Մասնակից:Siren2220/ԱՄՆ-ի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորք, ԱՄՆ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի շատ լավ զարգացած տնտեսություն[1]։ Այն աշխարհի ամենամեծ տնտեսությունը ունեցող երկիրն է իր հարստության հաշվին և երկրորդն է գնողունակության պարիտետով (PPP)[2]։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով աշխարհում ունի ութերորդ ամենաբարձր ցուցանիշը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի տասներորդ ամենաբարձր ցուցանիշը (PPP) 2019 թվականին[3]։

ԱՄՆ-ն ունի տեխնոլոգիական առումով ամենաուժեղ տնտեսությունը աշխարհում, նրա ընկերությունները գնտվում են զարգացվածության ամենաբարձր մակարդակի վրա, հատկապես լավ զարգացած է համակարգիչների, դեղագործության, բժշկության, ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտները[4]։

Այս երկիր տնտեսության զարգացվածության կարևոր ռեսուրսներից է աշխատուժը։ Նրանց արդյունավետ աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ի տնտեսությունը այսօր համարվում է առաջատարներից մեկը։

Ամերիկյան դոլլարը համարվում է ամենաշատը օգտագործվող արժույթը միջազգային շուկայում[5]։ ԱՄՆ խոշորագույն առևտրային երկրնեն են՝ Չինաստան, Կանադա, Մեքսիկա, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Հնդկաստան և Թայվան։ Համարվում է աշխարհում  խոշորագույն ներմուծողը և երկրորդ ամենամեց արտահանող երկիրը։ Կնքել է ազատ առևտրի համաձայնագիր մի շարք երկրների հետ այդ թվում նաև ՆԱՖՏԱ-ի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի հետ[6]։

ԱՄՆ-ն հարուստ է իր բնական պաշարներով դրանք գնահատվում են 45 տրիլիոն դոլար, և զբաղեցնում է աշխարհում ութերորդ տեղը ընդհանուր պաշարների ծավալներով 2016 թվականի տվյալներով 46։ Խոշորագույն երկիրն է նավթի և գազի պաշարներով և արդյունահանմամբ[7]։

2016 թվականին ԱՄՆ-ն համարվել է  աշխարհում ամենամեծ առևտրային երկիրը, ինչպես նաև երկրորդ ամենամեծ արտադրող երկիրը։ Այս երկիրը ունի ոչ միայն արտադրանքի ամենամեծ ներքին շուկան, այլ նաև առաջատարն է ծառայությունների մատուցման ոլորտում [8]։

ԱՄՆ-ի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 4,2 տրիլիոն դոլար 2018 թվականին։ Աշխարհի 500 խոշորագույն ընկերություններից 121-ը  գտնվում են ԱՄՆ-ում, և առաջինն է միլիարդատերերի թվով՝ ընդհանուր հարստությամբ՝ 3․0 տրլիլիոն դոլար[9]։

Նյու Յորքի ֆոնդային բորսան և Նասաքը առևտրի ծավալնելով խոշորագույն ֆոնդային բորսան է աշխարհում[10]։ԱՄՆ-ում կատարված օտարերկրյա ներդրումները կազմում են մոտ 4,0 տրիլիոն դոլար, իսկ Ամերիկյան ներդրումները արտասահմանյան երկրներում՝ ավելի քան 5,6 տրիլիոն դոլար։[11]

2018 թվականին ԱՄՆ սպառողական ծախսերը կազմել են երկիր տնտեսության 68 %, մինչդեռ նրանց աշխատուժի եկամուտը կազմել է 43 %  2017 թվականին[12]։ Երկիր աշխատուժի շուկան գրավում է մեծ թվով ներգաղթյալների ամբողջ աշխարհից[13][14]։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի ամենա արդյունավետ երկիրը այնպիսի հետազոտությունների մեջ ինչպիսիք են՝ Բիզնեսի կառավարման հեշտացման ինդեքս, Համաշխարհային շուկայում մրցունակության զեկույց և այլն[15]։

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում, որը սկսվեց 2007 թվականի դեկտեմբերից և ավարտվեց 2009 թվականի հունիսին, ԱՄՆ տնտեսական մեծ անկում ունեցավ։Այնուամենայնիվ ԱՄՆ-ին հաջողվեց 2011 թվականին վերականգնել իր ՀՆԱ-ն հասցնելով նախաճգնաժամային թվին [16], նվազեցրեց նաև գործազրկության մակարդակը մինչև 2015 թվականը [17]։  Մինչ 2018 թվականի ապրիլը ԱՄՆ-ն վերականգնեց իր տնտեսությունը[18]: 2020 թվականին տնտեսությունը նորից սկսեց կոլապս ապրել COVID-19 պանդեմիայի պատճառով։ Կորոնավիրուսային համաճարակը  հասցրեց համաշխարհաին տնտեսության անկմանը[19]։ Քաղաքացիների պարտքը պետությանը կազմում է ՀՆԱ-ի 77%-ը 2017 թվականին և զբաղեցրել 43-րդ տեղը աշխարհի 207 երկրներից[20]։ Եկամտի անհավասարությամբ զբաղեցրել է 41-րդ տեղը 156 երկրներից 2017 թվականին ամենաբարձր ցուցանիշն է Արևմուտքի երկրների համեմատ[21]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութային դարաշրջան և 18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիայի Միացյալ նահանգների տնտեսության պատմությունը սկսվել է 17-րդ – 18-րդ դարերում։ Ամերիկյան գաղութները գաղութատիրական տնտեսություններից վերածվում էին փոքրիկ, անկախ գյուղատնտեսական տնտեսությունների, օգտագործելով ստրուկներին որպես աշխատուժ։ 1776 թ-ին այն դարձավ Ամերիկայի Միացյալ նահանգների։

Գաղութային տնտեսությունը տարբերվում էր մնացած տարածքների տնտեսություններից նրանով, որ Ամերիկայում բնական ռեսուրսները շատ էին, իսկ աշխատուժը քիչ։

1700- 1776 թվականներին 13 գաղութներ մեծացան 12 անգամով։ Շնորհիվ բնակչության աճի Ամերիկա-բրիտանական գաղութների տնտեսությունը աճեց ¾-ով ։ Ազատ սպիտակամորթ ամերիկացիները ունեին աշխարհում ամենաբարձր կենսամակարդակը։

Մեծ Բրիտանիան սահմանափակում էր գաղութների արտադրանքի տեսականին[22]։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

180 տարվա ընթացքում  ԱՄՆ-ն զարգացավ դառնալով աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը ունեցող երկրներից մեկը, որը կազմում է  համաշխարհային տնտեսության 1/5-րդ մասը։ ԱՄՆ գերազանցեց իր ՀՆԱ-ով Մեծ Բրիտանիային և մի շարք այլ երկրների։

1800-ականների սկզբին ԱՄՆ-ն բնակչության 80 % զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Արտադրության մեծ մասը կենտրոնացած էր, փայտամշակման, հացահատիկների, կոշիկների և տեքստիլի սկզբնական փուլերի մշակման վրա։

Հարուստ ռեսուրսները նպաստեց տնտեսության արագ ընդլայնմանը 19-րդ դարում։

Ռեսուրսների առատությունը թույլ տվեց գյուղատնտեսներին ընդլայնել իրենց տնտեսությունները, սակայն տրանսպորտի, վերամշակման ոլորտները շատ արագ էին զարգանում ինչն էլ 1860 թվականին բերեց գյուղտնեսության կրճատման 80 %-ից իջնելով 50 %-ի։

1837 թվականին բանկերը անկում ապրեցին, մեծացավ գործազրկության մակարդակը, սա տևեց 5 տարի[23]։

ՀՆԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին ԱՄՆ-ի անվանական ՀՆԱ-ն կազմել է 19,5 տրիլիոն դոլար։ 2018 թվականին առաջին եռամսյակում այն հասել է 20,1 տրիլիոն դոլար, առաջին անգամ գերազանցելով 20 տրիլիոն դոլարի շեմը։  ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 70 %-ը կազմում է սեփական ցախսերը, ներդրումները՝ 18%, կառավարումը՝ 17% և արտահանում՝ 3% բացասական[24]։

Իրական համախառը ներքին արդյունքը, ինչպես արտադրության այնպես էլ եկամտի աճել է 2,3 %-ով  2017 թվականին համեմատած 2016 թ-ի 1,5% և 2015 թ-ի 2,9 %։

ՀՆԱ-ն աճել է 2,2% -ով 2018 թ-ի առաջին եռամսյակում 3,4 %-ով 2-րդ եռամսյակում և 2,2 %-ով 4-րդ եռամսհակում։ 2018 թվականին ՀՆԱ-ի տարեկան ընդհանուրը աճը կամզել է 2,9%, որը համարվում է դեռևս ամենաբարձր ցուցանիշը մեկ տասնամյակում[25]։

2014 թվականին Չինաստանը ընդունեց ԱՄՆ-ին որպես ՀՆԱ-ի առումով որպես ամենամեծ տնտեսությունը ունեցող երկիր։ ԱՄՆ-ն համարվել է տնտեսապես ամենաուժեղ երկրնեից մեկը վերջին հարուրամյակում։ Չինաստանը վերջին 40 տարվա ընթացքում եռապատկել է  ԱՄՆ-ի տնեսության աճի տեմպը։ 2017 թվականի տվյալներով Եվրամիության ՀՆԱ-ն  5%-ով է մեծ ԱՄՆ-ի ՀՆԱ-ից[26]։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 52 444 դոլար 2017 թվականին, 2010 թվականից սկսած աճում է ամեն տարի։ 1960-ական թվականներին մեկ տարվա ընթացքում այն աճեց միջինը 3,0 %, 1970-ականներին 2,1, 1980-ականներին 2,4%, 1990-ականներին 0,7% և 2000-ականներին  0,9%-ով[27]։

2000 թվականից ՀՆԱ-ի աճը դանդաղեց, որի պատճառը ըստ տնտեսագետների կարող է հանդիսանալ ժողովրդագրության ծերացումը, բնակչության դանդաղ աճը, արտադրողականության աճի դանդաղումը, եկամուտների ոչ հավասար բախման մեծացումը, ինովացիաների բացակայությունը, աշխատուժի կրճատումը[28]։

2017 թվականին ԱՄՆ-ն 220 երկրներից 20-րդն էր իր ՀՆԱ-ով[29]։

ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ըստ Համաշխարհային բանկի աճել է միջինը 1,7%-ով՝ 2000 թվականից մինչև 2014 թվականի առաջին կիսամյակը[30]։

Զբաղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատուժի թվով աշխարհում 4-րդն է Չինաստանից, Հնդկաստանից և Եվրամիությունից հետո, 2017 թվականի թվյալներով ունենալով 160,4 միլլիոն մարդ։

2010 թվականին կառավարությունը՝ դաշնային, նահանգային և տեղական աշխատանքի է ընդունել   22 միլլիոն մարդու[31]։ Փոքր բիզնեսները համարվում են խոշորագույն գործատուները, որտեղ աշխատում են երկրի աշխատողների 37 %-ը[32]։Զբաղվածության ապահովման 2-րդ ամենամեծ բաժինը՝ 36% զբաղեցնում են խոշոր ձեռնարկությունները[33]։

Ամերիկացիների 85% աշխատում է մասնավոր։ ԱՄՆ կառավարության աշխատակիցները կազմում են երկրի աշխատողների 14%-ը։ ԱՄՆ-ում աշխատող բոլոր մասնավոր կազմակերպությունների 99%-ը փոքր ձեռնարկություններ են[33]։ 30 միլիոն փոքր բիզնեսներ կազմում են նորաստեղծ աշխատատեղերի 64%-ը։ Փոքր բիզնեսներում աշխատողները կազմում են վերջին տասնամյակում ստեղծված աշխատատեղերի 70 %-ը։

Գործազրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի տվյալներով ԱՄՆ-ում գործազրկությունը կազմում է 4,1% կամ 6,6 միլիոն մարդ։

2009-2010 թվականներին Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, մեծ խնդիր առաջացավ վերականգնելու առաջացած գործազրկության քանակը, որը հասել էր ռեկորդային թվի։ Առավել քան 6 միլիոն մարդ փնտրում էր աշխատանք 6 ամիս շարունակ մինչև 2010 թվականի հունվարը։ Սա հիմնականում վերաբերում էր տարեց մարդկանց։ Ճգնաժամից հետո 2009 թվականի հունավարին ներգաղթյալները ստացան 656 000 նոր աշխատանքային տեղ, մինչդեռ ԱՄՆ-ում ծնվածները կորցրեցին միլիոնավոր աշխատանքային տեղեր, պատճառը ծերացող բնակչությունն էր։

2010 թվականի ապրիլին գործազուրկների քանակ պաշտոնապես կազմում էր 9,9 %, իսկ մինչև 6 տարեկանների շրջանում կազմում էր 17%։ 2008 թվականի փետրվարից 2010 թվականի փետրվարը կես դրույքով աշխատողների թիվը աճել էր 4 միլիոնից 8,8 միլիոնի,որը 83% -ով ավելին է քան ամբողջ դրույքով աշխատողների թիվը 2 տարի շարունակ։

Մինչև 2014 թվականի մայիս աշխատատեղերի քանաքը վերականգնվեց հասնելով նախաճգնաժամային թվին։

Գործազուրկների թիվը 2009 թվականի հուլիսին երիտասարդների շրջանում 18,5% է, իսկ երիտասարդ աֆրոամերիկացիների գործազրկության թիվը 28,2 %։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About the USA > Basic Conditions & Resources». usa.usembassy.de. Վերցված է 2020-06-15-ին.
  2. «Report for Selected Countries and Subjects». www.imf.org. Վերցված է 2020-06-15-ին.
  3. «World Economic Outlook Database April 2019». www.imf.org. Վերցված է 2020-06-15-ին.
  4. «North America :: United States — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  5. (PDF) https://www.federalreserve.gov/aboutthefed/files/pf_4.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Free Trade Agreements | United States Trade Representative». ustr.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  7. «United States remains the world's top producer of petroleum and natural gas hydrocarbons - Today in Energy - U.S. Energy Information Administration (EIA)». www.eia.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  8. «Shopfloor | A Manufacturing Blog Reporting on Manufacturing Policy and Politics». web.archive.org. 2012-04-04. Վերցված է 2020-06-15-ին.
  9. Adamczyk, Alicia (2019-05-09). «The US is home to more billionaires than China, Germany and Russia combined». CNBC (անգլերեն). Վերցված է 2020-06-15-ին.
  10. «Statistics | The World Federation of Exchanges». www.world-exchanges.org. Վերցված է 2020-06-15-ին.
  11. «The World Factbook — Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  12. U.S. Bureau of Economic Analysis (1948-01-01). «Shares of gross domestic income: Compensation of employees, paid: Wage and salary accruals: Disbursements: to persons». FRED, Federal Reserve Bank of St. Louis. Վերցված է 2020-06-15-ին.
  13. «National Accounts - Analysis of Main Aggregates (AMA)». unstats.un.org. Վերցված է 2020-06-15-ին.
  14. «The World Factbook — Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  15. http://www3.weforum.org/docs/GCR2013-14/GCR_Rankings_2013-14.pdf
  16. U.S. Bureau of Economic Analysis (1947-01-01). «Real Gross Domestic Product». FRED, Federal Reserve Bank of St. Louis. Վերցված է 2020-06-15-ին.
  17. U.S. Bureau of Labor Statistics (1948-01-01). «Unemployment Rate». FRED, Federal Reserve Bank of St. Louis. Վերցված է 2020-06-15-ին.
  18. https://www.nytimes.com/2018/03/20/business/economy/economy-recovery.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. https://www.theguardian.com/business/2020/apr/14/great-lockdown-coronavirus-to-rival-great-depression-with-3-hit-to-global-economy-says-imf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. «The World Factbook — Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  21. «Trump Policies Highlighted in Scathing U.N. Report On U.S. Poverty». Fortune (անգլերեն). Վերցված է 2020-06-15-ին.
  22. «Economic history of the United States» (անգլերեն). 2020-06-10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  23. «Economic history of the United States» (անգլերեն). 2020-06-10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  24. «Gross Domestic Product | U.S. Bureau of Economic Analysis (BEA)». www.bea.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  25. «Gross Domestic Product | U.S. Bureau of Economic Analysis (BEA)». www.bea.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  26. «The World Factbook — Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  27. U.S. Bureau of Economic Analysis (1947-01-01). «Real gross domestic product per capita». FRED, Federal Reserve Bank of St. Louis. Վերցված է 2020-06-15-ին.
  28. https://www.nytimes.com/2016/02/21/magazine/are-we-doomed-to-slow-growth.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  29. «The World Factbook — Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  30. «Gross Domestic Product | U.S. Bureau of Economic Analysis (BEA)». www.bea.gov. Վերցված է 2020-06-15-ին.
  31. McFeatters, Dale. «Saluting 154 million in workforce on Labor Day». Napa Valley Register (անգլերեն). Վերցված է 2020-06-15-ին.
  32. (PDF) https://web.archive.org/web/20101202170306/http://www.sba.gov/advo/stats/sbfaq.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  33. 33,0 33,1 (PDF) https://web.archive.org/web/20101202170306/http://www.sba.gov/advo/stats/sbfaq.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)