Մալքոլմ Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալքոլմ Յանգ
Malcolm Young en 2010.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMalcolm Young
Ի ծնե անունանգլ.՝ Malcolm Mitchell Young
Ծնվել է1953 թ. հունվարի 6
Գլազգո, Շոտլանդիա
ԵրկիրFlag of Australia.svg Ավստրալիա
Մահացել է2017 թ. նոյեմբերի 16
Մեծ Բրիտանիա
ԺանրերՀարդ ռոք, բլյուզ- ռոք, հևի մետալ, ռոքնռոլ
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար
Գործիքներկիթառ
Գործունեություն1968-2014
ԼեյբլEMI
ՇրջանավարտԱշֆիլդ Բոյզ ավագ դպրոց
ԱնդամակցությունAC/DC

Մալքոլմ Միթչել Յանգ (անգլ.՝ Malcolm Mitchell Young, հունվարի 6, 1953(1953-01-06)[3][2], Գլազգո, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 18, 2017(2017-11-18)[1][2], Elizabeth Bay), ռոք երաժիշտ, հայտնի է որպես ավստրալական AC/DC ռոք խմբի հիմնադիր և ռիթմի կիթառահար:

Մալքոլմ Միթչել Յանգը ծնվել է բազմազավակ ընտանիքում: Երբ Մալքոլմը 10 տարեկան էր, Յանգերի ընտանիքը տեղափոխվում է Ավստրալիա: Ինչպես և իր մեծ եղբայր Ջորջը, Մալքոլմը ևս դարձել է տաղանդավոր ֆուտբոլիստ և սկսել սպորտային կարիերա:

Նախքան AC/DC[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալքոլմի ծնողները՝ Ուիլյամը և Մարգարետը, արտագաղթել էին Գլազգոյից Սիդնեյ, Ավստրալիա 1963 թվականին իրենց երեխաների՝ Ջորջի, Մարգարետի, Մալքոլմի և Անգուսի հետ, մեծ որդոդուն՝ Ալեքսին, թողնելով Մեծ Բրիտանիայում: Վերջիվերջո նրանք բնակություն են հաստատում Բերվուդում՝ Սիդնեյի արվարձանում:

Ջորջ Յանգը հիմնադրել է Easybeats ռոք խումբը: 1965-1968 թվականներին խումբը զբաղեցրել է առաջին հորիզոնականները ավստրալական գծապատկերներում: Ջորջը նաև հասել է միջազգային հաջողության «Friday On My Mind»-ում: Մալքոլմը սկսել է նվագել «The Velvet Underground» խմբում Նյուքասլից, Նոր Հարավային Ուելսից: Նրանք նվագել են T. Rex և The Rolling Stones երգերի քավր տարբերակներում: Նրա եղբայրը՝ Անգուսը, սկսել էր նվագել մեկ այլ խմբում՝ Kentuckee անվանմամբ:

AC/DC[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալքոլմը և Անգուսը հիմնադրել են AC/DC-ն 1973 թվականի նոյեմբերին, երբ Մալքոլմը եղել է 20 տարեկան, իսկ ԱՆգուսը՝ 18: Նրանց առաջին ազգային շրջագայությունը եղել է 1974 թվականին վոկալիստ Դեյվ Էվանսոնի հետ, ով, սակայն, հենց նույն թվականին փոխարինվեց Սկոթ Բոնով:

1976 թվականին AC/DC-ն տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որից հետո բացի ձայնագրություններից սկսել են ակտիվ միջազգային հյուրախաղեր՝ կազմելով թիմի լարված աշխատանքի ժամանակացույցը:

1980 թվականը խմբի համար դարձավ շրջադարձային, չնայած այն սկսվեց ծանր և ողբերգական՝ Բոն Սքոթը սպանվեց նոր նյութի աշխատանքի եռուն շրջանում, որը կասկածի տակ դրեց կոլեկտիվի հետագա գոյությունը: Չնայած կորստին, խումբը չբաժանվեց, բացի այդ, Սքոթին փոխարինելով Բրայան Ջոնսոնով, այնումանեայնիվ AC/DC-ն թողարկեց Back in Black ալբոմը, որի փայլուն հաջողության շնորհիվ խումբը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում և խմբին բերեց առաջին գիծ այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք էին Լեդ Զափելինը և Բլեք Սաբաթը: Այդ ռելիզը, ամենահաջողվածը խմբի պատմության մեջ, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը աշխարհի ամենաշատ վաճառված ալբոների ցանկ(այս պահին վաճառված է ավելի քան 49 միլիոն օրինակ)[4]:

Մալքոլմը բաց է թողնում 1988 թվականի տուրը ալկոհոլի խնդրի պատճառով: Այդ պատճառը եղել է գաղտնի. պաշտոնական տարբերակներով նա բաց է թողել տուրը որդու հիվանդության պատճառով: Ի վերջո, Մալքոլմը պայքարում է ալկոհոլի դեմ և վերադառնում խումբ: Մալքոլմի բացակայության ժամանակ նրան փոխարինում է եղբորորդի Սթիվին: Հետաքրքիր է, որ անգամ տարիքային տարբերությանը (3 տարի), շատ երկրպագուներ նույնիսկ չեն նկատում կիթառահարի փոխարինումը:

Իր կարիերայի վաղ փուլում Մալքոլմը ամուսնանում է Լինդայի հետ, որից ունենում է դուստր Կարին (ծնվել է Back In Black-ի ձայնագրումների ժամանակ) և որդի Ռոսին՝ լույս աշխարհ եկած 1982 թվականին: Մալքոլմը կյանքի մեծ մասն անց է կացնում Մեծ Բրիտանիայում՝ վերադառնալով միայն «Oncaparinga» (նրա տունը Սիդնեյում) Ծննդյան տոներին:

Մալքոլմ Յանգը ընդգրկված է եղել «Ով կա Ավստրալիայում» հրատարակությունում 2004-2005 թվականներին:

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին անգամ խմբի հետ ելույթ է ունեցել «Black Ice» տուրի եզրափակիչ համերգի ժամանակ Բիլբաոում 2010 թվականին: 2014 թվականի ապրիլին առողջական խնդրի պատճառով պաշտոնապաես դադարեցրել է խմբում մասնակցությունը[5]:

2014 թվականի սեպտեմբերին Մալքոլմի ընտանիքը հաստատում է, որ նա տառապում է մարազմով՝ ուղեղի հիվանդությամբ, ինչը հանգեցնում է հիշողության և մտավոր գործառույթների անբավարարության[6]:

Անանուն հեղինակը, ով մտերիմ էր Յանգի ընտանիքի հետ, ասել է. «Եթե դուք լինեիք նրա հետ մի սենյակում, դուրս գայիք և մեկ րոպե անց վերադառնայիք, ապա նա չէր հիշի, թե ով եք դուք: Նա լիովին կորցրել է հիշողությունը»[7]:

2014 թվականի AC/DC-ի հայտարարության մեջ, որը նվիրված էր Rock Or Bust-ի 16-րդ ստուդիայի ալբոմի թողարկմանը, ասել են Մալքոլմի՝ խմբում հետագա մասնակցության ճակատագրի մասին. «Ցավոք, Մալքոլմի պայմանով, նա այլևս չի վերադառնա խումբ»: AC/DC-ի 2015 թվականի հյուրախաղային տուրի ժամանակ Մալքոլմին փոխարինում է Սթիվ Յանգը:

2017 թվականի նոյեմբերի 18-ին, երկարատև հիվանդությունից հետո, Մալքոլմը մահանում է ընտանիքի շրջապատում՝ մեկ ամիս ավել ապրելով մեծ եղբայր Ջորջից:

Ժառանգություն և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 և 1970-ական թվականներին ռոքնռոլի և բլյուզ-ռոքի ազդեցության տակ Մալքոլմը համարվել է «ճակատագրական» ռիթմի կիթառի վառ ներկայացուցիչ:

Յանգի մասին գրվել է երգ (և ալբոմ) ավստրալական փանկ ռոք խմբի կողմից. «Forever Malcolm Young»-ը:

Guitar Player ամսագիրը հայտարարել է, որ Մալքոլմի տեխնիկայի գաղտնիքը բաց մասնիկների միջոցով ցածր ծանրաբեռնվածությամբ ազդանշանն է: 2009 թվականին Classic Rock ամսագիրը Մալքոլմին (ինչպես նաև եղբորը՝ Անգուսին) ընդգրկեց բոլոր ժամանակների ամենամեծ կիթառահարների ցանկում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AC/DC co-founder and guitarist Malcolm Young dead at 64
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. «Ageless and Defiant, AC/DC Stays on Top Without Going Digital»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2009-07-18 
  5. «A message from AC/DC» (անգլերեն)։ Sony Music Entertainment։ Վերցված է 2014-04-17 
  6. «Malcolm Young Dementia Is Confirmed» (անգլերեն)։ Metal Hammer։ Վերցված է 2014-09-30 
  7. «AC/DC's Malcolm Young reportedly in care for dementia in Sydney» (անգլերեն)։ Sydney Morning Herald։ Վերցված է 2014-09-26