Մասնակից:O'micron/Կոսովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի պատերազմ
Հարավսլավական պատերազմներ

Ավերված բնակավայրի փողոց Կոսովոյում • Բրազդայի ճամբարի փախստականները ողջունում են բրիտանացի զինվորականներին • Հրթիռակոծման թիրախում հայտնված Հարավսլավիայի ՊՆ շենքը • Նովի Սադի հրթիռակոծությունը ՆԱՏՕ-ի կողմից • ավերված փողոց Բելգրադում
Թվական փետրվարի 28, 1998հունիսի 11, 1999 (1 տարի, 3 ամիս և 2 շաբաթ)
Վայր Կոսովո, Հարավսլավիա
Ալբանիա (ըստ ԵԱՀԿ-ի)
Արդյունք Կումանովոյի համաձայնագիր
Տարածքային
փոփոխություններ
Կոսովոն դե ֆակտո անջատվում է Հարավսլավիայից
Հակառակորդներ
Կոսովոյի ազատագրության բանակ Կոսովոյի ազատագրության բանակ
  • Կոսովոյի Հանրապետության զինված ուժեր

ՆԱՏՕ Հյուսիսատլանտյան դաշինք (մարտի 24, 1999-ից)

Հարավսլավիա Հարավսլավիա

Կոսովոյի պատերազմ, զինված հակամարտություն, որն ընթացել է Կոսովոյում 1998 թվականի փետրվարի 28-ից մինչև 1999 թվականի հունիսի 11-ը: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մի կողմից Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (Սերբիա և Չեռնոգորիա), որի վերահսկողության ներքո էլ գտնվում էր Կոսովոն, իսկ մյուս կողմից՝ «Կոսովոյի ազատագրության բանակ» (ԿԱԲ) ալբանական խմբավորման միջև։ Հակամարտությունն ավարտվում է այն բանից հետո, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը 1999 թվականի մարտին սկսում է օդային հարվածներ հասցնել Սերբիայի տարածքին, ինչը հանգեցնում է Կոսովոյից հարավսլավական զորքերի դուրսբերմանը։

Կոսովոյի ազատագրության բանակը ստեղծվում է 1990-ական թվականների սկզբին՝ կոսովացի ալբանացիների նկատմամբ սերբական հալածանքների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով, սակայն ժամանակի ընթացքում կազմակերպության հիմնական նպատակը դառնում է Կոսովոյի միացումը Ալբանիային։ Այդ տարիներին ԿԱԲ-ին հաջողվում է մաքսանենգ ճանապարհներով ապօրինի զենք ձեռք բերել Ալբանիայ Հանրապետությունից և մի շարք զինված արշավներ իրականացնել Կոսովոյում տեղակայված սերբական իրավապահների դեմ։ Ալբանացի անջատողականների հարձակումների ավելացմանը զուգահեռ 1998 թվականի սկզբից Հարավսլավիայի իշխանությունները ավելացնում են ոստիկանական և զինված ուժերի թվաքանակը Կոսովոյում։ Վերջիններս սկսում են արշավներ իրականացնել ԿԱԲ-ի անդամների և համախոհների հայտնաբերման ուղղությամբ, որի արդյունքում 1999 թվականին մարտին Կոսովոյում սպանվում են 1500-2000 քաղաքացիական անձինք և զինվորականներ, տեղահանվում շուրջ 370 հազար էթնիկ ալբանացիներ։

1999 թվականի մարտի 20-ին՝ Կոսովոյում հանգրվանած ԵԱՀԿ-ի ստուգիչ հանձնաժողովի հեռանալուն պես, հարավսլավական ուժերը վերսկսում են Կոսովոյի ալբանացիների նկատմամբ բռնաճնշումները։ Ի պատասխան` հակամարտությանը միջամտում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ մարտի 24-ին սկսելով Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի հրթիռահրետակոծությունը։ Այդ քայլը ՆԱՏՕ-ի կողմից ներկայացվում է որպես «մարդասիրական պատերազմի» մղում։ Կոսովոյի պատերազմն ավարտվում է հունիսի 9-ին ստորագրված Կումանովոյի համաձայնագրով, որի համաձայն սերբական զորքերը լքում են Կոսովոն, որտեղ էլ տեղակայվում է միջազգային առաքելություն։ Հունիսի 12-ին Կոսովոյում տեղակայվում են Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահ զորախմբերը։ ՆԱՏՕ-ի հումանիտար ներխուժումը, սակայն չի ունենում միանշանակ արձագանք և չի արժանանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավանությանը, քանի որ այդ միջամտության արդյունքում սպանվում է առնվազն 488 խաղաղ բնակիչ։

Կոսովոյի պատերազմի արդյունքում սպանվում կամ անհետ կորում է ավելի քան 13,500 մարդ, իսկ շուրջ 1,45 միլիոն էթնիկ ալբանացիներ հարկադրաբար տեղահանվում են Կոսովոյից։ Միևնույն ժամանակ, պատերազմի ավարտից հետո շուրջ 200 հազար սերբեր, ռումիններ և այլ ազգային փոքրամասնություններ լքում են Կոսովոն։ Հակամարտության ավարտից անմիջապես հետո Կոսովոյի ազատագրության բանակը կազմալուծվում է, որի անդամներից որոշները շարունակում են կռվել Պրեշևոյի, Մեդվեջի և Բույանովացի ազատագրության բանակի (UÇPMB) շարքերում, ոմանք միանում են Ալբանիայի ազգային բանակին՝ Մակեդոնիայի Հանրապետության տարածքում կռիվներին, իսկ մի մասն էլ դառնում է նորաստեղծ Կոսովոյի ոստիկանության մաս։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]