Մարիետ Լեսլի Քոթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիետ Լեսլի Քոթոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1866(1866-05-17)
ԾննդավայրՍկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 21, 1947(1947-04-21) (80 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի և բարձրաշխարհիկ հեղինակություն
ԱմուսինJoseph Leslie Cotton?
 Mariette Leslie Cotton Վիքիպահեստում

Մարիետ Լեսլի Քոթոն (անգլ.՝ Mariette Leslie Cotton, մայիսի 17, 1866(1866-05-17), Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 21, 1947(1947-04-21)), ամերիկացի նկարիչ-դիմանկարիչ։

Գերազանցապես աշխատել է Փարիզում, սակայն ստուդիաներ է պահել նաև Լոնդոնում և Նյու Յորքում։ Ծննդյամբ և ամուսնությամբ այնպիսի նյութական ու սոցիալական դիրք ուներ, որը նկարչական ընդունակությունների հետ թույլ էր տալիս նկարչուհուն ստանալ բավականին լավ միջնորդավճար հայտնի մարդկանց դիմանկարների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1866 թվականի մայիսի 17-ին Սկենեկտադում (Նյու Յորք նահանգ)[1]՝ Սեմյուել Թվիդի Բենեդիկտոսի և նրա կնոջ՝ Ջուլիա Ավերիլ Ջեքսոն-Բենեդիկտոսի ընտանիքում, որոնք դստեր ծննդյան պահին ապրում էին Union College-ում։ Ծնվելիս աղջիկը ստացել է Մարիետ Բենեդիկտ անունը (Mariette Benedict) և մինչև քսան տարեկանը հայտնի էր որպես Պանսի Բենեդիկտ (Pansy Benedict)[2]։

Lady in Black Վիլյամ Չեյզի աշխատանքները

Նախնական կրթությունը ստացել է տանը մորից, որը համարվում էր ինչպես տաղանդավոր նկարչուհի, այնպես էլ երգչուհի։ Հայտնի չէ, ֆորմալ գեղարվեստական կրթություն ստացել է, թե ոչ, բայց Մարիետը համարվել է հմուտ սիրողական նկարիչ դեռևս 20 տարեկանը չլրացած[3]։

1888 թվականին, դրանից առաջ ամուսնանալով Ջոզեֆ Լեսլի Քոթոնի հետ, տեղափոխվել է Մանհեթեն՝ դառնալով Վիլյամ Չեյզի աշակերտուհին, որը ստեղծել է Մարիետ Քոթոնի երկու դիմանկար՝ «Lady in Black» և «Lady in Pink»։ Ապա Մարիետը և Ջոզեֆը մեկնել են Եվրոպա և հայտարարել, որ մտադիր են ընդմիշտ ապրել արտասահմանում։ Շուտով Մարիետը սկսել է սովորել ֆրանսիացի դիմանկարիչներ Կարոլյուս Դյուրանի և Ժան Ժակ Էների փարիզյան ստուդիաներում։

1889 թվականին նրա «Portrait of Miss S.» նկարը ընդունվել է Փարիզի սալոնում ցուցադրության և դարձել անգլիացի նկարչի միակ նկարը, որը մրցանակ է ստացել։ 1891 թվականին նա Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամենամյա ցուցահանդեսին ներկայացրել է երկու դիմանկար՝ «Mrs. Mahlon Sands» և «F. T. Martin, Esq.»։ 1895 թվականին Քոթոնը հայտնի է դարձել եվրոպական առաջատար գործիչների դիմանկարներով, այդ թվում՝ Օտտո ֆոն Բիսմարկի և Քեմբրիջի հերցոգի։ Դիմանկարների շարքը նկարչուհին ներկայացրել է Նյու Յորքի Knoedler’s Galleries պատկերասրահում։ Վերջին տարիներին Քոթոնը իր աշխատանքները ցուցադրել է Knoedler’s Galleries պատկերասրահում՝գրավելով քննադատների ուշադրությունը, որոնք բարձր են գնահատել նրա բազմակողմանիությունը և իր բնորդների նկատմամբ ակնհայտ համակրանքը։ Նկարչուհին այս պատկերասրահի հետ համագործակցել է մինչև 1921 թվականը։

Իր կարիերայի ընթացքում Մարիետ Քոթոնը հաճախ էր տեղափոխվում՝ հաճախ չունենալով անգամ երկարաժամկետ ստուդիա։ Երբեմն նա աշխատում էր հյուրանոցի համարներում, երբեմն էլ կանգ էր առնում մասնավոր տներում՝ որպես իր բնորդներից մեկի հյուր։ Առաջին համաշխարհային պատերազմի թեժ պահին նա աշխատում էր Փարիզում։ 1916 թվականին նա վերադարձել է ԱՄՆ, դիմանկարներ է նկարել մասնավոր տներում՝ չունենալով սեփական ստուդիա։ Պատերազմից հետո վերադարձել է Փարիզ, որտեղ 1920-ական թվականների ընթացքում աշխատել է իր ստուդիաներում, իսկ մինչև կյանքի վերջ՝ Նյու Յորքում։

60 տարեկանը լրանալուց հետո Քոթոնը հազվադեպ է ցուցադրել իր նկարները և քիչ է գրավել մամուլի ուշադրությունը։ Ժամանակ առ ժամանակ այցելել է հասարակական միջոցառումների, այդ թվում՝ 1940 թվականին Էլեոնոր Ռուզվելտի հրավերով Սպիտակ տանը կազմակերպված ընդունելությանը, սակայն կյանքի վերջին տարիներին հանգիստ ապրել է Նյու Յորքում[4]։

Մահացել է 1947 թվականի ապրիլի 21-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու ամուսինը Ջոզեֆ Լեսլի Քոթոնն էր, որը կապված էր ինչպես իր ընտանիքի, այնպես էլ Յունիոն քոլեջի հետ։ Առաջին անգամ ամուսնացած էր եղել Մարիա Լուիզ Փոթերի (մահացել է ծննդաբերության ժամանակ) հետ։ Նա Ալոնզո Փոթերի՝ Յունիոն քոլեջի փոխնախագահի և Սառա Մարիա Նոթ Փոթերի՝ դպրոցի նախագահի դուստրն էր։ Ջոզեֆ Քոթոնը ծնվել է Բարբադոսում 1856 թվականին և 1888 թվականին, երբ ամուսնացել է Մարիետի հետ, երկու ընկերների հետ աշխատել է Նյու Յորքի մի ընկերությունում, որը Եվրոպայից գինի և ոգելից խմիչք էր ներմուծում։

Ամուսնությունից հետո Ջոզեֆը հեռացել է ֆիրմայից և Մարիետի հետ որոշել ապրել արտասահմանում։ Կնոջ ունեցվածքը և գեղարվեստական տաղանդը նպաստել են ամուսինների սոցիալական առաջխաղացմանը և բրիտանական ազնվականների շրջանում ճանաչմանը․ Լոնդոն գալուց մի քանի տարի անց նրանց տրվել է արտոնություն Բուքինգհեմյան պալատում ներկայանալու[5]։

1893 թվականին, երբ նրանք ապրում էին Լոնդոնում, ծնվել է նրանց առաջին և միակ երեխան՝ Հյու Դադլի Բենեդիկտ Քոթոն անվամբ որդին, որը ամուսնացել է 1920 թվականին Լոնդոնում, իսկ մեկ տարի անց ծնողները բաժանվել են[6]։ Ջոզեֆ Լեսլի Քոթոնի մահից հետո 1929 թվականին Բարբադոսում, New York Times-ի մահախոսականում թվարկվում էին նրա հարազատները, որտեղ չէր հիշատակվում Մարիետ Լեսլի Քոթոնը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mariette Benedict in household of Samuel T Benedict, Schenectady, Schenectady, New York, United States». United States Census, 1880," database with images; citing enumeration district ED 106, sheet 177C, NARA microfilm publication T9 (Washington D.C.: National Archives and Records Administration, n.d.), roll 0929; FHL microfilm 1,254,929. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին. «Name: Marietta Cotton; Event Type: Passport Application; Event Date: 1921; Event Place: France; Gender: Female; Birth Date: 17 May 1868; Birthplace: New York»
  2. «Mariette Benedict». ""United States Census, 1880," database with images, FamilySearch; Mariette Benedict in household of Samuel T Benedict, Schenectady, Schenectady, New York, United States; citing enumeration district ED 106, sheet 177C, NARA microfilm publication T9 (Washington D.C.: National Archives and Records Administration, n.d.), roll 0929; FHL microfilm 1,254,929. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  3. «Society». Evening Telegram. New York, New York. 1888 թ․ հուլիսի 14. էջ 4. «The engagement of Mr. Leslie Cotton to Miss Pansy Benedict, announced last week is rather a surprise to Mr. Cotton's admirers of the fair sex. Mr. Cotton married a daughter of Mr. Clarkson Poter who survived her wedding less than a year. Miss Benedict is as accomplished as she is handsome, and her paintings possess merits far above those of the average amateur. She is a daughter of the late Professor Jackson, of Union College, Schenectady.»
  4. «Mrs. Roosevelt Gives Large Luncheon at White House: Wives of Foreign Diplomats, Senators, Representatives and Those with Important Positions in Government are Present». Washington Post. Washington, D.C. 1940 թ․ փետրվարի 1. էջ 12.
  5. «Presented at Court». New York Herald. 1897 թ․ մայիսի 16. էջ 2. «Mrs. Leslie Cotton is as well known in London as in New York. She is a clever portrait painter, the Duke of Cambridge and Bismarck having been among her most famous subjects. Mrs. Cotton had a studio in New York last winter, where she painted Mrs. C. Albert Stevens, Mrs. L.K. Wilmerding, Miss Madeline Cutting, Colonel Herbert Eaton, Mssrs. J.L. Breese and Seward Webb.»
  6. The wedding of Hugh Dudley Cotton, the son of J. Leslie Cotton of this city and Mrs. Leslie Cotton of Paris
  7. Obituary for J. LESLIE COTTON

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիետ Լեսլի Քոթոն» հոդվածին։