Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթ, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը կազմակերպվել է 1983 թվականին, Երևանում (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Ալթունյան

Կազմը՝ 11 նվագողներ, 14 երգիչ-երգչուհիներ, 6 պարող-պարուհիներ։ Համերգացանկն ընդգրկում է Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու, Հավասու, Շիրինի, ինչպես և Հայաստանի ազգագրական տարբեր գոտիների երգերի մշակումներ, ազգային ծեսերի բեմադրություններ («Թագավորագովք», «Նավասարդ») և այլն։ Համերգներով հանդես է եկել ՀՀ, ԱՊՀ քաղաքներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Սիրիայում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png