Մասնակից:Qnarik2000/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դորսեթը (անգլ. Dorset, /ˈdɔrsɪt/) Անգլիայի արարողակարգային ոչ մետրոպոլիտեն կոմսություն է, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում ՝ Լա Մանշ[1] նեղուցի ափին: Այն բաղկացած է Դորսեթի ոչ մետրոպոլիտեն կոմսությունից և երկու ունիտար միավորումներից` Պուլա և Բորնմուտ: Զբաղեցնելով 2653 քառակուսի կմ տարածք, Դորսեթը սահմանակից է անգլիական այլ չորս կոմսություններին` Դևոնին արևմուտքում, Սոմերսեթին` հյուսիս-արևմուտքում, Ուիլթշիրին` հյուսիս-արևելքում և Հեմփշիրին`արևելքում: Կոմսության մայրաքաղաքը հանդիսանում է Դորչեսթերը,որը տեղակայված է հարավային մասում[1]: Դորսեթի բնակչությունը կազմում է 744 հազար մարդ (2011թվականի մարդահամարի տվյալներով): Բնակչության մոտ կեսը բնակվում է հարավ-արեւելյան ագլոմերացիայի տարածքում, իսկ մնացած շրջանի բնակչությունը հիմնականում բաշխվում է ցածր խտությամբ գյուղական վայրերում: Ժամանակակից կոմսության տարածքի բնակեցումը նախնադարյան ցեղերով տեղի է ունեցել նեոլիթյան դարաշրջանից սկսած:Մ.թ. առաջին դարում ՝ կղզի ներխուժելու ժամանակ, հռոմեացիները նվաճել են Մեծ Բրիտանիայի հարավում բնակվող հնագույն Դուրոտրիգ ցեղը:Վաղ միջնադարի ընթացքում անգլո-սաքսոնները ներխուժել են տարածաշրջան:VII դարում Դորսեթը դարձավ կոմսություն: Վիկինգների առաջին ականատես հարձակումը բրիտանական կղզիների վրա տեղի է ունեցել ութերորդ դարում կոմսությունում:Բուբոնային ժանտախտը, որն առաջին անգամ հասավ Անգլիա 1348-ին, սկսեց տարածվել Դորսեթի հարավում գտնվող մի փոքր նավահանգստային քաղաքից: Կոմսությունում իհարկե բազմիցս անկարգություններ են տեղի ունեցել, ներառյալ անգլիական հեղափոխության ընթացքում գյուղացիական զորքերի ապստամբությունը,Մոնմութի ապստամբությունը, որը սկսվեց կոմսության արևմուտքում, ֆերմայի բանվորների խմբի մասնակցությունը աշխատանքային շարժման ձևավորմանը:Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դորսետն ակտիվորեն մասնակցել է նորմանդական գործողության նախապատրաստմանը, Փորթլենդի եւ Պուլի նավահանգիստ ներխուժումներին ՝ "Նեպտուն"գործողության գլխավոր ուղղություններին: Կոմսության աշխարհագրությունը շատ բազմազան է. դրանք և ցնցող կավճե ժայռերն են, և կրաքարային լանջերը, և ցածրադիր կավի հովիտները:Դորսեթի տարածքի կեսից ավելին բաղկացած է պետության կողմից պահպանվող արգելանոցներից,ափի երեք քառորդ մասը պատկանում է համաշխարհային ժառանգության օբյեկտներին: Գյուղատնտեսությունն ավանդաբար եղել է կոմսության տնտեսության հիմքը, սակայն ներկայում նրա դերը նվազում է, այն ժամանակ, երբ զբոսաշրջությունն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում:Դորսեթի միջոցով խոշոր ավտոմայրուղիներ չեն անցնում։ Կոմսության տարածքը հատում են երկու երկաթուղիներ դեպի Լոնդոն: Ափին գտնվում է մի քանի խոշոր նավահանգիստները` Ուեյմութում, Պուլայում, Պորտլենդում: Բորնմուտում է գտնվում միջազգային օդանավակայանը: Դորսեթի կյանքի մշակութային կողմը ներկայացված է տարբեր թանգարաններով, թատրոններով և փառատոններով:

  1. 1,0 1,1 «Дорсет или Дорсетшир». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)