Մասնակից:Naremil/Ավազարկղ2
Բարբարա Ուոլթերս (անգլ.՝ Barbara Walters, ), ամերիկացի հեռուստահաղորդավար, լրագրող և գրող: Բարբարան եղել է «Today » առավոտյան շոուի, «The View» թոք-շոուի, «20/20» և «ABC Evening News» երեկոյան նորությունների հաղորդավարուհին, ինչպես նաև «World News»-ի թղթակիցը։
Նա 10 տարի շարունակ NBC- ի «Today» առավոտյան լրատվության հաղորդավարն է եղել, ինչն էլ նրան հանրաճանաչություն է բերել: Այնուհետև 25 տարի հաղորդավարել է ABC հեռուստաալիքով հեռարձակվող «20/20» լրատվական ծրագիրը: Իր գործունեության վերջին տարիներին նա եղել է սեփական «The View» հեռուստածրագրի հաղորդավարուհին, որի համար արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի: 2014 թվականի մայիսի 12-ին հայտարարել է մասնագիտական գործունեության ավարտի մասին: Այնուամենայնիվ, 2015 թվականի նոյեմբերին «20/20» ծրագրում հարցազրույց է վերցրել հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից և նրա ընտանիքից[1][2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Ուոլթերսը ծնվել է 1929 թվականին (չնայած հարցազրույցում ասել է, որ ծնվել է 1931 թվականին) Բոստոնում՝ Դենա Սելեցկայայի և Լուի Ուոլթերսի ընտանիքում[3][4][5]: Նրա ծնողները հրեաներ են եղել՝ նախկին Ռուսաստանի կայսրությունից եկած փախստականների սերնդից[6][7]: Ուոլթերսի հայրական պապը՝ Աբրահամ Իսահակ Ուորմուաթերը, ծնվել է Լոձիում (ներկայիս Լեհաստան) և արտագաղթել Միացյալ Թագավորություն՝ իր անունը փոխելով Աբրահամ Ուոլթերսի (ընտանիքի սկզբնական ազգանունը Ուարեմվասեր է եղել)[8]:
Ուոլթերսի հայրը՝ Լուն, ծնվել է 1896 թվականին Լոնդոնում և 1909 թվականի օգոստոսի 28-ին՝ հոր և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Նյու Յորք: Նրա մայրը և չորս քույրերը ժամանել են 1910 թվականին[9]։ 1949 թվականին նրա հայրը հիմնադրել է Լատինական թաղամասի նյույորքյան տարբերակը: Նա նաև աշխատել է Բրոդվեյում՝ որպես պրոդյուսեր, որտեղ 1943 թվականին նկարահանել է «Զիգֆելդի խենթությունները» ֆիլմը[10]: Նրա հայրը նաև ուրախ ժամանցի ռեժիսոր է եղել Լաս Վեգասում գտնվող «Tropicana Las Vegas»-ում (Նևադա նահանգ), որտեղ կրկնօրինակել է Փարիզի «Folies Bergère» բեմական շոուն[11]: 1944 թվականին Ուոլթերսի եղբայրը՝ Բարթոնը, մահացել է թոքաբորբից: Ավագ քույրը՝ Ժակլինը, ծնվել է հոգեկան հիվանդությամբ և 1985 թվականին մահացել է ձվարանների քաղցկեղից[12]:
Ուոլթերսի հայրը շոու բիզնեսում գտնվելու ընթացքում մի քանի անգամ հարստացել է և սնանկացել: Նա ամրագրման գործակալ է եղել, և ի տարբերություն քեռիների, որոնք զբաղվել են կոշկի և հագուստի արտադրությամբ՝ նրա աշխատանքը այդքան էլ անվտանգ չի եղել: Ուոլթերսը հիշել է, թե ինչպես է հայրը նրան իր հետ տարել գիշերային ակումբի շոուի փորձերին, որը ինքն է բեմադրել: Դերասանուհիները և պարողները աղմկել են Բարբարայի շուրջը և պտտել նրան՝ գլխապտույտ առաջացնելու աստիճանի[13]:
Ուոլթերսի խոսքերով՝ երիտասարդ ժամանակ հանրաճանաչ մարդկանցով շրջապատված լինելու շնորհիվ նա հետագայում այլևս չի լարվել նրանց առաջ ելույթ ունենալուց։ Երբ Ուոլթերսը երիտասարդ է եղել, հայրը կորցրել է իր գիշերային ակումբները և Սենթրալ Փարք Ուեսթում գտվող պենթհաուսը: Ինչպես հիշել է Ուոլթերսը. «Նա տապալվեց: Նա եկավ ապրելու Ֆլորիդայի մեր տանը, և այնուհետև կառավարությունը վերցրեց տունը, մեքենան և կահույքը»: Իր մոր մասին նա ասել է. «Իմ մայրը, ինչպես իր ընկերները,պետք է ամուսնանար մի մարդու հետ, որը բժիշկ էր կամ զբաղվում էր հագուստ կարելով»[14]։
Ուոլթերսը հաճախել է Մասաչուսեթս նահանգի Բրուքլին քաղաքի Լոուրենսի պետական դպրոցը՝ մինչև հինգերորդ դասարանի կեսը: 1939 թվականին ընտանիքով տեղափոխել են Մայամի-Բիչ, որտեղ նույնպես հաճախել է հանրակրթական դպրոց: Հետո տեղափոխել են Նյու Յորք, որտեղ նա հաճախել է «Fieldston» էթիկական մշակույթի դպրոցը: Այնուհետև նորից վերադարձել են Մայամի-Բիչ: Հետագայում նա մեկնել է Նյու Յորք, որտեղ հաճախել է Բերչ-Վաթեն դպրոց, որն ավարտել է 1947 թվականին[15][16]: 1951 թվականին նա Սառա Լոուրենս քոլեջում ստացել է անգլերենի բակալավրի կոչում և անմիջապես սկսել աշխատանք փնտրել Նյու Յորքում[17]:
Մոտ մեկ տարի աշխատել է փոքր գովազդային գործակալությունում, այնուհետև՝ NBC-ի Նյու Յորքյան ֆիլիալում՝ WNBT-TV֊ում (այժմ ՝ WNBC)՝ զբաղվելով գովազդով և մամլո հաղորդագրություններ գրելով: Նա դարձել է 15-րոպեանոց մանկական «Հարցրեք տեսախցիկին» ծրագիրի պրոդյուսերը, որի ռեժիսորը 1953 թվականին Տուն Առլեջն է եղել։ Նա եղել է նաև հեռուստահաղորդավար Իգոր Կասինիի (Cholly Knickerbocker) պրոդյուսերը: Այնուամենայնիվ, Բարբարան հեռացել է հեռուստատեսությունից, քանզի նրա պետը ստիպել է նրան ամուսնանալ իր հետ և ծեծկռտուքի է բռնվել այն տղամարդու հետ, որին սիրում էր Բարբարան: Այնուհետև նա գնացել է WPIX, որտեղ դարձել է «Eloise McElhone Show»-ի պրոդյուսերը: 1955 թվականին նա CBS-ում հեղինակել է «The Morning Show»-ն:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթերսը չորս անգամ ամուսնացել է երեք տարբեր տղամարդկանց հետ: Նրա առաջին ամուսինը եղել է Ռոբերտ Հենրի Կացը, որը բիզնեսմեն և ռազմածովային նավատորմի նախկին լեյտենանտ է եղել: Նրանք ամուսնացել են 1955 թվականի հունիսի 20-ին՝ Նյու Յորքի Պլազա հյուրանոցում[18][19]։ Ամուսնությունը լուծարվել է 11 ամիս անց՝ 1957 թվականին[20][21]:
Նրա երկրորդ ամուսինը թատրոնի պրոդյուսեր և սեփականատեր Լի Հյուբերն է եղել: Նրանք ամուսնացել են 1963 թվականի դեկտեմբերի 8-ին և ամուսնալուծվել 1976 թվականին: Ունեցել են մեկ դուստր՝ Ժակլին Դենա Հյուբերը (ծնվել է 1968 թվականին, որդեգրվել է նույն թվականին):
Նրա երրորդ ամուսինը՝ Մերվ Ադելսոնը, «Lorimar» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է եղել։ Նրանք ամուսնացել են 1981 թվականին և ամուսնալուծվել 1984 թվականին: Երկրորդ անգամ ամուսնացել են 1986 թվականին և բաժանվել 1992 թվականին:
Նա քոլեջում հանդիպել է փաստաբան Ռոյ Քոնիի հետ, որը նրան՝ Լի Հյուբերի հետ ամուսնության նախորդ գիշերը ամուսնության առաջարկություն է արել, սակայն մերժվել է[22][23]: Նա Քոնին երախտապարտ է եղել Ժակլինին որդեգրելու հարցում աջակցելու համար[24]: Իր ինքնակենսագրության մեջ Ուոլթերսը ասել է, որ ինքը երախտապարտ է Քոնին հորը ցուցաբերած իրավական աջակցության համար նույնպես: Ըստ Ուոլթերսի՝ նրա հորը կալանքի հրաման են տվել՝ Նյու Յորքի դատարան չներկայանալու համար: Նա չի կարողացել ժամանել Նյու Յորք, քանի որ ընտանիքը Լաս Վեգասում է եղել, իսկ Քոնին հաջողվել է հանել մեղադրանքը[25]: 1986 թվականին Ուոլթերսը որպես վկա ցուցմունք է տվել Քոնին իրավաբանական մասնագիտությունից զրկելու համար[26]:
Ուոլթերսը 1970-ականներին[27] հանդիպել է ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգի ապագա նախագահ Ալան Գրինսպենի հետ, իսկ 1990-ականներին ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ սենատոր Ջոն Ուորների հետ:
Ինքնակենսագրության մեջ Ուոլթերսը պնդել է, որ 1970-ականներին նա կապ է ունեցել Մասաչուսեթս նահանգի այն ժամանակվա սենատոր, ամուսնացած Էդվարդ Բրուկի հետ: Պարզ չէ, արդյոք Ուոլթերսն այդ ժամանակ ամուսնացած է եղել, թե ոչ: Ուոլթերսը նշել է, որ նրանք դադարել են հանդիպել՝ իրենց գործունեությունը սկանդալից պաշտպանելու համար[28]։ 2007 թվականին նա հանդիպել է գեոնտոլոգ Ռոբերտ Նիլ Բաթլերի հետ, որը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է եղել[29]:
Ուոլթերսը մտերիմ է եղել Թոմ Բրոքի, Վուդի Ալենի, Ջոան Ռիվերսի, ինչպես նաև «Fox News»-ի նախկին ղեկավար Ռոջեր Այլեսի (1960-ականների վերջից մինչև 2017 թվականի նրա մահը) հետ[30]։
2014 թվականին Ուոլթերսը հայտնվել է «Piers Morgan Live CNN» շոուում և հայտնել, որ մեծ թվով երեխաների բացակայությունը նրա ամենամեծ վիշտն է կյանքում[31][32]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Effron L., Santucci J. (2015-11-20). «Donald Trump and Family Talk to Barbara Walters About His Presidential Run, What His Kids Think of Their Upbringing, and How He Is Handling the Role of Grandpa Trump» (անգլերեն). ABC News. Վերցված է 2016-01-15-ին.
- ↑ Effron L., Santucci J. (2015-11-20). «Donald Trump and Family Talk to Barbara Walters About His Presidential Run, What His Kids Think of Their Upbringing, and How He Is Handling the Role of Grandpa Trump» (անգլերեն). ABC News. Վերցված է 2016-01-15-ին.
- ↑ «Barbara Walters Interview Part 1 of 4 – EMMYTVLEGENDS.ORG». YouTube. 2009-08-28. Վերցված է 2016-04-17-ին.
- ↑ Walters, Barbara Audition: a memoir. — New York: Нп3|Alfred A. Knopf, 2008. — С. 9. — ISBN 978-0-307-26646-0
- ↑ Stated on Finding Your Roots, PBS, April 1, 2012
- ↑ Quinn, Sally (2006-12-22). «Television Personality Looks Anew At Religion». The Washington Post/Newsweek 2006. Արխիվացված է օրիգինալից 2007-01-06-ին. Վերցված է December 22,-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Walters, Barbara Audition: A Memoir. — New York: Нп3|Alfred A. Knopf, 2008. — С. 7—13. — ISBN 978-0-307-26646-0
- ↑ «Helping Celebrities Find Their Roots».
- ↑ Walters, Barbara Audition: a memoir. — NY: Alfred A. Knopf|Knopf|en|Alfred A. Knopf, 2008. — С. 10. — ISBN 978-0-307-26646-0
- ↑ «Lou Walters, Nightclub Impresario and Founder of Latin Quarter, Dies». The New York Times. 1977-08-16. էջ 36.
- ↑ Tropicana — Las Vegas Strip. A2zlasvegas.com. Retrieved on October 27, 2011.
- ↑ Stated in interview at Inside the Actors Studio
- ↑ Walters, Barbara (2008). Audition: A Memoir. New York: Alfred A. Knopf
- ↑ Elisabeth Bumiller, «So Famous, Such Clout, She Could Interview Herself», The New York Times, April 21, 1996, page H1
- ↑ «Can Barbara Walters’s Career Survive Rosie and Donald’s War?» New York (March 5, 2007). Retrieved on 2011-10-27.
- ↑ Dowd, Maureen (1990-03-25). «And Now Back to You, Barbara». The New York Times. Վերցված է 2010-04-26-ին.
- ↑ «Barbara Walters Biography». biography.com.
- ↑ «Miss Walters engaged». The New York Times. 1955-05-01. էջ 96.
- ↑ «Katz—Walters», The New York Times, June 21, 1955, page 36
- ↑ «Top-Drawer Life of Barbara Walters». Beaver County Times. Pennsylvania. 1974-10-07.
- ↑ «Walter's fiance is a man of few words, big bucks». The Atlanta Journal-Constitution. 1985-06-18.
- ↑ Miller, Neil Out of the Past: Gay and Lesbian History from 1869 to the Present. — Advocate Books, 2005. — С. Ch. 18. — ISBN 1-55583-870-7 Արխիվացված է Սեպտեմբեր 2, 2009 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Conaway
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Jerry Oppenheimer (1990), Barbara Walters: An Unauthorized Biography, St. Martin's Press
- ↑ Wiegand, David (2008-05-05). «Barbara Walters gets personal. This time, she's candid about her own life». San Francisco Chronicle.
- ↑ Brenner, Marie. «How Donald Trump and Roy Cohn's Ruthless Symbiosis Changed America». Վերցված է 2017-08-22-ին.
- ↑ Terry Keenan (2007-09-23). «LISTEN TO SHILLER, NOT THE TV SHILLS». New York Post. Վերցված է 2007-10-13-ին.
- ↑ «Barbara Walters: I had affair with U.S. senator». CNN. Associated Press (AP). 2008-05-01. Արխիվացված է օրիգինալից 2008-05-02-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Father of Geriatrics Acted Anything But Old - Ageism - SecondAct.com». 2011-01-05. Արխիվացված է օրիգինալից 2011-01-05-ին. Վերցված է 2019-02-21-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Fehrman, Craig (January 21, 2011) When Roger Ailes was honest about what he does Արխիվացված Փետրվար 28, 2011 Wayback Machine, Salon.com
- ↑ Տեսանյութը ՅուԹյուբում
- ↑ «Barbara Walters: "I Regret Not Having More Children"». The Huffington Post. 2013-12-18.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gutgold, Nichola D. (2008). Seen and Heard: The Women of Television News. Lexington Books.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barbara Walters Internet Movie Database կայքում
- ABC News' "Time Tunnel" page containing clips of numerous newscasts on which Walters appeared
- Excerpts from 2008 autobiography, Audition: A Memoir
- Barbara Walters Archive of American Television Interview
- Barbara Walters Video produced by Makers: Women Who Make America