Ջեյն Մենսֆիլդ
![]() անգլ.՝ Jayne Mansfield | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 19, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 29, 1967[1][2][3][…] (34 տարեկան) |
Մահվան վայր | Slidell, Սենտ Թամանի շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հարավային մեթոդիստական համալսարան և Highland Park High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի |
Ժանրեր | Քանթրի |
Ծնողներ | մայր՝ Vera Jeffrey Palmer Peers? |
Ամուսին(ներ) | Mickey Hargitay? և Matt Cimber? |
Երեխա(ներ) | Մարիշկա Հարգիթեյ, Jayne Marie Mansfield? և Zoltan Hargitay? |
Պարգևներ և մրցանակներ | |
jaynemansfield.com | |
Վերա Ջեյն Մենսֆիլդ (անգլ.՝ Vera Jayne Mansfield, մինչև ամուսնությունը՝ Պալմեր (անգլ.՝ Palmer), ապրիլի 19, 1933[1][2][3][…], Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 29, 1967[1][2][3][…], Slidell, Սենտ Թամանի շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասանուհի, որը հաջողության է հասել ինչպես Բրոդվեյում, այնպես էլ՝ Հոլիվուդում։ Մենսֆիլդը, բազմիցս հայտնվելով Փլեյբոյ ամսագրի էջերում, Մերիլին Մոնրոյի հետ հավասարապես եղել է 1950-ական թվականների սեքս խորհրդանիշներից մեկը[5][6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյնն իր դերասանական գործունեության ժամանակ արժանացել է «Թատերական համաշխարհային մրցանակի», ինչպես նաև` «Ոսկե գլոբուս» և «Ոսկե դափնի» մրցանակների։ Հոլիվուդում Մենսֆիլդը հայտնվել է մի քանի հայտնի ֆիլմերում, որտեղ մարմնավորել է շքեղ կազմվածքով սեքսուալ շիկահերի կերպարը։ Այնուամենայնիվ, նրա գործունեությունը կարճատև է եղել և 1960-ական թվականներին մելոդրամաներում և կատակերգություններում խաղացել է պակաս կարևոր դերեր։ Չնայած դրան՝ նա նախկինի պես հայտնի աստղ էր, շարունակում էր մեծ բազմություն հավաքել՝ հաջողությամբ ելույթ ունենալով գիշերային ակումբներում ու ռեստորաններում և Միացյալ Նահանգների սահմաններից դուրս արվող բացառիկ շրջագայությունների ժամանակ։
Ջեյն Մենսֆիլդն ամուսնացել է երեք անգամ, ունեցել հինգ երեխա։ Երկրորդ ամուսնուց՝ բոդիբիլդեր Միքի Հարգիթեյից ունեցել է երեք երեխա՝ Միկլոշը, Զոլտանը և Մարիշկա Հարգիթեյը։
Մենսֆիլդը մահացել է ավտովթարից, 34 տարեկանում։ 1967 թվականի հունիսի 28-ին Բիլոքսիում (Միսիսիպի) կայացած երեկոյան ելույթից հետո Մենսֆիլդը, նրա սիրեցյալ Սեմ Բրոդին, անձնական վարորդ Ռոնի Հարիսոնը և նրա երեք երեխաները մեկնել են Նոր Օռլեան, որտեղ դերասանուհին պետք է առավոտյան հարցազրույց ունենար։ Հունիսի 29-ին՝ ժամը 2։25-ի սահմաններում, նրանց մեքենան բախվել է ավտոգնացքին և թռել դրա տակով։ Առջևի նստատեղին նստած երեք մեծահասակները մահացել են միանգամից, մինչդեռ մեքենայի հետևի նստատեղերում գտնվող երեխաները միայն աննշան վնասվածքներ են ստացել։ Քաղաքային լեգենդ դարձած լուրեր են պտտվել, ըստ որի՝ այդ վթարից Մենսֆիլդի գլուխը պոկվել է։
1980 թվականին թողարկվել է «Ջեյն Մենսֆիլդի պատմությունը» կենսագրական ֆիլմը, որտեղ դերասանուհու դերը կատարել է Լոնի Անդերսոնը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1954 | ֆ | «Կանացի ուիքենդ» | Female Jungle | Քենդի Փրայս |
1955 | ֆ | Hell on Frisco Bay | ||
1955 | ֆ | Փիթ Քելլիի բլյուզը | Pete Kelly's Blues | Ծխախոտներով աղջիկ |
1955 | ֆ | «Անօրինականություն» | Illegal | Էնջել Օ՛Հարա |
1956 | ֆ | «Այս աղջիկը չի կարող այլ կերպ» | The Girl Can't Help It | Jerri Jordan |
1957 | ֆ | «Կողոպտիչը» | The Burglar | Գլեդեն |
1957 | ֆ | «Ճանապարհը կորցրած ավտոբուսը» | The Wayward Bus | Կամիլա Օուքս |
1957 | ֆ | «Արդյո՞ք Ռոք Հանթերի հաջողությունը վատ ազդեցություն կունենա» | Will Success Spoil Rock Hunter? | Ռիտա Մեռլով |
1957 | ֆ | «Համբուրիր նրանց իմ փոխարեն» | Kiss Them for Me | Էլիս Կրատցներ |
1958 | ֆ | The Sheriff of Fractured Jaw | Քեթ | |
1960 | ֆ | «Հերակլեսի սիրային սխրագործություններ» / «Հերակլեսի սխրագործությունները։ Հիդրայի թույնը» |
Amori di Ercole, Gli | Դեյանիրա/Իպոլիտա |
1960 | ֆ | «Մարտահրավերը» | The Challenge | Բիլլի |
1961 | ֆ | «Չափազանց կրակոտ է գրավելու համար» | Too Hot to Handle | Midnight Franklin |
1961 | ֆ | «Ջորջ Ռաֆթի պատմությունը» | The George Raft Story | Lisa Lang |
1962 | ֆ | «Դա տեղի է ունեցել Աթենքում» | It Happened in Athens | Eleni Costa |
1962 | ֆ | «Հունիսի 23» | Lykke og krone | կամեո |
1959-1963 | ս | «Ռեդ Սքելթոնի շոուն» | Red Skelton Show, The | |
1962 -1965 | ս | «Ալֆրեդ Հիչքոկի ժամացույցը» | Alfred Hitchcock Hour, The | |
1963 | ֆ | Heimweh nach St. Pauli | Evelyne | |
1963 | ֆ | «Խոստումնե՜ր, խոստումնե՜ր» | Promises! Promises! / Promise Her Anything |
Sandy Brooks |
1963 | ֆ | «Բյորքի արդարադատությունը» | Burke's Law | |
1964 | ֆ | «Մեկը ուտում է մյուսին» | Dog Eat Dog | Darlene/ Mrs. Smithopolis |
1964 | ֆ | «Պարզունակ սեր» | L'Amore Primitivo | դոկտոր Ջեյն |
1964 | ֆ | «Տագնապային կոճակ» | Panic Button | Անժելա |
1964 | ֆ | «Տղամարդկանց պիկնիկ» | Herrenpartie | |
1966 | ֆ | The Las Vegas Hillbillys | Tawny | |
1966 | ֆ | «Գեր լրտեսը» | The Fat Spy | Junior Wellington |
1967 | ֆ | «Ամուսնացած տղամարդկանց ղեկավարություն» | A Guide for the Married Man | տեխնիկական խորհրդական |
1967 | ֆ | Spree (վավերագրական) | ||
1967 | ֆ | «Հոլիվուդի աշխարհ» (վավերագրական) | Mondo Hollywood | |
1968 | ֆ | «Կահավորված բնակարան» | Single Room Furnished | Johnnie/ Mae/ Eileen |
1968 | ֆ | «Ջեյն Մենսֆիլդի վայրի, վայրի աշխարհը» (վավերագրական) | The Wild, Wild World of Jayne Mansfield |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1957՝ Ոսկե գլոբուս - «Տարվա նորահայտ դերասանուհի» («Ճանապարհը կորցրած ավտոբուս»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Անցյալի 12 ամենահայտնի սեքս խորհրդանիշներ, որոնց մենք չենք մոռանա»։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-17-ին։ Վերցված է 2021-10-17
- ↑ «60-ականների «սեքս-ռումբ»-ը՝ Պոլսո «Ժամանակի» էջերում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-21-ին։ Վերցված է 2021-10-21
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Michael Feeney Callan (1986) Pink Goddess: The Jayne Mansfield Story. W H Allen. 978-0863791642
- Mann May (1974)։ Jayne Mansfield: A Biography։ Abelard-Schuman։ ISBN 978-0-200-72138-7
- Strait Raymond (1974)։ Tragic Secret Life of Jayne Mansfield։ Robert Hale։ ISBN 0709155433
- Saxton Martha (1975)։ Jayne Mansfield and the American Fifties։ New York: Houghton Mifflin։ ISBN 978-0-395-20289-0
- Jackson Jean-Pierre (1984)։ Jayne Mansfield (French)։ Edilig։ ISBN 2856010814
- Luijters Guus (June 1988)։ Sexbomb: The Life and Death of Jayne Mansfield։ Secaucus, NJ: Citadel։ ISBN 978-0-8065-1049-1
- Strait Raymond (1992)։ Here They Are Jayne Mansfield։ New York: S.P.I. Books։ ISBN 978-1-56171-146-8
- Betrock Alan (1993)։ Jayne Mansfield Vs. Mamie Van Doren: Battle of the Blondes (A Pictorial History)։ Shake Books։ ISBN 0962683345
- Faris Jocelyn (November 1994)։ Jayne Mansfield: A Bio-Bibliography։ Westport, CT: Greenwood Press։ ISBN 978-0-313-28544-8
- Ferruccio Frank (2007)։ Diamonds to Dust: The Life and Death of Jayne Mansfield։ Outskirts Press։ ISBN 978-1432712419
- Jordan Jessica Hope (2009)։ The Sex Goddess In American Film 1930–1965: Jean Harlow, Mae West, Lana Turner and Jayne Mansfield։ Cambria Press։ ISBN 978-1-60497-663-2
- Ferruccio Frank (2010)։ Did Success Spoil Jayne Mansfield? Her Life in Pictures & Text։ Outskirts Press։ ISBN 978-1432761233
- VeVea April (2018)։ Puffblicity: An Appreciation of Jayne Mansfield - The 50s Pictures։ CreateSpace։ ISBN 978-1978294356
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Official Biography»։ CMG Worldwide։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին։ Վերցված է հուլիսի 2, 2012
- «Biography»։ Biography.com։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 22, 2012-ին։ Վերցված է հուլիսի 2, 2012
- «Biography»։ St. James Encyclopedia of Popular Culture։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 10, 2011-ին։ Վերցված է հուլիսի 2, 2012
- «Biography»։ Salon.com։ օգոստոսի 6, 2001։ Վերցված է հուլիսի 2, 2012
- «Biography»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է հուլիսի 2, 2012
- «Timeline»։ Philadelphia Weekly։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 31, 2013-ին։ Վերցված է հուլիսի 2, 2012
- «Timeline»։ Twoop.com։ Վերցված է հուլիսի 2, 2012
Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jayne Mansfield: Blonde Ambition։ A+E Networks։ 2004
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյն Մենսֆիլդ կատեգորիայում։ |
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 1967 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Թատրոնի դերասաններ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Մոդելներ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ