Մատնավանք
Մատնավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և ավերակներ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Բիթլիսի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մատնավանք (նաև՝ Ախլաթու վանք, Խլաթի Մատնավանք, Մատնավանից Սուրբ Աստվածածին, Մատնավանքի Սուրբ Աստվածածին, Մատնեվանք), վանքային համալիր Արևմտյան Հայաստանում, պատմական Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Բզնունիք գավառում, Խլաթ քաղաքից 5-6 կմ հարավ-արևմուտք, լեռնալանջի վրա, համանուն գյուղի մոտ, որը ներկայումս մտնում է Բիթլիսի մարզի Խլաթի շրջանի համանուն շրջկենտրոնի կազմի մեջ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատնավանքը եղել գրչության կենտրոն։ 1402 թվականին Գրիգոր Խլաթեցին այստեղ ընդօրինակ էլ Ավետարան։ Ըստ մի ձեռագրի հիշատակարանի՝ 1443 թվականին այստեղ սկսել են ընդօրինակել Ճաշոց, որն ավարտվել Արծկե քաղաքում[1]։
Վանքի մոտ կա Դիվակուլ անունը կրող մի խաչաքանդակ քարաժայռ, որի տակից բխում են սառնորակ աղբյուրներ։ Ըստ վանքի կոնդակի մի ավանդության, այդ ժայռում բնակվել են դևեր։ Հրեշտակը երևացել է Թադևոս առաքյալին և մատով ցույց է տվել այն տեղը, որտեղ էլ առաքյալը կառուցել է վանքը։ Այս ավանդությունից էլ առաջացել է վանքի Մատնավանք անունը։ Դրանից քիչ հետո վանքից քիչ հեռու գտնվող քարաժայռը փակվել է՝ կուլ տալով դևերին։ Ժայռն էլ կոչվել է Դիվակուլ[1]։
Օսմանյան կայսրության շրջանում վանքը գտնվում էր Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Խլաթի գավառակում[1]։