Մարիա Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Հակոբյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1921(1921-09-19)
ԾննդավայրԳեորգիևսկ, Ռուսաստան
Վախճանվել էհուլիսի 12, 2002(2002-07-12) (80 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Մարիա Հակոբյան Վիքիդարանում

Մարիա Տիգրանի Հակոբյան (սեպտեմբերի 19, 1921(1921-09-19), Գեորգիևսկ, Ռուսաստան - հուլիսի 12, 2002(2002-07-12), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1964 թվականից):

Եղել է բանաստեղծ Համո Սահյանի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Հակոբյանը ծնվել է 1921 թվականին ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում: Նրա մշեցի ծնողներն այստեղ էին գաղթել 1915 թվականին: 1928-1930 թվականներին սովորել է տեղի հայկական դպրոցում: 1930 թվականին ընտանիքով փոխադրվել է Բաքու: 1938 թվականին ավարտել է Բաքվի 39-րդ հայկական միջնակարգ դպրոցը: 1942 թվականինավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1951 թվականին փոխադրվել Երևան և մի քանի տարի աշխատել հանրապետական մամուլում։ 1956-1962 թվականներին եղել է «Առողջապահություն» ամսագրի բաժնի վարիչը, 1962-1970 թվականներին՝ «Պիոներ» ամսագրի աշխատակից, 1970-1980 թվականներին՝ «Գրական թերթի» պոեզիայի բաժնի վարիչը[1][2]:

Մահացել է Երևանում[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբյանի պոեզիային բնորոշ են սիրո, կարոտի մոտիվները, քնարական մեղմախոսությունը: 1958 թվականին լույս է տեսել Հակոբյանի առաջին գիրքը` «Անանուն ծաղիկներ», որին հաջորդել են «Լույսերի շշուկ» (1963), «Անծանոթ երազ» (1967), «Աշնան ծառուղի» (1971), «Ոսկի տերևաթափ» (1978), «Մանուշակ» (1981), «Մարինե վանքում» (2004)[4] ժողովածուները[5]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանուն ծաղիկներ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 68 էջ:
  • Լույսերի շշուկ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1963, 179 էջ:
  • Անծանոթ երազ (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1967, 235 էջ:
  • Աշնան ծառուղի (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1971, 247 էջ:
  • Ոսկի տերևաթափ (բանաստեղծություններ), Ե., Սովետական գրող, 1978, 199 էջ:
  • Մանուշակ (բանաստեղծություններ), Ե., Սովետական գրող, 1981, 191 էջ:
  • Մարինե վանքում (բանաստեղծություններ), Ե., Զանգակ-97, 2004, 208 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինե վանքում; Ափսոս; Ձյունը եկել է; «Ինձ երջանկության երգեր են սազում»; Իմչ իմանաս: «Գրական թերթ», 1969, № 7։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Հ. Գրական տեղեկատու,1986 : էջ 272:
  2. «AV Production - Մարիա Հակոբյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-12-19 
  3. «The memorial of Hakobyan Maria (Մարիա Հակոբյան Տիգրանի) buried at Yerevan's Shahumyan cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2018-12-19 
  4. Հակոբյան Մարիա Տիգրանի (2004)։ Մարինե վանքում: Բանաստեղծ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993028895 
  5. «Կոհա առցանց քարտարան, Հակոբյան, Մարիա Տիգրանի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-12-19 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png