Մարգար Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգար Եղիազարյան
IMG 1228.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 20, 1982(1982-06-20) (37 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունվոկալիստ և երգիչ
Գործիքներվոկալ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Մարգար Աշոտի Եղիազարյան (հունիսի 20, 1982(1982-06-20), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ), հայ մեներգիչ, «Գրան Պրի» մրցանակի դափներկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգար Եղիազարյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին Վաղարշապատ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Վաղարշապատի թիվ 8 միջնակարգ դպրոցում: Միաժամանակ հաճախել է Էջմիածնի ժողգործիքների համույթ` «Նավասարդ» երգչախումբ, որպես երգիչ[1]: 2003 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, երկամյա վոկալ նախապատրաստական կուրս[2], որն ավարտելուց հետո, 2005 թվականին ընդունվել է Կոնսերվատորիա և այն ավարտել 2011 թվականին ստանալով մագիստրոսի կոչում: 2006 թվականից, սովորելուն համատեղ, ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական և գուսանական երգի պետական անսամբլ, որպես մեներգիչ և աշխատում է մինչ օրս[3]: 2010 թվականից, որպես մենակատար համագործակցում է Գյումրիի «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի հետ[4]: 2016 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ակադեմիական երգչախումբ: Համագործակցում է նաև «Դուդուկներ» համույթի հետ: Համերգային շրջագայություններով հանդես է եկել մի շարք երկրներում՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին դարձել է Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցությի դիպլոմակիր:
  • 2017 թվականին, Թուրքիայում կայացած «Հարմոնիա» 7-րդ միջացգային մրցույթ փառատոնում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]