Մասնակից:Sash963214/Փոքրաբերան միքրոստոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքրաբերան ձուկ[1] կամ տակառե աչք [2] (լատին․՝ Macropinna microstoma), խորը ջրերում ապրող ճառագայթալողակ ձուկ, միակ ներկայացուցիչ օփոստոպրոկիկի ընտանիքից։ Նրանք ունեն թափանցիկ գլուխ, որոնց միջոցով նրանք կարող են տեսնել իրենց խողովակային աչքերով: Գլուխը, որի միջոցով ձկները հետևում են որսին, օգնում է պաշտպանել աչքերը։


Կենդանիների հայտնաբերումը և առաջին նկարագրությունը կատարվել է 1939 թվականին Վիլբերտ Չեպմենի կողմից[3],

բայց առաջին լուսանկարները արվել են միայն 2004 թվականին։ Այն ապրում է բավականին մեծ խորության վրա, այդ պատճառով էլ քիչ է հետազոտվել: Մասնավորապես, լիովին պարզ չէր ձկան տեսողության համակարգը: ենթադրվում է, նա պետք է ունենար շատ մեծ դժվարություններ, հաշվի առնելով այն, որ նա նայում է միայն վերև: Այս ձկների աչքի կառուցվածքը լիովին ուսումնասիրվել է, միայն 2009 թվականին: Հավանաբար նախկին ուսումնասիրությունների ժամանակ ձուկը չի դիմացել ճնշման փոփոխություններին։

Կենսաբանւթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Macropіnna mіcrostoma, համեմատաբար փոքր ձուկ է, հայտնի ամենամեծ նմուշն ունի մոտ 15 սանտիմետր երկարություն: Մարմինը ծածկված է մեծ մուգ թեփուկներով, լուղակները մեծ են, լայն և կլորավուն[3][4]: Այս տեսակին հատուկ է, երկար աղիք, լայն կոկորդ և նեղ բերան, ինչն էլ հանդիսանում է, որսի չափի հիմնական սահմանափակումը[5][6]:

Այս տեսակի առավել ուշագրավ առանձնահատկությունը թափանցիկ գմբեթաձև շերտն է, որը ծածկում է գլուխը վերևից և կողքերից, և մեծ, սովորաբար վերև ուղղված, գլանաձև աչքերը, որոնք գտնվում են այս շերտի տակ: Խիտ և առաձգական ծածկույթը կպած է մեջքի թեփուկներին, իսկ կողքերից լայն և թափանցիկ աչքերի կողքերի ոսկորներին, որոնք ապահովում են տեսողությական օրգանների պաշտպանությունը: Այս ծածկող կառուցվածքը սովորաբար կորում է (կամ առնվազն շատ խիստ վնասվում է), երբ ձկներին բարձրացնում են ջրի մակերես ուռկանապարկերով և ցանցերով, այս պատճառով էլ մինչև վերջերս, նրա գոյության մասին տեղեկություններ չկաին[4]:

Ծածկույթի տակ գտնվում է թափանցիկ հեղուկով լցված խոռոչ, որի մեջ էլ հենց գտնվում են ձկան աչքերը, կենդանի ձկների աչքերը վառ կանաչ գույնի են: Աչքերը բաժանվում են բարակ ոսկրային միջնապատով, որը երկարաձգվում է հետ, լայնանում է ներառելով գլխուղեղը: Յուրաքանչյուր աչքի առջևում, բայց բերանի ետևում, կա մեծ կլորացված գրպան, որտեղ գտնվում են հոտառական ընկալիչները: Այսինքն, այն ինչը կենդանի ձկան լուսանկարներում առաջին հայացքից թվում է աչքեր, ըստ էության հոտառական օրգան է:

Այս ձկների կանաչ աչքի գույնը պայմանավորված է դրանցում հատուկ դեղին պիգմենտի առկայությամբ[7]: Համարվում է, որ այս պիգմենտը ապահովում է վերևից ընկնող լույսի հատուկ ֆիլտրացիա և նվազեցնում է դրա պայծառությունը, ինչը թույլ է տալիս ձկներին տարբերել պոտենցիալ որսի բիոլյումինեսցենցիան[8][9]:


Արեգակնային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Macropinna mícrostoma- ն տարածված է մերձհյուսիսաբևեռային և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային բարեխառն ջրերում՝ Ճապոնիայի և Կուրիլյան կղզիների ափերին, Բերինգի ծովում՝ Կանադայի և ԱՄՆ-ի արևմտյան ափերից դեպի Կալիֆոռնիական ծոց (Մեքսիկա)[4][10][11]:

Ուղղահայաց ուղղությամբ այս տեսակը հանդիպում է 500-ից 800 մետր խորության վրա, ընդ որում ամենամեծ նմուշները որսում են ավելի մեծ խորությաններից[11]:

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձուկը իր սովորական միջավայրում սովրաբար անշարժ է, կամ դանդաղ շարժվում է հորիզոնական ուղղությամբ: Ընդ որում բոլոր լողակները ամբողջությամբ բացված են՝ կրծքյին լողակները տեղակայված են հորիզոնական, իսկ փորի լողակները ուղղված են ներքև մոտավորապես 30°։ Շնորհիվ մեծ բացված լողակների ձուկը կարողանում է իրեն հավասարակշռված պահել ջրերի խորքում։ Երբ ձուկը շարժվում է բոլոր լողակներ մնում են բացված, իսկ շարժումը ապհովում է պոչի լողակը։ Վտանգի դեպքում ձուկը կրծքի և փորի լողակները սեղմում է մարմնին և կտրուկ առաջ է նետվում պոչի հարվածներով: Շնորհիվ գլանաձև աչքերի հատուկ մկանային կառուցվածքի այս ձկները իրենց աչքերը կարող են տեղափոխել ուղղահայաց դիրքից, որում նրանք սովորաբար գտնվում են, հորիզոնական երբ դրանք ուղղված են առաջ։ Այս դեպքում բերանը հայտնվում է տեսանելիության դաշտում, ինչը հնարավորություն է տալիս բռնել զոհին[12]։ Տեսողական համակարգի այսպիսի առանձնահատկությունները հնարավոր են դարձնում որսի որոնման երկու սկզբունքային մոտեցումները։ Առաջին՝ ձուկը ունակ է գտնվելով հորիզոնական դիրքում, վերև ուղղված աչքերով նկատել իրենից ներքև գտնվող որսը։ Երբ ձուկը մարմինը տեղափոխում է վերև (բերանով դեպի որսը,որպեսզի այն կարողանա բռնել) աչքերը տեղափոխվում են առաջ պահելով որսը տեսադաշտում։ Երկրորդ՝ մնալով անփոփոխ հորիզոնական դիրքում ձուկը տեղափոխելով աչքերը կարող է հետևել վերևից իջնող պոտենցիալ սննդի օբյեկտներին: Երբ որսը հասնում է բերանի մակարդակին, ձուկն այն բռնում է[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Рыбы
  2. Կաղապար:Книга:Каталог позвоночных Камчатки и сопредельных морских акваторий
  3. 3,0 3,1 Chapman W. M. 1939. Eleven new species and three new genera of oceanic fishes collected by the International Fisheries Commission from the northeastern Pacific. Proc. U. S. Natl. Mus. v. 86 (no. 3062). 501—542.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bruce H. Robison and Kim R. Reisenbichler. Macropinna microstoma and the Paradox of Its Tubular Eyes. Copeia 2008 (4): 780—784. 2008 doi: 10.1643/CG-07-082
  5. Chapman, W. M. 1942. The osteology and relationship of the bathypelagic fish Macropinna microstoma, with notes on its visceral anatomy. Annals & Magazine of Natural History 11:272-304
  6. Robison, B. H., 1984. Herbivory by the myctophid fish Ceratoscopelus warmingii. Marine Biology 84: 119—123
  7. McFall-Ngai, M., L. Ding, J. Childress, and J. Horwitz. 1988. Biochemical characteristics of the pigmentation of mesopelagic fish lenses. Biological Bulletin 175:397-402.
  8. Muntz, W. R. A. 1976. On yellow lenses in mesopelagic animals. Journal of the Marine Biological Association of the United Kingdom 56:963-976.
  9. Herring, P. J. 2002. The Biology of the Deep Ocean. Oxford University Press, Oxford.
  10. William G. Pearcy, Takahisa Nemoto and Muneo Okiyama. Mesopelagic Fishes of the Bering Sea and Adjacent Northern North Pacific Ocean. Journal of the Oceanographical Society of Jараn. Vol. 35, pp. 127 to 135, 1979.
  11. 11,0 11,1 J. M. Willis and W. G. Pearcy. Vertical Distribution and Migration of Fishes of the Lower Mesopelagic Zone off Oregon. Marine Biology 70, 87-98, 1982.
  12. Chapman, W. M. 1942. The osteology and relationship of the bathypelagic fish Macropinna microstoma, with notes on its visceral anatomy. Annals & Magazine of Natural History 11:272-304

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фотографии Macropinna microstoma
  • Статья про Macropinna microstoma, фото- и видеоматериалы (անգլ.)
  • Видесъемка живой Macropinna microstoma
  • Рисунок рыбы в «Энциклопедии канадских рыб»

[[Կատեգորիա:]]