծել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են` «Կրակակետ», «Մեր դարաշրջանի Բաբելոնը», «Վերջին մեղսակիցը. Ռոբերտ Ադամսի պատմությունը»,«Չորրորդ տեսակը», «Գողի օրենսգիրքը», «Վհուկների ժամանակը»[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135513286 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Atli Örvarsson: Biography, Albums, Singles, Playlists & Upcoming Gigs»։ // sharemyplaylists.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-12-18
- ↑ «Atli Örvarsson Bio»։ // focusfeatures.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-12-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)