Մասնակցի քննարկում:Սմբատ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի գալո՜ւստ։
Մեծ Բրիտանիայի դրոշը Welcome message in English
Ողջույն Սմբատ, բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Խմբագրողի ուղեցույց
Կարճ դասընթաց նորեկների համար
Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել` ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով։ --Bekoքննարկում 15:36, 5 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Կամյու թե Քամյու[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Սմբատ, խնդրեմ կնշեք թե հատկապես ինչն եք հիմք ընդունել Ալբեր Քամյու հոդվածը Ալբեր Կամյու վերանվավանելու հետ կապված: -ERJANIK քննարկում: 16:51, 4 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի ERJANIK, բանն այն է, որ ֆրանսերենում չկա Ք - Քամյու, կա ու միայն Կամյու: Եթե ուշադիր եք եղել, Քեշիշյանի թարգմանությամբ (Ժանտախտը) Քամյու է, որը հետագայում ուղղվել է Կամյու-ի (թարգմանիչներ Ջանիկյանի, Աննա Հակոբյանի, Արուսյակ Բոյաջյանի և այլոց կողմից): Եվ ընդհանրապես - արդի բոլոր թարգմանություններում այդ սխալն ուղղված է (եթե անգլերենից անեինք՝ հաստատ պետք է թարգմանեինք Քամյու: բայց մենք անգլերենի միջնորդության կարիքը չունենք - բնագրայինն ենք բերում հայերեն): --Սմբատ

Ներեցեք, որ «մեջ եմ ընկնում», հարգելի խմբագիրներ. կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ պետք է հաշվի առնենք այս երկու տարբերակների տարածվածությունը։ Գուգլը Քամյու տարբերակի համար տալիս է 20.100 արդյունք, Կամյու տարբերակի համար՝ 4.070։ Կարծում եմ տարբերությունն ակնհայտ է։
հ.գ. Սմբատ ջան, փոքր֊ինչ վիճելի անվանափոխումների համար մենք ունենք ՎՊ:ԱԵՀ էջը, որտեղ էլ տարածվում են քննարկումները, և որտեղ էլ բազմաթիվ մասնակիցներ իրենց կարծիքն են հայտնում։ Խնդրում եմ մյուս անգամ փոքի֊ինչ կասկածելի կամ վիճելի անվանումները նախքան վերանվանելը վերոնշյալ էջում քննակում բացենք, կողմ և դեմ ձայները լսենք, այնուհետև եզրահանգման գանք՝ պե՞տք է անվանափոխել, թե՞ ոչ, լա՞վ։ ջեօ 18:50, 4 Հունվարի 2014 (UTC)
Դեմ չեմ քննարկումներին, բայց մի բան, որ ճիշտ է, ուրեմն ճիշտ է: Ամբողջ ազգի մեջ թյուրիմացությունը կարող է 100 տոկոսի հասնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թյուրիմացությունն ընդունենք իբրև ճշմարտություն: Խնդրում եմ նորից նայեք թարգմանիչների աշխատանքները 1991 թվականից հետո (ի դեպ՝ ես էլ եմ ֆրանսերենից թարգմանություններ անում և գործս լավ գիտեմ): Կարծում եմ թարգմանիչներն ավելի լավ գիտեն: Ի վերջո 5X5 հավասար է 25-ի և արդյո՞ք դա քննարկման թեմա է... Հարգանքով --Սմբատ
շնորհակալություն Սմբատ ջան պարզաբանելու համար, ամեն դեպքում վիքիպեդիայում գրված կամ չգրված կանոններ կան, որոնցից մեկն էլ պարզ կանոն է, որ լավ կլինի առավել տարածված տարբերակը օգտագործվի, Քամյու ավելի շատ է կիրառվել, ամեն դեպքում եթե ուզում ես որ երևա Կամյու տարբերակը, առաջարկում եմ հոդվածի մեջ գրի նշելով աղբյուրներ, որտեղ է այն օգտագործվում այդ տարբերակով, բայց հոդվածի անունը Կամյու փոխելուն ինքս կողմ չեմ: Գուցե և լեզվաբանական տեսանկյունից Դուք ճիշտ եք, չեմ կարող ասել, բայց երբեմն հարկ է լինում այսպես ասած շարժվել չգրված կանոններով, մի կայք կա որտեղ կան տարբեր լեզուներով արտահայտություններ, այնտեղ լսելով ավելի շատ Ք- է հնչում նայիր այստեղ:-ERJANIK քննարկում: 08:35, 5 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի ERJANIK, բանն այն է,որ մեր թարգմանիչներն արդեն սկսել են (ու վաղուց) գրել-հրատարակել-թարգմանել-տարածել Կամյու տարբերակը: Իսկ արդյո՞ք մենք այս դեպքում դա չէ, որ պետք է նկատի ունենանք... Հրատարակության է պատրաստվում նար Կամյուի ստեղծագործությունների III հատորը (նախորդ երկուսը րս Կամյու-ով) և ընդհանրապես՝ բոլոր դեպքերում Կամյու... և պարզագույն այդ անգրագիտությունը արդյո՞ք Վիքիպեդիան չպետք է սրբագրի... թե՞ դարն պետք է օրինականություն-լեգիտամացում տրվի հենց Վիքիպեդիայի կողմից... Ամեն դեպքում ես՝ թե՛իբրև թարգմանիչ, թե՛ իբրև գրող և թե՛ իբրև ընթեցրող կողմ եմ ԿԱՄՅՈՒ-ին... Շնորհակալ եմ արձագանքների համար:--Սմբատ

դե ամեն դեպքում խիստ մի դատիր Սմբատ ջան, չեմ կարծում թե Քամյու տարբերակը կարելի է բնորոշել որպես անգրագիտություն, այն էլ պարզագույն անգրագիտություն, նորից եմ ասում ուրեմն հոդվածի մեջ նշիր այդ քո ասած աղբյուրները, որտեղ գրված է Կամյու, կամ ինչ-ինչ լեզվական կանոններով պետք է Կամյու լինի այլ ոչ թե Քամյու, որպեսզի վիքիպեդիա այցելող հասարակ անհատի համար պարզ լինի, թե Կամյու որտեղից է վերցված, քանի որ համենայդեպս այնպես է որ Քամյուն ավելի տարածված է, ուրիշ բան թե դա ինչքանով է համապատասխանում թարգմանությանը: Մի խոսքով կարծում եմ հասկացանք իրար, հոդվածում գրիր նշածդ աղբյուրների և թարգմանության հետ կապված փաստերի մասին: -ERJANIK քննարկում: 10:38, 5 Հունվարի 2014 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Սմբատ,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Լեւոն Խաչիկյանը Մատենադարանի հիմնադիր տնօրենը չէ։[խմբագրել կոդը]

Մատենադարանը Էջմիածնից տեղափոխուել է 1920-ին։ Խաչիկեանը տնօրէն է եղել 1954-1982-ին։ Այսինքն չէր կարող լինել Մատենադարանի հիմնադիրը։

«Անալ»-ը հայերէնում գրւում է մէկ «ն»-ով։ Մերուժան Կարապետեան (քննարկում) 20:28, 7 Հունվարի 2014 (UTC)

Պարոն Կարապետյն առաջին մասով համաձայն եմ, բայց կարծում եմ, որ Աննալներն ավելի բարեհունչ է և այլ ասոցացումների տեղիք չի տա: Ամեն դեպքում, կարծում եմ, որ "նախկին տնօրեն" արտահայտությունն այդքան էլ հաջող ընտրություն չէ, կարելի է մեկ այլ հետաքրքիր ձևակերպում տալ գուցե...Շնորհակալություն: --Սմբատ 20:47, 8 Հունվարի 2014 (UTC)

«Աննալների դպրոցը» այս դեպքում պետք է գրվի երկու «ն»-ով։[խմբագրել կոդը]

Կարծում եմ, որ այս դեպքում Աննալների դպրոց պետք է գրվի, այլ ոչ թե Անալների դպրոց: Պատճառներից մեկը՝ այլ ասոցացումներից խուսափելու համար: Մյուս կողմից՝ հայ պատմագիտության մեջ արդեն իսկ ամրագրված է Աննալներ ձևը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյան և իր աշակերտներ):--Սմբատ 21:12, 8 Հունվարի 2014 (UTC)

ադմինստրատորների տեղեկատախտակ թե[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Սմբատ, Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ-ում ձեր գրառման հետ կապված ասեմ, որ այն անմիջական կապ չունի ադմինիստրատորների հետ որպես այնպիսի հարց, որ միայն ադմինիստրատորները պետք է նայեն կամ միայն նրանք կարող են դա անել, փաստորեն խոսքը ուղղակի անվանափոխման մասին է, դրա համար կա Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ էջը, ես այդ քննարկումը տեղափոխում եմ այնտեղ: Յուրաքանչյուր մասնակից կարող է անվանափոխել հոդվածները, դրա համար ադմինի լիազորություններ պետք չի ունենալ: Շնորհակալություն Ձեր ներդրումների համար: -ERJANIK քննարկում: 06:04, 9 Հունվարի 2014 (UTC)

Շնորհակալ եմ, հարգելի ERJANIK - --Սմբատ 07:22, 9 Հունվարի 2014 (UTC)

խնդիրներ պատկերների հետ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Սմբատ, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե այդ պատկերների օգտագործման իրավունքը Ձերն է, ապա պետք է լրացնեք {{Ազատ պատկեր}} կաղապար, իսկ եթե հեղինակային իրավունքով պաշտպանված են (ինչը ավելի հավանական է), ապա պետք է լրացնել {{Ոչ ազատ պատկեր}} կաղապարը, խնդրեմ արձագանքեք, եթե հարցեր ունեք գրեք։ --ERJANIK քննարկում: 10:23, 29 Հունվարի 2015 (UTC)

Ոչ ազատ պատկեր[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, հարգելի Սմբատ։ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի համաձայն՝ հոդվածում կարելի է տեղադրել ընդամենը 1 ոչ ազատ պատկեր։ Սմբատ Հովհաննիսյան (Թոնդրակ) հոդվածում այդպիսի պատկերների թիվը այժմ 5-ն է։ Խնդրում եմ մեկը թողնել, մնացածը ներկայացնել ջնջման։ Շնորհակալություն։ -- Ջեօ () 14:18, 1 Փետրվարի 2015 (UTC)

Շնորհակալ եմ, հարգելի Ջեօ : Իսկ քանի որ նկարների հեղինակությունն ինձ է պատկանում - կարո՞ղ եմ դրանք թույլատրելիի ներքո ներկայացնել և թողնել: Կանխավ շնորհակալություն (Սմբատ 14:24, 1 Փետրվարի 2015 (UTC))
Եթե պատկերների հեղինակային իրավունքները Ձեզ են պատկանում, ապա դրանք պետք է ներբեռնել Վիքիպահեստ, որտեղ էլ նեռբեռնվելու դեպքում դառնում են ազատ և կարող եք բոլորն էլ արդեն տեղադրել հոդվածում։ -- Ջեօ () 14:39, 1 Փետրվարի 2015 (UTC)
Շնորհակալություն շատ: Հեղինակին իրավունքներն ինձ են պատկանում (Սմբատ 14:49, 1 Փետրվարի 2015 (UTC))
Հիանալի է։ Փորձեք այնտեղ ներբեռնել ։) Եթե այս պատկերի հեղինակային իրավունքներն էլ են Ձեզ պատկանում, խնդրում եմ սա էլ տեղափոխել Վիքիպահեստ։ -- Ջեօ () 14:56, 1 Փետրվարի 2015 (UTC)
Ճիշտ որ ասեմ, փորձեցի, բայց չկարողացա... Բայց և նախկին արտոնագրային տարբերակը խմբագրեցի, գուցե այդպես կլինի ?? Կներեք անհանգստացնեու համար: Հարգանքով (Սմբատ 15:01, 1 Փետրվարի 2015 (UTC))
Նույնիսկ այս տեսքով մնալու դեպքում հայերեն վիքիից պատկերները ջնջվելու են, Սմբատ ջան։ Բայց ինչո՞ւ չի ստացվում․ Վիքիպահեստի գլխավոր էջի ձախ մասում պետք է լինի Upload file կոճակը, սեղմեք դրան և ներբեռնեք պատկերները։ -- Ջեօ () 15:05, 1 Փետրվարի 2015 (UTC)
Կարծես թե դանլոդ եղավ: Ինձ էլ ինչ է պետք, որ անեմ, հարգելի Ջեօ (Սմբատ 15:14, 1 Փետրվարի 2015 (UTC))
Հիմա արդեն կարող եք հանգիստ տեղադրել հոդվածում։ -- Ջեօ () 17:18, 1 Փետրվարի 2015 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Սմբատ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։
Հարգելի՛ Սմբատ, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Սինդբանի_և_փիլիսոփաների_պատմությունը» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ռեֆերատի տեսք։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Valen1988 (քննարկում) 19:35, 19 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]


Մարտին Լյութեր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Սմբատ, Մարտին Լյութեր հոդվածի վերնագրի անվանափոխումը ետ եմ շրջել, քանի որ այն հիմնավորված չէր Հայերեն Վիքիպեդիայում ընդունված որևէ կանոնակարգով։ Գերմաներեն այլ հնչողություն ունենալը դեռևս պատճառ չէ անվանափոխման համար։ Եթե ամեն դեպքում կարծում եք, որ հոդվածը պետք է անվանափոխվի, քննարկում բացեք ՎՊ:ԱԱՀ էջում։ --ջեօ (✡) 10:16, 3 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ -ջեօ, իմ ասածը միայն հնչողությանը չի վերաբերում, այլև ռուսերենի գաղութացումից ազատմանը․․․ ինքս պատմաբան եմ և գիտեմ, որ մինչև 1940-ական թվականները գրում էինք Լութեր և ոչ թե Լյութեր․․․ Իսկ 50-ականներից արդեն սկսեցին ռուսերենի նմանությամբ գրել Լյութեր, ինչը սխալ է նաև հենց գերմաներեն անվան գրույթի ու հնչումի դեպքում։ Այո՛, պնդում եմ, որ պետք է լինի Լյութեր և պիտի խնդրեմ, որ այն տեղափոխեք քննարկամն այլ հարթակ, որպեսզի ընդհանուր հայտատարի գանք։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Սմբատ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

(!) Մեկնաբանություն՝ ներողություն եմ խնդրում միջամտելու համար. քննարկում բացեցի ԱԱՀ էջում:--∑ίγμα (քնն.) 21:11, 3 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]