«Fairly Local», երգ, որը գրել և ձայնագրել է ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետը, իրենց չորրորդ ստուդիական Blurryface ալբոմի համար: «Fairly Local»-ը Յություբ է վերբեռնվոլ 2015 թվականի մարտի 16 և թողարկվել որպես սինգլ հաջորդ օրը: Սա խմբի առաջին երգն է, որը հայտնվեց Billboard Hot 100 հիթշքերթում և հայտնվեց 84-րդ հորիզոնականում ու դրանից հետո հավաստագրվել է որպես պլատինե Միացիալ Նահանգներում:
«Fairly Local»-ի տեսանյութը Յություբում վերբեռնվել է առանց որևէ նախազգուշացման: Տեահոլովակը ամբողջովին նկարահանված է մութ և ձյունապատ, ենթադրաբար լքված տան մեջ: Տեսահոլավակի ամբողջ ընթացքում Դանը հարվածային գործիքներ է նվագում մի մեծ սենյակում, իսկ Ջոզեֆը երգում է տարբեր սենյակներում: