Մասնակից:Pushkinson/1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pushkinson/1

Բոն Սքոթ (անգլ. Bon Scott, լրիվ անունը՝ Ռոնալդ Բելֆորդ Սքոթ, անգլ. Ronald Belford Scott, ), ավստրալիացի ռոք երաժիշտ և երգերի հեղինակ շոտլանդական ծագմամբ, որը հայտնի է որպես AC/DC ռոք խմբի վոկալիստ և ֆրոնտմեն:

Բրիտանական Classic Rock հանդեսի վարկածով՝ «բոլոր ժամանակների 100 մեծագույն ֆրոնտմեններ» ցուցակում զբաղեցնում է 1-ին տեղը, որը կազմվել է 2004 թվականին[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոն Սքոթը ծնվել է Ֆորֆար քաղաքի հոսպիտալում, կյանքի առաջին տարիները անցկացրել է Շոտլանդիայում՝ Կիրիմյուրում։ 1952 թվականին Սքոթի ընտանիքը Մեծ Բրիտանիայից արտագաղթել է Ավստրալիա։ Մինչև 1956 թվականը ընտանիքը բնակվում էր Մելբուրնում, այնուհետև տեղափոխվում Ֆրեմանթլ, որտեղ Բոնը նվագում էր տեղական նվագախմբի կազմում, որտեղ նվագում էր նրա հայրը[2]։ Ղեկավարության հետ մշտական հակամարտությունները հանգեցրել են նրան, որ Բոնը դպրոցից հեռացել է արդեն 15 տարեկանում։ Տարբեր խախտումների համար (նրանց թվում կեղծ ազգանվան և ոստիկանության հասցեների տրամադրում, հսկողության տակից փախուստ, ապօրինի շփում և 50 լիտր վառելիքի գողություն[3]) Սքոթը տեղափոխվել է Ֆրեմանթլյան բանտի ընդունարան, ինչպես նաև 9 ամիս անցկացրել է անչափահասների դաստիարակչական հաստատությունում: Որոշ ժամանակ Սքոթը ծառայել է ավստրալական զինված ուժերում, սակայն ազատվել է աշխատանքից՝ սոցիալական վատ ինտեգրման պատճառով։

Բոն Սքոթի մասնակցությամբ առաջին խումբը կոչվում էր The Spektors, որտեղ նա նվագում էր հարվածային գործիքներ և վոկալիստներից մեկն էր[4]: 1967 թվականին Սքոթը դարձավ The Valentines խմբի վոկալիստ առաջատարներից մեկը (երկրորդը Վինս Լավգրոուվն էր)[5]։ The Valentines-ը ձայնագրել է մի քանի երգ, որոնք գրել է Ջորջ Յանգը The Easybeats խմբից։ Նրանցից մեկը՝ «Every Day I Have to Cry»-ն, հայտնվել է տեղի լավագույն հիթ-շքերթի հնգյակում։ Լինելով The Valentines-ի անդամ, Սքոթը Ավստրալիայի առաջին ռոք երաժիշտներից էր, ով ձերբակալվել է մարիխուանա պահելու համար։ Ավելի ուշ Սքոթը տեղափոխվել է Ադելաիդա, որտեղ մտել է Fraternity խմբի մեջ, որը բլյուզ-ռոք էր խաղում[6]։ Սիդնեյ տեղափոխվելուց հետո խումբը ձայնագրել է «Livestock» և «Flaming Galah» ալբոմները, իսկ 1971 թվականին հյուրախաղերով շրջել է Եվրոպայով։ Նույն թվականին Սքոթը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Այրին Թորնթոնի հետ[7]։

1973 թվականին, Անգլիայի շրջագայությունից վերադառնալուց հետո, Սքոթը վթարի է ենթարկվել մոտոցիկլետով և կոմայի մեջ է մնացել մի քանի ամիս, ինչի հետևանքով Fraternity-ի գործունեությունն ընդհատվել է: Սքոթը տեղափոխվել է Peter Head ' s Mount Lofty Rangers անվանումով խումբ։ Մինչդեռ Fraternity խումբը հավաքվել է կրկին՝ Սքոթին փոխարինելով նոր վոկալիստ Ջիմի Բարնսով։

1974 թվականին Ադելաիդայում վարորդ աշխատող Սքոթն առաջին անգամ հանդիպել է AC/DC խմբի անդամների հետ։ Խմբի հիմքում Անգուսն ու Մալկոլմ Յանգն էին, նրա վաղեմի ընկեր Ջորջ Յանգի կրտսեր եղբայրները։ Սքոթին դուր եկավ խմբի էներգիան և ձգտումը, իսկ AC/DC-ի երիտասարդ անդամներն իրենց հերթին կախարդված էին փորձառու Սքոթի կողմից: AC/DC-ի վոկալիստ-առաջնորդ Դեյվ Էվանսը հեռացվել է աշխատանքից, նրա տեղը եկել է Բոն Սքոթը: Ըստ «Maxim» ամսագրի՝ Սքոթն ուներ չար ֆալցետ[8]։ Rolling Stone պարբերականի լրագրող Բիլլի Ալթմանը (անգլ. Billy Altman) նկարագրում էր նրա վոկալը հետևյալ կերպով․ «Սքոթը դուրս է նետում իր ձայնը նյարդայնացնող-ագրեսիվ ձևով»[9]:

2002 թվականին, հարցազրույց տալով ավստրալական Triple J ռադիոկայանին, Անգուս Յանգը նշել է, որ Սքոթը շատ ավելի մեծ էր խմբի մյուս անդամներից։ Նա ասում էր․ «Երբեք մի կրկնիր այն, ինչ անում եմ» ։ Սքոթի հայտնվելը AC/DC-ի կազմի մեջ արագ փոխել է խմբի գլեմ-ռոքային ոճը պարզեցված, առանց ռոք-ն-ռոլի ավելորդ խառնուրդի։ 1975 թվականին խումբը ձայնագրել է իր դեբյուտային LP «High Voltage»-ը։ Սքոթը It’s a Long Way to the Top, T.N.T., High Voltage, Highway to Hell և այլ երգերի համահեղինակն էր։ Ջոն Սքոթի Արձանը: Fisherman Wharf, Fremantle, Արևմտյան Ավստրալիան։ AC/DC-ի ղեկավար Սքոթն իրեն դրսևորել է, որոշ գնահատականներով, որպես Ավստրալիայի ամենա խարիզմատիկ վոկալիստ: Նրա խիզախ և միևնույն ժամանակ հմայիչ կերպարը գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը ինչպես իգական, այնպես էլ արական սեռի համար: Սքոթը, սակայն, հայտնի էր նաև ալկոհոլի նկատմամբ իր հակումով, որը հետագայում հանգեցրեց ողբերգությանը: Մի օր, Սքոթը առատ հարբած է եղել Լոնդոնի Քեմդեն-թաունում, անջատվել է ընկերոջ մեքենայում և մնացել այնտեղ քնելու։ Առավոտյան՝ 1980 թվականի փետրվարի 19-ին, Սքոթը մահացած է հայտնաբերվել իր ծանոթ Ալիստեր Քինների ավտոմեքենայում։ Նա 33 տարեկան էր։ Ինչպես նշվել է մահվան վկայականում, մահն առաջացել է սուր ալկոհոլային թունավորումով՝ «դժբախտ պատահարի հետևանքով մահը»[10]: Փետրվարի 22-ին Բոնի դիահատումը ցույց է տվել, որ նրա ստամոքսում կես շիշ վիսկի է մնացել։ Սքոթի մարմինը տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ նրան հուղարկավորել են մասնավոր արարողության ժամանակ։

Թաղված է Ֆրիմանտլովյան գերեզմանատանը (Արևմտյան Ավստրալիա)[11]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթի մահից հետո AC/DC-ն նույնիսկ դիտարկել է խմբի գործունեության դադարեցման տարբերակը: Բայց շուտով խումբ է եկել վոկալիստ Բրայան Ջոնսոնը, ում հետ ձայնագրվել է «Back in Black» ալբոմը։ Սքոթի հիշատակին նրա շապիկը ամբողջությամբ սև է արվել։

2003 թվականին Բոն Սքոթը հետմահու մտել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահ[12]: Սքոթի գերեզմանը հազարավոր երկրպագուների ուխտագնացության վայր է։ 2006 թվականին նրա գերեզմանը ներառվել է Ավստրալիայի ազգային ժառանգության հիմնադրամի կողմից պահպանվող վայրերի ցանկում։ 2006 թվականի հուլիսին, երաժիշտի 60-ամյակի նախօրեին, գերեզմանաքարը գողացել են[13]։ 2008 թվականին Ֆրիմանտլում (Ավստրալիա) բացվել է Բոն Սքոթի արձանը (քանդակագործ Գրեգ Ջեյմս, Ավստրալիա)[14]։ 2017 թվականին լույս է տեսել հեղինակ Ջեսսի Ֆինքի «Bon: The Last Highway — The Untold Story Of Bon Scott And AC/DC’s Back In Black» գիրքը[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Magazine: BON SCOTT, OZZY, AXL ROSE Among Rock's Greatest Frontmen». Blabbermouth. Վերցված է 2014-01-09-ին.
  2. «Bon Scott | Biography». AllMusic. Վերցված է 2018-10-13-ին.
  3. West Australian Newspaper, 13 марта 1963 г.
  4. Яровикова В. (2015-07-09). «9 июля в истории рока - родился Бон Скотт». Роккульт.
  5. Яровикова В. 9 июля в истории рока - родился Бон Скотт. Роккульт (9 июля 2015).
  6. Bon Scott: Have a Drink on Me (англ.). Red Planet Zone (4 May 2018).
  7. «Bon Scott: Have a Drink on Me» (անգլերեն). Red Planet Zone. 2018-05-04.
  8. Кутинов А. «Алкогений: Бон Скотт». Maxim. Վերցված է 2018-10-13-ին.
  9. Финк Дж. AC/DC : братья Янг / пер. с англ. А. М. Беляева. — М.: Издательство АСТ : Кладезь, 2018. — С. 34. — (Music legends & idols).
  10. «Как умер Бон Скотт. AC/DC». Рок-энциклопедия. Վերցված է 2018-10-13-ին.
  11. «Bon Scott (1946-1980)». Find A Grave Memorial. Վերցված է 2018-10-13-ին.
  12. «Бон Скотт — Могила певца самая посещаемая могила Австралии». Специальное Радио. 2017-06-20.
  13. Кравчук М. (2006-07-10). «Осквернена могила Бона Скотта». music.com.ua.
  14. «Bon Scott» (անգլերեն). Monument Australia. Վերցված է 2018-10-13-ին.
  15. «Бон Скотт хотел уйти из AC/DC». новости рока. CastleRock. 2017-11-01.