Մարկլեն Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լազարև Մարկլեն Իվանովիչ (Հովհաննեսի) (ծնվել է 1920 թվականի օգոստոսի 20-ին Երևանում), հայ սովետական իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1961 թվական), պրոֆեսոր (1963 թվական), ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։ 1941-1947 թվականներին պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ դատախազության, արտաքին առևտրի մինիստրության մարմիններում (մասնավորապես մասնակցել է լենդ֊-լիզի պայմանագրերի կնքմանը), 1950-1970 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցում։ Լազարևը 1970 թվականից ԽՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտի միջազգային ծովային, օդային և տիեզերական իրավունքի սեկտորի վարիչ է։ 1945-1968 թվականներին սովետական պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի, միջազգային այլ կոնֆերանսների, կոնգրեսների և կոմիտեների աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469 CC-BY-SA-icon-80x15.png