Մարիշկա Հարգիթեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիշկա Հարգիտեյից)
Մարիշկա Հարգիթեյ
Ծնվել էհունվարի 23, 1964(1964-01-23)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունUCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, The Groundlings?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Marymount High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Միկի Հարգիթեյ, մայր՝ Ջեյն Մենսֆիլդ
Ամուսին(ներ)Փիթեր Հերման
Երեխա(ներ)August Miklos Friedrich Hermann? և Andrew Nicolas Hargitay Hermann?
Պարգևներ և մրցանակներ

Մարիշկա Հարգիթեյ (անգլ.՝ Mariska Magdolna Hargitay, հունվարի 23, 1964(1964-01-23)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր։ Հանդիսանում է 1950-ականների լեգենդար դերասանուհի Ջեյն Մենսֆիլդի և բոդիբիլդեր Միկի Հարգիթեյի դուստրը։ 1982 թվականին հաղթել է «Միսս Բևեռլի Հիլզ» գեղեցկության մրցույթում։ Միաժամանակ շարունակել է սովորել դերասանական վարպետություն և 1985 թվականին առաջնաելույթ է ունեցել «Գոբլիններ» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում։

1999 թվականին Հարգիթեյը «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» հեռուստատեսային դրամայում ստացել է դետեկտիվ Օլիվիա Բենսոնի գլխավոր դերը, որը հետաքննում է սեռական հողի վրա կատարված հանցագործությունները։ Այդ դերը նրան բերել է քննադատների համակրանք և բազաթիվ պարգևներ ու անվանակարգեր, այդ թվում՝ 2005 թվականին «Ոսկե գլոբուս» և 2006 թվականին «Էմմի» մրցանակների հաղթանակներ։ 2004 թվականին հիմնադրել է «Joyful Heart Foundation» կազմակերպությունը, որն օգնություն է ցուցաբերել սեռական բռնության ենթարկված կանանց։

Հարգիթեյը 2007 թվականից հեռուստատեսային դրամայում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է, որը մեկ դրվագի համար 375-385 հազար դոլար աշխատավարձ է ստանում[2][3]։ 2010 թվականին Forbes-ի վարկածով ընդգրկվել է «Հարյուր ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում՝ տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար եկամուտով[4]։ 2012 թվականից նրա հոնորարը սերիալի մեկ դրվագի համար կազմել է ռեկորդային 500,000 դոլար[5]։ 2013 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում Հարգիթեյն արժանացել է սեփական աստղին[6][7]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիշկա Մագդոլնա Հարգիթեյը ծնվել է 1964 թվականի հունվարի 23-ին Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Նրա ծնողները 50-ականների դերասանուհի Ջեյն Մենսֆիլդը և հունգարացի բոդիբիլդեր Միկի Հարգիթեյն էին։ Դերասանուհին ընտանիքում միակ երեխան չէ. ունի երկու խորթ քույր՝ Ջեյն Մարի Մենսֆիլդը և Թինա Հարգիթեյը, երկու եղբայր՝ Միքլիս և Զոլտան Հարգիթեյերը և խորթ եղբայ՝ Անտոնիո Օտտավիանոն։

Նրա ծնողները ամուսնալուծվել են 1963 թվականի մայիսին, սակայն ավելի ուշ դատավորը նրանց մեքսիկական ամուսնալուծությունն անվավեր է ճանաչել։ Նրանք Մարիշկայի ծնվելուց մի քանի ամիս առաջ վերամիավորվել են, սակայն շուտով կրկին բաժանվել են։ Մի քանի շաբաթ անց Մենսֆիլդը ամուսնացել է ռեժիսոր Մեթ Քիմբերի հետ, որը նրա հետ աշխատել է 1964 թվականին Ուիլյամ Ինջի պիեսի մոտիվներով նկարահանված «Ավտոբուսի կանգառ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

1967 թվականի հունիսի 26-ին Ջեյն Մենսֆիլդը իր ընկերոջ Սեմ Բրոդիի հետ ավտովթարից մահացել է։ Մարիշկան, որն այդ ժամանակ երեքուկես տարեկան էր, գլխի վրա մնացած զիգզագաձև սպի ունի։ Նրա եղբայրներ Միքլիսը և Զոլթանը փոքր վնասվածքներ էին ստացել։ Մոր մահից հետո երեխաներին մեծացրել է Միկի Հարգիթեյը իր երրորդ կնոջ՝ Էլեն Սիանոյի հետ[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգիթեյը 2010 թվականի օգոստոսին «Օրենք և կարգ: Հատուկ ստորաբաժանում» սերիալի նկարահանումների ժամանակ:

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Մարիշկան հաղթել է «Միսս Բևեռլի Հիլզ» գեղեցկության մրցույթում և զբաղեցրել չորրորդ տեղը «Միսս Կալիֆոռնիա» մրցույթում, որից հետո փոքր դերերով դերասանուհին սկսել է իր կարիերան։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին դերասանուհին ակտիվորեն նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում` նկարահանվելով «Գոբլիններ» (1985), «Կատարյալ զենք» (1991), «Բանկի կողոպուտ» (1993), «Թողնելով Լաս Վեգասը» (1995) և «Լեյկ Պլեսեդ։ Վախի լիճ» (1999) ֆիլմերում։ Դերասանուհին նաև ակտիվորեն նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում, որոնցից ամենահայտնի են «Մալիբուի փրկարարները», «Սայնֆելդ», «Շտապ օգնություն» սերիալները։

1999-ից մեր օրեր։ «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի գարնանը Հարգիթեյը բազմաթիվ հավակնորդներից ընտրվել է դետեկտիվ Օլիվիա Բենսոնի դերի համար։ Ի վերջո ընտրվել են վեց դերասանուհիներ և դերը ստացել է Մարիշկան։ Նրա խաղընկերոջ՝ Էլիոթ Սթեյբլերի դերին հավակնել են Թիմ Մեթիսոնը, Ջոն Սլեթերին և Քրիստոֆեր Մելոնին։ Մելոնին և Հարգիթեյը մասնակցել են NBC-ի ղեկավարության և ստեղծող Դիկ Վուլֆի կողմից կազմակերպված եզրափակչի ընտրությանը։ Լռություն է տիրում և Վոլֆը ասում է. «Դե ինչ, անկասկած, մենք պետք է ընտրենք Մելոնիին և Հարգիթեյին»։ Դերասանների դուետը, որոնք հերոսների միջև լարված քիմիա են ստեղծում, ինչպես հետագայում ասաց Վուլֆը։

2006 թվականի, նույնիսկ հղիության ընթացքում, դերասանուհին շարունակել է նկարահանվել սերիալում։ 2006 թվականին՝ հղիության վերջին ամիսներին, գնացել է արձակուրդ, իսկ նրա բացակայության ժամանակ սերիալում նրան փոխարինել է դերասանուհի Քոնի Նելսենը։

2009 թվականի մայիսին շոուի հետ պայմանագրի ավարտից հետո դերասանուհին իր գործընկեր Քրիստոֆեր Մելոնիի հետ ավելի շահավետ պայմանագիր է կնքել ևս երկու եթերաշրջանի համար։ Լուրեր էին պտտվել, որ NBC-ի ղեկավարությունը սպառնացել է փոխարինել այն դերասաններին, որոնք հսկայական հոնորարներ էին պահանջում, սակայն երկու ամիս անց հայտարարվել էր, որ հեռուստաընկերությունը, այնուամենայնիվ, նոր պայմանագիր է կնքել դերասանների հետ[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսի 28-ից Հարգիթեյը ամուսնացել է դերասան և սցենարիստ Փիթեր Հերմանի հետ[10]։ Զույգն ունի երեք երեխա՝ կենսաբանական որդին՝ Օգոստոս Միկլոշ Ֆրիդրիխ Հերմանը[11] և երկու որդեգրված երեխաները` դուստրը Ամայա Ջոզեֆին Հերմանը[12] և Էնդրյու Նիկոլաս Հարգիթեյ Հերմանը[13]։

Հարգիթեյը կարդում է հիվանդ երեխաների համար 2010 թվականին

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի վերջին, Հարգիթեյը «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալի նկարահանումների ժամանակ անհաջող հնարքի կատարումից հետո տառապել է պնևմոթորաքսով։ Հունվար ամսին վիրահատվել է և դրանից անմիջապես հետո վերադարձել աշխատանքի[14]։ 2009 թվականի մարտի 3-ին կրծքավանդակի ցավերից հետո, որը կապված էր վնասվածքի հետ հոսպիտալացվել էր և պահանջվել է ևս մեկ վիրահատություն[15]։ Արձակուրդ չի վերցրել և վիրահատության պատճառով բաց է թողել տասներորդ եթերաշրջանի միայն մեկ էպիզոդ[16]։

Բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Հարգիթեյը հիմնել է սեռական բռնության զոհերի և մեծահասակների կողմից դաժան վերաբերմունքի ենթարկված երեխաների օգնության բարեգործական հիմնադրամ[17][18]։ 2010 թվականին հիմնադրամն օգնել է ավելի քան հինգ հազար տուժածների[19]։ 2011 թվականի ապրիլի դրությամբ հիմնադրամը ավելի քան 20 մլն հովանավորչական նվիրատվություններ է հավաքել տուժածներին օգնելու համար[20]։ Հարգիթեյը նաև պարբերաբար նվիրատվություններ է անում կարիքավորներին օգնելուն ուղղված տարբեր կազմակերպությունների[21][22][23][24]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
1986-1987 Դաունթաուն Downtown Ջեսի Սմիթ Կանոնավոր դեր, 14 էպիզոդ
1988 Կեսգիշերային շոգ In the Heat of the Night Օրին Հիգս 1 էպիզոդ
1988 Ֆրեդիի մղձավանջները Freddy’s Nightmares Մարշա 1 էպիզոդ
1988 Ֆելքոն Քրեսթ Falcon Crest Կարլի Ֆիքս 15 էպիզոդ
1989 Մալիբուի փրկարարները Baywatch Լիզա Փիթերս 1 էպիզոդ
1990 Խելացին Wiseguy Դեբի Վիտալե 1 էպիզոդ
1990 Հաշվապահ Booker Միշել Լարկին 1 էպիզոդ
1990 Գաբրիելի կրակը Gabriel’s Fire Կարմեն 1 էպիզոդ
1992 Շների զբաղմունք Tequila and Bonetti Անժելա Գարսիա Կանոնավոր դեր, 14 էպիզոդ
1993 Հյուրանոցի սենյակ Hotel Room Դիանա Մինի սերիալ
1993 Քեյ Ուեսթ Key West Լավրի 1 էպիզոդ
1993 Սայնֆելդ Seinfeld Մելիսա Շենոն 1 էպիզոդ
1994 Ամերիկացի աղջիկ All-American Girl Ջեյն 1 էպիզոդ
1995-1996 Մի շտապեք շտապեցնել սերը Can’t Hurry Love Դիդի Էդելշտեյն Կանոնավոր դեր, 19 էպիզոդ
1996 Էլեն Ellen Դարա 1 էպիզոդ
1996 Միայնակ տղա The Single Guy Քեյթ Կոնկլին 4 էպիզոդ
1997 Կրեկեր Cracker Դետեկտիվ Փենի Հեթֆիլդ 1 էպիզոդ
1997-1998 Շտապ օգնություն ER Սինտայա Հուպեր 13 էպիզոդ
1999 - 2020 Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Դետեկտիվ/սերժանտ Օլիվիա Բենսոն Կանոնավոր դեր
2005 Կարգ ու կանոն։ Ատենակալների դատարանը Law & Order: Trial by Jury Դետեկտիվ Օլիվիա Բենսոն էպիզոդ։ «Day»
2000, 2005 Կարգ ու կանոն Law & Order Դետեկտիվ Օլիվիա Բենսոն 3 1 էպիզոդ
2014 Չիկագոյի ոստիկանություն Chicago P.D. Սերժանտ Օլիվիա Բենսոն էպիզոդ։ «They’ll Have to Go Through Me»
2015 Չիկագոյի հրշեջներ Chicago Fire Սերժանտ Օլիվիա Բենսոն էպիզոդ։ «We Called Her Jellybean»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
1985 Գոբլիններ Ghoulies Դոնա
1986 Բարի գալուստ 18-ամյակ Welcome to 18 Ջոյ
1988 Պարոն տիեզերք Mr. Universe Մարիշկա Հարգիթեյ Կամեո
1989 Ֆինիշային գիծ Finish Line Լիզա Կարշ Հեռուստաֆիլմ
1991 Կատարյալ զենք Hard Time Romance Ջենիֆեր
1991 Ռոմանտիկայի համար դաժան ժամանակ Hard Time Romance Ջենիֆեր
1991 Ելակի ճանապարհ Sutoroberi rodo Ջիլ Բաներ
1993 Փակուղու մեջ Blind Side Մելանի Հեռուստաֆիլմ
1993 Բանկի կողոպուտ Bank Robber Մարիսա Բենուա
1994 Խաղացող Gambler V: Playing for Keeps Էտա Փլեյս Հեռուստաֆիլմ
1995 Թողնելով Լաս Վեգասը Leaving Las Vegas Բարի մարմնավաճառ
1997 Գիշերային մեղքեր Night Sins Փեյջ Փրայս Հեռուստաֆիլմ
1997 Սատանայի փաստաբան The Advocate’s Devil Ռենդի Հեռուստաֆիլմ
1999 Սերը ամերիկյան ձևով Love American Style Վենդի Հեռուստաֆիլմ
1999 Լեյկ Պլեսեդ։ Վախի լիճ Lake Placid Մեյրա Օկուբո
2001 Օծանելիք Perfume Դարսի
2004 Մաքուր ճշմարտություն Plain Truth Էլլի Հարիսոն Հեռուստաֆիլմ

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • True Crime: New York City (2005) - Դինա Դիքսոն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիսկա Հարգիթեյը 2008 թվականի «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ

Մրցանակների և անվանակարգերի ցուցակ «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալի դետեկտիվ Օլիվիա Բենսոնիի դերի համար։

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2000 Արբանյակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2000 Viewers for Quality Television Awards Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2000 TV Guide Awards Նոր սերիալի լավագույն դերասանուհի Առաջադրված
2004 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2004 Prism Awards Դրամատիկական սերիալում լավագույն ելույթ Առաջադրված
2004 Ալեն Գրեյսի անվան մրցանակ Դրամայում անձնական նվաճումներ լավագույն կանացի դերի համար Հաղթանակ
2004 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2005 Ոսկե գլոբուս Դրամայում լավագույն կանացի դեր Հաղթանակ
2005 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2006 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2006 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Հաղթանակ
2007 TV Land Awards Սիրված խուզարկու Առաջադրված
2007 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2007 Prism Awards Դրամատիկական սերիալում լավագույն ելույթ Հաղթանակ
2007 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2008 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2009 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2009 People’s Choice Awards Սիրված հեռուստաաստղ Առաջադրված
2009 Ալեն Գրեյսի անվան մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Հաղթանակ
2009 Ոսկե գլոբուս Դրամայում լավագույն կանացի դեր Առաջադրված
2009 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2010 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2010 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2011 People’s Choice Awards Favorite TV Crime Fighter[25] Առաջադրված
2011 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2011 Էմմի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2012 Muse Awards New York Women in Film & Television Հաղթանակ
2013 Հոլիվուդյան փառքի ծառուղի «Փառքի ծառուղու» աստղ Հաղթանակ
2014 People's Choice Awards Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված
2014 Գրեյսի Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Հաղթանակ
2014 Prism Awards Սյուժետային գծում լավագույն ելույթ Առաջադրված
2015 People's Choice Awards Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Meloni, Hargitay seal deal with 'SVU' — Entertainment News, Gotham, Media — Variety». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  3. NBC Picks Up ‘Law & Order: LA’ For Fall; ‘SVU’ Cleared For 12th Season With Cast; Original ‘L&O’ Looks Good For Record 21st — Deadline.com
  4. Celebrity 100 2011 — Forbes.com
  5. «'Law & Order: SVU' Star Mariska Hargitay Inks New Deal With Universal Television (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  6. Liz Raftery (2013 թ․ նոյեմբերի 10). «Mariska Hargitay Gets a Star on the Hollywood Walk of Fame». TV Guide. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «THE HOLLYWOOD CHAMBER OF COMMERCE WALK OF FAME COMMITTEE ANNOUNCES NEW WALK OF FAME HONOREES FOR 2012». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  8. Mariska Hargitay Biography — life, family, story, death, history, school, mother, young, son, old, born — Newsmakers Cumulation
  9. 'Law & Order: SVU' stars Christopher Meloni and Mariska Hargitay sign on for two more years | Show Tracker | Los Angeles Times
  10. «Mariska Hargitay is married to Peter Hermann». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  11. Mariska Hargitay Gave Birth to a Baby Boy
  12. «Mariska Hargitay Adopted a Baby Girl». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  13. Mariska Hargitay Adopted a Baby Boy
  14. «Mariska Hargitay Says "Stunt" Led to Partially Collapsed Lung». TVGuide. OpenGate Capital. 2009 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  15. «Mariska Hargitay hospitalized for chest pains; According to the sources, more surgery is likely for the star». msnbc.com. NBC. 2009 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  16. Dos Santos, Kristin; Megan Masters (2009 թ․ մարտի 16). «Exclusive! SVU Boss: Mariska Hargitay Will Be Back This Season». E! Online. Comcast. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  17. Martin, Crystal. «Behind the Scenes with Mariska Hargitay». Redbook. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  18. The Guide: What's Worth Watching(անգլ.) // TV Guide : magazine. — 2010. — С. 8.
  19. Oglethorpe, Alice. «Real American Heroes» Shape, November 2010, Page 186
  20. Sonia Harmon, Kate Meyers and Susan Pocharski. «Ladies Who Give Back», Ladies' Home Journal (April 2011), pages 84-85
  21. Goldberg, Lesley (2011 թ․ սեպտեմբերի 27). «'Law & Order: SVU's' Mariska Hargitay Donates $100,000 to UCLA». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. Hargitay, Mariska (April 26, 2012). «Violence Against Women Act Helps Restore Lives». The Huffington Post
  23. «Campaign Donors: Fundrace 2012»(չաշխատող հղում). Huffpost Fundrace. Retrieved December 21, 2012.
  24. «Mariska HargitayPolitical Campaign Contributions2012 Election Cycle». CampaignMoney.com. Retrieved December 21, 2012.
  25. «Nominations Announced for The "People's Choice Awards 2011" to Be Hosted by Queen Latifah, Jan. 5, 2011 on the CBS Television Network». CBS (Press release). 2010 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիշկա Հարգիթեյ» հոդվածին։