Մարտա Ստեպանովնա Չումալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտա Ստեպանովնա Չումալո
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան (1993) և Interregional Academy of Personnel Management? (2013)
Մասնագիտությունgender studies scholar, հոգեբան և ֆեմինիստ
ԱշխատավայրQ65202261?
Պարգևներ և
մրցանակներ

Մարտա Ստեպանովնա Չումալո (ուկրաիներեն՝ Марта Чумало, ), ուկրաինացի ֆեմինիստ, իրավապաշտպան, գենդերային փորձագետ և հոգեբան։ «Կանանց հեռանկարներ»-ի համահիմնադիր և փոխնախագահ, Ուլոֆ Պալմեի մրցանակի դափնեկիր (2023)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լվովի Իվան Ֆրանկոյի անվան պետական համալսարանը ֆիզիկա մասնագիտությամբ (1993) և Անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիան՝ հոգեբանի որակավորմամբ։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդել է հոգեբանություն (2013)[1]։

Որպես ուսանող Մարտան բախվել է սեքսիզմի և դասախոսի կողմից սեռական ոտնձգությունների դեպքերի։ Ավելի ուշ, տրանսպորտային ընկերությունում աշխատելու ժամանակ, նա եկել է այն եզրակացության, որ աշխատաշուկայում առկա է կանանց անհավասարություն։ 1996 թվականին վերապատրաստվել է բրիտանա-ուկրաինական նախագծում՝ փոքր բիզնեսի զարգացման ոլորտում կանանց համար մարզիչների վերապատրաստման համար։ Ուսման ընթացքում հանդիպել է համախոհների, որոնց հետ միասին ստեղծել է Իրինա Վիլդեի անվան Արևմտյան Ուկրաինայի կանանց ռեսուրսների տեղեկատվական, սոցիալական ու տնտեսական հարմարվողականության ռեսուրս կենտրոնը[2]։

1998 թվականին Լվովում այլ կանանց հետ դարձել է «Կանանց հեռանկարներ» հասարակական կազմակերպության համահիմնադիրը, որտեղ աշխատում է ավելի քան 20 տարի։ Կազմակերպությունում Մարտա Չումալոն զբաղեցնում է փոխնախագահի և ծրագրերի ղեկավարի պաշտոնը[2]։ «Կանանց հեռանկարներ»-ի հիմնադրումից ի վեր նա ներգրավված է ընտանեկան բռնության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ Նա ֆեմինիզմի կողմնակից է, աջակցում է Ուկրաինայում գենդերային հավասարության հաստատմանը[3]։

2017 թվականից Ուկրաինայի կանանց իրավունքների ապահովման European Women’s Lobby-ի գրախոս է։

Մարտա Չումալոն Ուկրաինայի թերապևտների ասոցիացիայի և խտրականության դեմ պայքարի կոալիցիայի անդամ է։ Նա Եվրոպայի խորհրդի, ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի հավաստագրված դասընթացավար է։ Նա «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային հարթակներում օգտագործելու համար գենդերային աուդիտի անցկացման ուղեցույց»-ի համահեղինակն է[2]։

2014 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմամբ և 2022 թվականի Ռուս-ուկրաինական լայնամասշտաբ ներխուժմամբ պայմանավորված՝ Չումալոն զբաղվում է պատերազմի հետևանքների մասին հանրությանը տեղեկացնելով և զոհերի իրավունքների վերականգնմամբ[4]։

2020 թվականին Նիդերլանդների դեսպանատան կողմից «մարդու իրավունքների համար պայքարում ակնառու ձեռքբերումների համար» ստացել է Human Rights Tulip մրցանակը[3]։

2023 թվականին Մարտա Չումալոն արժանացել է Ուլոֆ Պալմեի մրցանակին՝ դառնալով այս մրցանակի առաջին ուկրաինացի դափնեկիրը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Чумало Марта». expertky.povaha.org.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 Марценюк Тамара (2018 թ․ սեպտեմբերի 11). «Інтерв'ю з Мартою Чумало про підтримку жінок і феміністичний активізм у Львові». Гендер в деталях (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 «Правозахисниці Тетяна Печончик та Марта Чумало отримали премію від посольства Нідерландів». LB.ua (ուկրաիներեն). 2020 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  4. Лебедина Оксана (2023 թ․ հունվարի 9). «Украинка Марта Чумало стала лауреатом шведской премии имени Улофа Пальме в области прав человека». zn.ua (ռուսերեն).
  5. «Марта Чумало – лауреатка премії Олафа Пальми». Центр гендерної культури (ուկրաիներեն). 2023 թ․ հունվարի 10. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.