Մարշա Բլեկբերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշա Բլեկբերն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Միսիսիպի մահանգի համալսարան (1973)[1] և Northeast Jones High School?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործադիր տնօրեն
Դավանանք պրեսբիտերականներ[3]
Ծննդյան օր հունիսի 6, 1952(1952-06-06) (71 տարեկան)
Ծննդավայր Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ blackburn.senate.gov

Մարշա Բլեկբերն (անգլ.՝ Marsha Blackburn, հունիսի 6, 1952(1952-06-06), Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 2003 թվականի հունվարի 3-ից Թենեսիի 7-րդ կոնգրեսի շրջանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Թենեսի նահանգից սենատոր (2019 թվականից)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Միսիսիպիի համալսարանը։ 1999-2003 թվականներին եղել է Թեննեսի նահանգի սենատոր։

2017 թվականի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ գործող սենատոր Բոբ Կորկերը հրաժարվել է վերընտրվել երրորդ ժամկետով, Բլեկբերնը հայտարարել է իր մասնակցությունը 2018 թվականի Սենատի ընտրություններին։ Նա հաղթել է Թենեսիի նախկին նահանգապետ, դեմոկրատ Ֆիլ Բրեդիսենին։

2018 թվականի ապրիլին Բլեկբերնը նամակ է ստորագրել, որը պաշտոնապես առաջադրել է Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար[5]։

Բլեկբերնն ամուսնացած է, ունի 2 երեխա[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]