Մարիա Կոմորնիցկայա
Մարիա Կոմորնիցկայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 25, 1876[1][2] |
Ծննդավայր | Grabów nad Pilicą, Gmina Grabów nad Pilicą, Kozienice County, Լեհաստան կամ Grabow, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա |
Վախճանվել է | մարտի 8, 1949 (72 տարեկան) կամ փետրվարի 9, 1949[3] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Izabelin C, Gmina Izabelin, Warsaw West County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Գրական անուն | Piotr Odmieniec Włast |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրական քննադատ, թարգմանչուհի և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ |
Ամուսին | Jan Lemański? |
Ազգականներ | Stanisław Komornicki? և Tomasz Komornicki? |
![]() |
Մարիա Յակուբինա Կոմորնիցկայա (լեհ.՝ Maria Jakubina Komornicka կամ Պյոտր Օդմիենեց Վլաստ լեհ.՝ Piotr Odmieniec Włast, հուլիսի 25, 1876[1][2], Grabów nad Pilicą, Gmina Grabów nad Pilicą, Kozienice County, Լեհաստան և Grabow, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա - մարտի 8, 1949 կամ փետրվարի 9, 1949[3], Izabelin C, Gmina Izabelin, Warsaw West County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), Երիտասարդ Լեհաստանի շրջանի լեհ գրող, բանաստեղծուհի և գրաքննադատ։ Ի տարբերություն իգական սեռի, Վլաստը երբեք չի հերքել և չի մերժել իր տղամարդկային ինքնությունը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլաստի ծնողներն էին Ավգուստին Կոմորնիցկին և Աննա Դունին-Վասովիչը, իսկ պապը՝ Թեոդոր Անզելմ Ձվոնկովսկին (1764-1850)։ Գրողը ծագում էր հարուստ հողատեր ընտանիքից, իսկ մանկությունն անց է կացրել Գրաբովում գտնվող ագարակում։ 1889 թվականին Աննա Դունին-Վասովիչը իր վեց երեխաների հետ եկել է Վարշավա՝ որ նրանք սովորեն լավագույն ուսուցիչների մոտ (գրականություն էր դասավանդում պրոֆ. Պյոտր Չմիելովսկին)։ Վլաստը գրական նորամուտ է ունեցել Կոմորնիցկա գրական անունով «Գազետա Վարշավսկա» թերթում 1892 թվականին՝ «Աղքատի կյանքից» և «Ստաշեկա» պատմվածքներով։ 1883 թվականին նույն թերթը հրատարակել է «Բաժանում» վեպը։ 1894 թվին լույս է տեսել «Շկիցե» պատմվածքների ժողովածուն, նույն թվականին «Պոզնանի թերթ»-ը հրատարակել է «Վիրավորված» դրաման։ Այնուհետև, հոր ճնշման ներքո, Վլաստը մեկնել է Քեմբրիջ՝ վեց ամիս դասախոսություններ է լսել Նյուընեմ կանացի քոլեջում։ Այդ շրջանի օրագիրը լույս է տեսել «Երիտասարդական դրախտ» ծաղրական խորագրի ներքո 1896 թվականի սկզբին[5]։ Վերադառնալուց հետո Վլաստը, Վացլավ Նալկովսկին և Ցեզարի Եպլեստան 1895 թվականին հրատարակել են Forpoczty գրական մանիֆեստը։
1898 թվականի հունիսին[4] ամուսնացել է բանաստեղծ Յան Լեմանսկու հետ[6]։ Ամուսնությունը համարվել է անհաջող։ Լեմանսկին անզուսպ էր և անհիմն խանդոտ։ Յան Լորենտովիչի խոսքով՝ մեղրամիսի ժամանակ Լեմանսկին Կրակովում գտնվող Պլանթի պարկում ատրճանակով երկու անգամ կրակել է իր կնոջ վրա։ Հարաբերությունները խզվել են երկու տարի անց։
1900 թվականին Վլաստը (դեռ Կոմորնիցկա անվան տակ) հրատարակել է Զենոն Պրժեսմիցկու համահեղինակությամբ հեքիաթներ։ 1901 թվականին հրատարակվել են նրա բանաստեղծությունների «Սև բոց» շարքը, արձակ ստեղծագործություններ (Biesy, 1902), թարգմանություններ անգլերենից, ինչպես նաև «Վլաստ» կեղծանունով ստորագրված գրախոսականներ։
Համաձայն Մարիա Դերնալովիչի պատմածի[7], 1907 թվականին Պոզնանի «Բազար» հյուրանոցում (մոր հետ Կոլոբցեգ ուղևորության ժամանակ[4]) Վլաստը վառարանում այրել է կանացի զգեստները և իրեն տղամարդ հայտարարել։ Այդ ժամանակվանից նա կրել է միայն տղամարդու հագուստ, ծխել ծխամորճ, մազերը կարճ կտրել[4], հեռացրել է որոշ ատամներ՝ դեմքի արտահայտություն փոխելու համար և միշտ օգտագործել է Պյոտր Օդմիենեց Վլաստ անունը։ Ըստ պրոֆեսոր Բոգդան Զակժևսկու, Պյոտրը ընկերասեր է եղել և շատ հետաքրքիր զրուցակից, նրա միակ պայմանը եղել է, որ իրեն դիմեն ինչպես տղամարդու[4]։
Ընտանիքը Վլաստին խելագար է համարել։ 1907-1914 թվականներին նա ապրել է առողջարաններում և հիվանդանոցներում։ 1914 թվականին նա վերադարձել է ծննդավայր՝ Գրաբով, որտեղ սկսել է գրել իր վերջին ստեղծագործությունը՝ «Հովերգական բանաստեղծությունների գիրքը»
Վլաստը կյանքի ավարտին մոռացության է մատնվել։ 1944 թվականին, պատերազմի ավերածությունների պատճառով, նա լքել է ընտանեկան ագարակը։ Վլաստը մահացել է 1949 թվականին Իզաբելինի բժշկական հաստատությունում։ Տապանաքարը գտնվում է Պովոնզկի ռազմական գերեզմանատանը՝ մակագրված է՝ Մարիա Կոմորնիցկա-Լեմանսկա (հատված Բ / 20 (7/22))[8]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Szkice. Warszawa 1894
- with Wacław Nałkowski, Cezary Jellenta: Forpoczty. Lwów 1895
- Baśnie. Psalmodie. Warszawa 1900
- Maria Podraza-Kwiatkowska (red.): Utwory poetyckie prozą i wierszem. Maria Komornicka. Wydawnictwo Literackie, Kraków 1996, 83-08-02659-1.
- Komornicka Maria (2011)։ Boniecki Edward, ed.։ Listy (լեհերեն)։ Warszawa: Muzeum Historyczne miasta Warszawy։ ISBN 978-83-62189-01-4
- Marya Komornicka (as Piotr Odmieniec Włast). Stelingowska Barbara, ed. (2011)։ Xięga poezji idyllicznej. Rzeczy francuskie (լեհերեն)։ trans. ed. Krzysztof Andrzej Jeżewski։ Warszawa: tCHu doM Wydawniczy։ ISBN 978-83-89782-48-9
- Komornicka Maria (2016)։ Zientek Sylwia, ed.։ Utwory wybrane (լեհերեն)։ Warszawa: Muza (oficyna wydawnicza)։ էջ 152։ ISBN 978-83-287-0456-5
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Edward Bulwer-Lytton: Zanoni. Powieść z czasów rewolucyi francuskiej. T. 1–3, Warszawa 1906
- Edward Bulwer-Lytton: Zanoni. Opowieść o różokrzyżowcu. Romans mistyczny z czasów Rewolucji Francuskiej. Sandomierz 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Krzysztof Tomasik (2014)։ Homobiografie։ Warszawa
- ↑ Brygida Helbig-Mischewski (2016)։ «Cambridge: A Factory of Mediocrity. Maria Komornicka's Reportage "Youth's Paradise" (1896)»։ Rocznik Komparatystyczny (անգլերեն) 7։ ISSN 2081-8718։ Վերցված է 2018-05-22
- ↑ Lemański, Jan – Encyklopedia PWN (internetowa)
- ↑ Maria Dernałowicz (1977), «Piotr Odmieniec Włast», Twórczość
- ↑ «Maria Komornicka-Lemańska, Moje Cmentarze»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2021-04-12
|