Մասնակից:Zvito99/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Zvito99/Ավազարկղ2

Լախեր-Զե (գերմ.՝ Laacher See, հնում՝ Լախերյան լիճ [1]), հրաբխային ծագման անհոս լիճ Ռեյնլանդ-Պֆալց(Գերմանիա) երկրամասի Արվայլեր շրջանի Գլես կոմունայում։

Լիճը տեղակայված է 2 կմ տրամագծով հրաբխային կալդերայում, Կոբլենցից 24 կմ հյուսիս-արևմուտք, Բոննից 37 կմ հարավ և Հռենոս գետի ափին գտնվող Անդերնախ քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Լախ հրաբուխը (մաար) գտնվում է Էյֆել լեռնաշղթայում։

Լախերյան լիճը առաջացել է մոտ մ.թ.ա. 10930 թվականին Լախ գերհրաբխի պլինյան ժայթքումից, որի հրաբխային պայթյունավտանգության ինդեքսը VEI[2] 6 էր, այն մոտավորապես հավասազոր է 1991 թվականին ֆիլիպինյան Պինատուբո հրաբխի ժայթքմանը[3]։ Այդ ժայթքումն է քննարկվում որպես ուշ տրիասի կլիմայական անոմալիայի հնարավոր պատճառ։ Մոտակա տարածքները հայտնվել են հրաբխային մոխրի և պեմզայի հիսունմետրանոց շերտի տակ, ավելի փոքր մասնիկները հիմնականում ցրվել են դեպի հարավ, մինչև այժմյան Հյուսիսային Իտալիայի տարածք և դեպի հյուսիս-արևելք՝ մինչև այժմյան Ռուսաստանի և Սկանդինավյան թերակղզու տարածք։ Հնարավոր է, որ Լախ հրաբխի ժայթքումը պատճառ է հանդիսացել ժամանակակից Դանիայի տարածքում Բրոմմե մշակույթի ծագմանը[4]։

Լախեր-Զե լիճը գտնվում է ծովի մակարդակից 275 մ բարձրության վրա և զբաղեցնում է 3,31 կմ² մակերես, առավելագույն խորությունը 53 մետր է։

Լախեր-Զեի հարավ-արևմուտքում է գտնվում Լախերյան աբբայությունը։ Դենդրոժամանակագրական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ 1164 թվականին, աբբա Ֆուլբերտի ծառայության ժամանակահատվածում, առատ տեղումներ են եղել։ Դա հիմք է հանդիսանում ենթադրելու, որ հենց նա է հրահանգել կառուցել 880 մետր երկարությամբ ավազանը, որը կոչված էր հոսք չունեցող Լախեր-Զեյից ջրերի արտահոսք իրականացնելու։

Լախեր-Զե լճի համայնապատկեր
Լախեր-Զե լճի համայնապատկեր

2007 թվականին խառնարանային լճից տեղի են ունեցել ածխաթթու գազի արտանետումներ[5]։

1867 թվականից մինչև 1872 թվական Լախեր-Զե լիճ է բաց թողնվել պոմերանյան Մադյու(այժմ՝ Մեդվե) և Բոդենի լճերից բերված սիգի բեղմնավորված ձկնկիթ։ Այժմ լճում բնակվում է սիգի մի քանի տեսակ։

  1. «Лаахское озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. https://volcanoes.usgs.gov/vsc/glossary/vei.html
  3. Environmental impact of the Laacher See eruption at a large distance from the volcano: Integrated palaeoecological studies from Vorpommern (NE Germany)(անգլ.). — doi:10.1016/j.palaeo.2008.09.013
  4. Василий Жуков (2020-05-11). «Археологи нашли «мертвую зону» в центре Европы». Популярная механика. Վերցված է 2020-09-23-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |deadlink= (օգնություն)
  5. «Britischer Bomber im Laacher See». Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին. Վերցված է 2014-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)