Մարկո Բրամբիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Բրամբիլա
իտալերեն՝ Marco Brambilla
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1960(1960-11-30)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիա[3]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[4][5]
ԿրթությունՌայերսոնի անվան համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, լուսանկարիչ և video artist
Կայքmarcobrambilla.com
Commons-logo.svg Marco Brambilla Վիքիպահեստում

Մարկո Բրամբիլա (իտալերեն՝ Marco Brambilla, նոյեմբերի 30, 1960(1960-11-30)[1][2], Միլան, Իտալիա[3]), ամերիկացի կինոռեժիսոր, մոնտաժող, վիդեոարտ ժանրի նկարիչ, լուսանկարիչ և իտալացի ծագմամբ կլիպմեյքեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականին Միլանում (Իտալիա)։ Այնուհետև որոշ ժամանակ բնակվել է Կանադայում, որտեղ սկսել է աշխատել որպես ռեժիսոր՝ նկարահանելով հեռուստատեսությամբ գովազդներ[6]։

1993 թվականին Մարկո Բամբիլան որպես ռեժիսոր առաջնաելույթ է ունեցել գեղարվեստա-ֆանտաստիկ «Կործանողը» մարտաֆիլմում (գլխավոր դերերում են Սիլվեստր Ստալոնեն և Ուեսլի Սնայփսը)[7]։ Ֆիլմը ունեցել է մեծ հաջողություն. համաշխարհային հավաքները կազմել են 159 միլիոն դոլար՝ 57 միլիոն բյուջեի դեպքում[8]։

2000 թվականին Booth-Clibborn Editions-ը հրատարակել է Բրամբիլի՝ «Transit» կոչվող լուսանկարների հավաքածուն[9]։

2002 թվականին «Walt Disney Television» և «Hallmark Entertainment» ընկերությունների պատվերով «Դինոտոպիա» մինի սերիալի ռեժիսորն է եղել։ Եղել է նաև սերիալի շարունակության՝ «Դինոտոպիա։ Նոր արկածներ»ի ռեժիսորը։

2005 թվականին նկարահանել է «Sync» կարճամետրաժ ֆիլմը («Արգելվում է ցուցադրել» ֆիլմ-անթալոգիայի մի մասը), որը 2006 թվականին ցուցադրվել է Կանի կինոփառատոնում և ամերիկյան «Սանդենս» կինոփառատոնում[10]։

2010 թվականին դարձել է Քանյե Ուեսթի «Power» երգի տեսահոլովակի ռեժիսորը[11][12]։

2013 թվականին Բրամբիլան Նյու Յորքի Նիկոլ Քլագսբրուն պատկերասրահում ներկայացրել է իր 3D վիդեո-ինստալյացիան [13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական՝ «Կործանողը »/ Demolition Man
  • 1997 թվական՝ «Ավելորդ ուղեբեռ» / Excess Baggage
  • 2002 թվական՝ «Դինոտոպիա» / Dinotopia
  • 2002-2003 թվական՝ «Դինոտոպիա։ Նոր արկածներ» / Dinotopia
  • 2006 թվական՝ «Արգելվում է ցուցադրել» / DestrictedSync»)

Մոնտաժող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական՝ «Արգելվում է ցուցադրել» / Destricted

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Photographers’ Identities Catalog
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #139715649 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. https://rkd.nl/nl/explore/artists/212690
  6. Canby Vincent (հոկտեմբերի 8, 1993)։ «Review/Film; Waking Up In a Future Of Muscles»։ The New York Times։ Վերցված է սեպտեմբերի 10, 2010 
  7. Goldstein Patrick (օգոստոսի 1, 1993)։ «Hollywood's Big-Bang Theorist»։ The Los Angeles Times։ Վերցված է սեպտեմբերի 19, 2010 
  8. «Demolition Man – Box Office Data, Movie News, Cast Information»։ The Numbers։ Վերցված է հունիսի 1, 2010 
  9. «Transit / Marco Brambilla.»։ TCDC Resource Center։ Thailand Creative & Design Center։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-05-ին։ Վերցված է 2008-02-03 
  10. Dirosa Joe (2006)։ «Marco Brambillo – Sync»։ New York Artist Series։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-19-ին։ Վերցված է 2008-02-03 
  11. Beningo Anthony։ «Kanye West 'Power' video»։ 'Daily News'։ Mortimer Zuckerman։ Վերցված է 2010-10-06 
  12. Staff (2010-08-06)։ «Music Video: Kanye West ft Dwele – Power - TheNext2Shine:Exclusive RNB Music Downloads»։ TheNext2Shine։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-23-ին։ Վերցված է 2010-12-18 
  13. Morris Bob (հունվարի 30, 2013)։ «Where the Art Is Wild in 3D»։ New York Times 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]