Մարիա Վոձինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Վոձինսկա
Maria Orpiszewska.jpg
Ծնվել էհունվարի 7, 1819(1819-01-07)[1]
ԾննդավայրՎիեննա, Գերմանական միություն
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1896(1896-12-07) (77 տարեկանում)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
ՔաղաքացիությունԼեհաստան
Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և կոմպոզիտոր
Համատեղ ապրողՖրեդերիկ Շոպեն
Maria Wodzińska Վիքիպահեստում

Մարիա Վոձինսկա (լեհ.՝ Maria Wodzińska, հունվարի 7, 1819(1819-01-07)[1], Վիեննա, Գերմանական միություն - դեկտեմբերի 7, 1896(1896-12-07), Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[2]), 19-րդ դարի երկրորդ կեսի լեհ նկարչուհի, ռոմանտիզմի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Վոձինսկան ծնվել է լեհ հարուստ արիստոկրատ Վոդզինսկիների ընտանիքում[3]: 1833—1835 թվականներին ընտանիքով բնակվել են Ժնևում, որտեղ ծանոթացել է արվեստի և մշակույթի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նրանց բնակարանը եղել է լեհական գաղութի ներկայացուցիչների հավաքատեղի և հանդիպման վայր: Այստեղ Մարիան մտերմանում է Յուլիուշ Սլովացկու հետ, որի վրա մեծ տպավորություն է թողնում: Նա մի բանաստեղծություն է ձոնում Մարիային: 1835 թվականին Դրեզդենում հանդիպում է Ֆրեդերիկ Շոպենին: Երիտասարդ երաժշտի զգացմունքն արձագանք է գտնում աղջկա սրտում և նրանք 1836 թվականին նշանվում են: Սակայն նրանց սերը չի շարժում Մարիայի ծնողների սիրտը: Վոդզինսկիները հրաժարվում են իրենց աղջկան կնության տալ կոմպոզիտորին, որը նոր միայն սկսել էր ճանաչում ստանալ: Չնայած դրան, մինչև կյանքի վերջը Վոդզինսկիների ընտանիքը, հատկապես մայրը՝ Մարիա Թերեզան, սերտ հարաբերությունների մեջ մնացին Շոպենի հետ: Մարիան երկու անգամ ամուսնացել է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Azoury, Pierre (1999). Chopin through his contemporaries. Greenwood Press. ISBN 9780313309717.
  • Harasowski, Adam (1967). The Skein of Legends Around Chopin. Da Capo Press 1980. ISBN 0306775255.
  • Niecks, Frederick (1888). "Frederick Chopin As A Man And A Musician". gutenberg.org. Retrieved 28 April 2013.
  • Szulc, Tad (2000). Chopin in Paris: the life and times of the romantic composer. Da Capo Press. ISBN 978-0306809330.
  • Warszawski, Jean-Marc (2005). "Frédéric Chopin" (in French). musicologie.org. Retrieved 4 April 2013.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]