Ունի 0,75-2 մ բարձրություն։ Տերևները կազմած են 5-11 տերևիկներից, որոնք ունեն 4-6 սմ երկարություն և 1-2 սմ լայնություն։ Ծաղիկներն ունեն 2-5 սմ տրամագիծ, սպիտակ են կամ դեղնասպիտակ։ Բազմանում է սերմերի և թփի կիսման միջոցով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պտուղն ունի 0,6-1,4 սմ երկարություն և պարունակում է 616-850 %/մգ C վիտամին։ Դիմացկուն, ցրտադիմացկուն, շոգադիմացկուն, լուսասեր բույս է։ Մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիների համար պիտանի է[1]։ Բաց վարդագույն կամ սպիտակավուն ծաղիկները աճում են առանձին կամ վահանիկներով։ Ունեն բազմաթիվ առէջներ և սռնակներ։ Հարթ, վառ կարմիր կամ նարնջագույն հատապտուղները կեղծ պտուղներ են։ Բազմաթիվ սերմերը մազոտ ընկուզիկներ են[2]։
Մասրենու պտուղներն օգտագործվում էին որպես վիտամիններով հարուստ, հակալնդախտային միջոց։ Եթերային յուղի մեջ կուտակվում են տերպենային սպիրտներ՝ հերանիոլ, էվգենոլ, ցիտրալ և այլ միացություններ, այդ թվում նաև ֆենիլէթիլային սպիրտ, որը ապահովում է վարդաջրի հաճելի հոտը։ Մասրենու հյութը բարելավում է ստամոքսի, լյարդի, լեղուղիների, բարակ աղիքների գործունեությունը, վերացնում է լուծը, բուժում թութքն ու աղիքային խոցերը։ Պտուղների ջրային թուրմն ու ոգեթուրմն օգտագործում են թոքախտի, քութեշի, տիֆի բուժման նպատակով[2]։
↑ 1,01,1*Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ
↑ 2,02,1Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN9789939834689CS1 սպաս․ հայերենը նշված է (link)