Մարկ Էսպեր
Մարկ Էսպեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, Ջորջ Վաշինգտոն համալսարան և Laurel Highlands High School? |
Մասնագիտություն՝ | lobbyist և սպա |
Ծննդյան օր | ապրիլի 26, 1964[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Յունիոթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Մարկ Էսպեր (անգլ.՝ Mark Thomas Esper, ապրիլի 26, 1964[1][2], Յունիոթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ պաշտպանության նախարարը 2019 թվականի հուլիսի 23-ից[4]։ Ավելի վաղ զբաղեցրել Է ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնը (2017-2019)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է ԱՄՆ ռազմական ակադեմիան (1986), Հարվարդի համալսարանի Ֆ․ Ջոնի անվան կառավարման դպրոցը (1995) և Ջորջ Վաշինգտոն համալսարանը (2005)։ Ծառայել է 101-րդ օդադեսանտային դիվիզիայում որպես սպա, Իրաք-քուվեյթյան պատերազմի մասնակից։
1996-1998 թվականներին Էսպերը գլխավորել է Heritage Foundation պահպանողական վերլուծական կենտրոնի աշխատակազմը։ Այնուհետև աշխատել է որպես Սենատի միջազգային հարաբերությունների և կառավարական գործերի կոմիտեների հաստիքային աշխատակից, ինչպես նաև եղել է սենատոր Չակ Հեյգելի օգնականը։ 2002 թվականին նա դարձել է պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ՝ բանակցություններ վարելու պլանների մշակման համար, պատասխանատու էր միջուկային զենքի չտարածման, սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերի համար։ 2004 թվականին Էսպերը վերադարձել է Սենատ, եղել է մեծամասնության առաջնորդ Բիլ Ֆրիստի խորհրդականը ազգային անվտանգության գծով։ 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի փետրվար նա աշխատել է Ֆրեդ Թոմփսոնի նախագահական ընտրարշավի վրա։
2008-2010 թվականներին Էսպերը եղել է ԱՄՆ Առևտրի պալատի Եվրոպայի և Եվրասիայի փոխնախագահը, իսկ 2010 թվականի հուլիսին նա դարձել է Raytheon ռազմարդյունաբերական ընկերությունում պետական մարմինների հետ կապերի գծով փոխնախագահ։
2017 թվականի հուլիսի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Էսպերին առաջադրել էր բանակի նախարարի պաշտոնում, ընդ որում նա դարձել էր այդ պաշտոնի արդեն երրորդ թեկնածուն[5]։ Նոյեմբերի 15-ին Սենատը նրան 89 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց[6], իսկ նոյեմբերի 20-ին Էսպերը պաշտոնապես ստանձնեց պաշտոնը[7]։
Պատրիկ Շենահենի հրաժարականից հետո զբաղեցրել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
2019 թվականի հուլիսի 15-ին Նախագահ Թրամփը պաշտոնապես ներկայացրել է Մարկ Էսպերի թեկնածությունը՝ որպես պաշտպանության նոր նախարար, իսկ ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերին նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար[8]։
2019 թվականի հուլիսի 23-ին Մարկ Էսպերի թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից` 90 կողմ և 8 դեմ ձայներով[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Secretary of the Army: Who Is Mark Esper? // AllGov — 2017.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 Trump nominating Uniontown native for Army secretary // Herald-Standard — Uniontown: 2017.
- ↑ Новый глава Пентагона Марк Эспер готовый выиграть ядерную войну
- ↑ Gibbons-Neff Thomas (2017-07-19)։ «Trump to nominate Raytheon lobbyist for next Army secretary»։ Washington Post (en-US)։ 0190-8286։ Վերցված է 2018-05-09
- ↑ «U.S. Senate: U.S. Senate Roll Call Votes 115th Congress - 1st Session»։ www.senate.gov։ Վերցված է 2018-05-09
- ↑ «Dr. Mark T. Esper > U.S. DEPARTMENT OF DEFENSE > Biography View» (անգլերեն)։ www.defense.gov։ Վերցված է 2018-05-09
- ↑ Caroline Houck (2019-07-16)։ «Mark Esper, President Trump’s pick for defense secretary, explained» (անգլերեն)։ Vox։ Վերցված է 2018-05-09
- ↑ «Марк Эспер официально стал новым министром обороны США» (ռուսերեն)։ РИА Новости։ 20190724T0137+0300Z։ Վերցված է 2019-07-23
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Ջորջ Վաշինգտոն համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Անձինք այբբենական կարգով
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ