Մարիամ Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Շահինյան
Foto galatasaray-book cover.jpg
Մարիամ Շահինյանը և նրա «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիան
Ծնվել է1911[1][2][3]
ԾննդավայրՍեբաստիա, Թուրքիա
Մահացել է1996[4][3]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ

Մարիամ Շահինյան (1911[1][2][3], Սեբաստիա, Թուրքիա - 1996[4][3], Ստամբուլ, Թուրքիա), հայազգի[5] լուսանկարչուհի Թուրքիայում. առաջին կինն է, որ Թուրքիայում գլխավորել է սեփական լուսանկարչատունը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Շահինյանը ծնվել է Թուրքիայում, Սվազի կենտրոնում գտնվող Շահինյանների առանձնատանը (Şahinyan Konağı), առավել հայտնի որպես Ապակե տաղավար (Camlı Köşk)։ Նրա պապը՝ Հակոբ Շահինյան Փաշան Սվազի ներկայացուցիչն էր առաջին Օսմանյան պառլամենտում՝ հիմնադրված 1877 թվականին[5]։ 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո 4 տարեկան Մարիամը Սամսունով փախավ Ստամբուլ՝ թողնելով սեփական տունը, 5 ալրագործարան և մեծաքանակ անշարժ գույք[5]։ Արյունոտ օրերին ընտանիքը հանգրվան գտավ Ստամբուլում, որտեղ պարտադրված հարմարվեց թուրքական հանրապետության առաջադրած նոր կենսակերպին ու օրենքներին։ Մարիամը սկսեց հաճախել տեղի հայկական Եսայան սանոց վարժարանը։

Մարիամ Շահինյանի հայրը՝ Միհրանը, չափազանց հետաքրքրված էր լուսանկարչությամբ։ 1933 թվականին նա սկսում է աշխատել Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում։ 1936 թվականին Մարիամի մայրը՝ Տիգրանուհին, հանկարծակի մահանում է՝ թողնելով ընտանիքը ֆինանսական սուղ վիճակում։ Սրանով պայմանավորված՝ Մարիամը ստիպված թողնում է ֆրանսիական Sainte-Pulchérie դպրոցը և սկսում է հետևել հորը, որպեսզի օգնի ստուդիական գործերին։

1937 թվականին, որպեսզի թեթևացնի ընտանիքի հոգսը, նա սկսում է ղեկավարել ստուդիան ինքնուրույն։ Մարիամ Շահինյանը ղեկավարում է ստուդիան մինչև 1985 թվականը։ Նա մահացել է 1996 թվականին Ստամբուլի Շիշլի թաղամասի իր տանը և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում[5]։ Շահինյանը թողել է մոտ 200 000 նկարներից բաղկացած ֆոտոարխիվ, համարվում է Թուրքիայում առաջին կին-լուսանկարիչը[6]։ Տիրապետել է հայերենի, ֆրանսերենի, իտալերենի և թուրքերենի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/480119
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Photographers' Identities Catalog
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Սերթաս Թայֆուն։ «Ո՞վ էր Մարիամ Շահինյանը»։ SALT։ Վերցված է 24 Սեպտեմբերի 2013 
  6. 6,0 6,1 Ալթան Սանեմ (Dec. 12, 2011)։ «İlk kadın stüdyo fotoğrafçılardan Maryam Şahinyan (Առաջին ստուդիական լուսանկարչուհին. Մարիամ Շահինյան)»։ Vatan (Turkish)։ Վերցված է 24 Սեպտեմբերի 2013