Մարլոն Ռուդետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարլոն Ռուդետ
Marlon Roudette.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Marlon Rosegold McVey-Roudette
Ծնվել էհունվարի 5, 1983(1983-01-05)[1] (36 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող և ռեփեր
ԼեյբլWarner Music
Կայքmarlonroudette.com

Marlon Roudette (հունվարի 5, 1983(1983-01-05)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի երաժիշտ։ Mattafix խմբի նախկին անդամ։ Նա դարձավ հայտնի իր «New Age» երգի շնորհիվ, որը դարձել է համաշխարհային հիթ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Marlon Roudette-ը ծնվել է Լոնդոնում: Նրա հայրը՝ Քեմերոն Մակվեյը, բրիտանական երաժշտական պրոդյուսեր է։ Marlon-ը իր մոր և քրոջ հետ մեկնում է Վինսենթ, որտեղ էլ սկսում է իր երաժշտական կարիերան։ Սակայն, 17 տարեկանում վերադառնում է Լոնդոն։

Marlon Roudette-ն ունի երկքաղաքացիություն։ Բրիտանական արմատները հոր կողմից, իսկ Սենթ-Վինսենթի արմատները, մոր կողմից։

Marlon Roudette-ը հիմնականում ստեղծագործում է փոփ և ռեգգի ոճերում։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվական: Դեբյուտային սոլո ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 17-ին Marlon Roudette-ը թողարկում է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Brotherhood of the Broken»: Հուլիսի 20-ին հրապարակում է «New Age», որպես առաջին սինգլ։ 2011 թվականի օգոստոսի 16-ին «New Age» հասանելի էր iTunes-ի բոլոր խանութներում։ Սինգլը գրավեց առաջին տեղ Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում: Նրա դեբյուտային ալբոմ Matter Fixed-ը թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]