Jump to content

Մարին Դրինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարին Դրինով
Марин Дринов
Ծնվել էհոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1838[1][1][2][…]
Պանագյուտիշտե, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 28 (մարտի 13), 1906[3][4] (67 տարեկան)
Խարկով, Ռուսական կայսրություն
բնական մահով
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Բուլղարիա Բուլղարիա,
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ավստրիա Ավստրիա
Իտալիա Իտալիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունմիջնադարագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և սլավոնագետ
Հաստատություն(ներ)Խարկովի ազգային համալսարան
Գործունեության ոլորտպատմություն և բանասիրություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԿոչումՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[5]
 Marin Drinov Վիքիպահեստում

Մարին Ստոյանի Դրինով (բուլղար․՝ Марин Стоянов Дринов, Ռուսաստանում՝ Марин Степанович Дринов, հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1838[1][1][2][…], Պանագյուտիշտե, Օսմանյան կայսրություն - փետրվարի 28 (մարտի 13), 1906[3][4], Խարկով, Ռուսական կայսրություն), բուլղարացի պատմաբան և լեզվաբան, բուլղարական ազգային վերածննդի հասարակական գործիչ, կյանքի մեծ մասն աշխատել է Ռուսական կայսրությունում։ Բուլղարական պատմագրության հիմնադիրներից մեկն է, Բուլղարական գրական ընկերության առաջին նախագահը (այժմ՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իր ժամանակի շատ բուլղարացի մտավորականները, Դրինովը երիտասարդ տարիքում արտագաղթել (1858) և կրթություն է ստացել Ռուսաստանում։ Սովորել է Կիևի հոգևոր ճեմարանում, ապա Մոսկվայի համալսարանում։ 1865-1871 թթ. աշխատել է Ավստրիայում և Իտալիայում՝ փնտրելով այնտեղ բուլղարական պատմության վերաբերյալ փաստաթղթեր, որոշ ժամանակ ապրել է Պրահայում։

1869 թ. դարձել է Բուլղարական գրական ընկերության հիմնադիրներից և առաջին ներկայացուցիչներից մեկը (Բրիելա, Ռումինիա)։ Ստացել է մագիստրոսի կոչում և դարձել սլավոնականության դասախոս Խարկովի համալսարանում, 1876 թվականից՝ պրոֆեսոր։ Հեղինակել է աշխատանքներ բուլղար ժողովրդի, բուլղարական եկեղեցու, սլավոնների հնագույն պատմության, սլավոնա-բյուզանդական հարաբերությունների վերաբերյալ։

1878 թ. Բուլղարիայի ազատագրումից հետո Դրինովը վերադառնում է հայրենիք և դառնում (երկրի ժամանակավոր ռուսական կառավարման կազմում) կրթության և կրոնի հարցերի նախարար։ Բուլղարական պետության հայր-հիմնադիրներից մեկն է։ Ավստրիական կառավարության առաջարկին՝ Բուլղարիայի մայրաքաղաք հռչակել Վելիկո Տարնովոն, պնդում է, որ այն դառնա Սոֆիան։ Սոֆիայում հիմնադրել է ազգային գրադարանը։

1879 թ. Դրինովը վերադարձել է Խարկով, որտեղ շարունակել է աշխատանքը մինչև կյանքի վերջ։ Եղել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1898), բազմաթիվ արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ։

Մահացել է 1906 թ. մարտի 13-ին տուբերկուլյոզից։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Դրինով» հոդվածին։