Jump to content

Մասնակից:Meri antonyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Meri antonyan/Ավազարկղ2

Յուսուֆ Աբդուլլահ ալ-Կարդավին (արաբ․՝ يوسف عبد الله القرضاوي‎‎, ), ժամանակակից իսլամական աստվածաբան Եգիպտոսից, Մահմեդական գիտնականների միջազգային միության նախագահ։ Նա սուննի իսլամի ամենաազդեցիկ կրոնական դեմքերից մեկն է[1]։ Նա լայնորեն հայտնի է Ալ-Ջազիրա հեռուստաալիքում իր «Շարիաթը և կյանքը» ծրագրով, որի լսարանը մոտ 60 միլիոն մարդ է ամբողջ աշխարհից[2], և շնորհիվ «IslamOnline» կայքի, որը նա օգնել է հիմնել 1997 թվականին, և այժմ նա հանդիսանում է հիմնական կրոնական գիտնականը։ Քարդավին ավելի քան 120 գրքերի հեղինակ է[2]: Իսլամական աստվածաբանության զարգացման գործում ունեցած ներդրման համար նա արժանացել է ութ միջազգային մրցանակի և այսօր համարվում է ներկաիս բնակվող ամենաազդեցիկ իսլամական աստվածաբաններից մեկը: Երկար ժամանակ նա համարվում էր Մուսուլման եղբայրների հոգևոր առաջնորդը, չնայած հրաժարվել է այդ շարժման ղեկավարի պաշտոնից[3]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսուֆ Ալ-Քարդավին ծնվել է Եգիպտոսի արևմուտքում գտնվող փոքրիկ գյուղում։ Երբ նա երկու տարեկան էր, նա կորցրեց իր հորը և մեծացավ իր հորեղբոր կրոնական միջավայրում: Ընտանիքը ցանկանում էր, որ նա հյուսն դառնա, բայց նա նախընտրեց իմամ դառնալ: Չորս տարեկան հասակում նա սկսել է հաճախել ղուրանի դպրոց, իսկ տասը տարեկան հասակում նա անգիր գիտեր ղուրանը: Պարտադիր դպրոցն ավարտելուց հետո ալ-Քարդավին ինը տարի շարունակ ուսումը շարունակել է Տանտայի Կրոնական հետազոտությունների ինստիտուտում: Տասնութ տարեկան հասակում ընդունվում է Ալ-Ազհար համալսարան՝ կրոնի հիմունքների ֆակուլտետ:

1953 թվականին ավարտել է Ալ-Ազհար համալսարանը: 1958-ին նա արաբերենի և գրականության դիպլոմ է ստացել արաբերենի ուսումնասիրության ժամանակակից ինստիտուտից: Նա ընդունվել է կրոնի հիմունքների ֆակուլտետի խանի և սուննայի ուսումնասիրությունների ամբիոնի ասպիրանտուրան (Ուսուլ ալ-Դին), որն ավարտել է 1960 թվականին և ստացել ղուրանի մագիստրոսի կոչում։ 1961-ին նա ղեկավարել է Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող կրոնական ինստիտուտը: 1973-ին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան` «զաքաթի դերը սոցիալական խնդիրների լուծման գործում» թեմայով: 1977-ին նա նպաստեց Կատարի համալսարանի շարիաթի և իսլամական ուսումնասիրությունների ֆակուլտետի ստեղծմանը, որի դեկանն էր հետագայում: Նույն թվականին նա հիմնում է Սուննայի հետազոտությունների կենտրոնը[4]: Նա նաև աշխատել է աֆրիկայի նախարարությանը կից Եգիպտոսի կրոնական գործերի հանձնաժողովում: Հետո նա տեղափոխվել է Դոհա, որտեղ մինչ 1990 թվականը ծառայում էր որպես Քաթարի Շարիաթի և կրթության ֆակուլտետի իսլամական բաժնի դեկան: 1990-1991 թվականներին նշանակվել է Ալժիրի Իսլամական համալսարանի և Բարձրագույն կրթության գիտական խորհրդի նախագահ, որից հետո վերադարձել է Կատար՝ որպես Կատարի համալսարանի Սուննայի կենտրոնի ղեկավար, պաշտոն, որը մինչ օրս նա զբաղեցնում է[5]: 1997 թվականից ղեկավարում է Դուբլինում տեղակայված Ֆաթվաների և Հետազոտությունների Եվրոպական խորհուրդը։ Նա քննադատվում է պահպանողական սալաֆիզմի տեսանկյունից:

Նա բանտարկվել է Ֆարուքա թագավորի օրոք՝ 1949 թվականին, այնուհետև ևս երեք անգամ նախկին նախագահ Գամալ Աբդել Նասերի օրոք, որից հետո 1961 թվականին նա լքել է Եգիպտոսը և բնակվել Կատարում[6]:

Հայացքներ և համոզմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-ի մայիսին Քարդավին Ղազա էր ժամանել Քաթարից, որտեղ ապրում է աքսորված:2013-ի մայիսի 9-ին Յուսուֆ Ալ-Քարդավին ասաց.

Իսրայելն իրավունք չունի գոյություն ունենալ: Այս երկիրը երբեք հրեական չի եղել: Պաղեստինը արաբական իսլամական ազգի համար է:

Համասի վարչապետ Իսմայիլ Հանիան համբուրեց Քարդավիի աջ ձեռքը և անվանեց նրան «ժամանակակից իսլամի մեծ իմամ և արաբական գարնան մեծ իմամ»:

Միևնույն ժամանակ, Հորդանանի Արևմտյան ափում պաղեստինյան տարածքները կառավարող ՖԱԹՀ-ի ղեկավարությունը դատապարտեց Յուսուֆ Քարավավիի այցը Գազայի հատված: Նրանց կարծիքով՝ նրա ժամանումը միայն ամրապնդում է պառակտումը պաղեստինյան երկու խմբակցությունների միջև։ «Ցանկացած այց, որը կրում է քաղաքական նշանակություն, որը ճանաչում է ՀԱՄԱՍ-ի լեգիտիմությունը Գազայում, վնասում է Պաղեստինի ժողովրդի շահերին», -նշել է Պաղեստինյան ազգային վարչություն կրոնական գործերի նախարար Մահմուդ ալ-Հաբաշը:

Քարդավին բազմիցս հայտնվել է բազմաթիվ հակասությունների էպիկենտրոնում: Նա իրաքցիներին կոչ է արել իրենց հողի վրա պայքարել բոլոր ամերիկացիների դեմ՝ նշելով, որ «քաղաքացիականների և զինվորների միջև տարբերություն չկա»: 2013-ի ապրիլին նա հրաժարվել է մասնակցել Դոհայում անցկացվող միջկրոնական համաժողովին՝ հրեաների ներկայության պատճառով [7]: Քարդավին նաև կոչ արեց ոչնչացնել հրեաներին և պնդեց, որ նրանք արժանի են նացիստական ցեղասպանության[8]:


Կրոնական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ծայրահեղականության առաջին նշաններն են ֆանատիզմն ու անհանդուրժողականությունը, որոնք մարդուն լիովին տանում են դեպի իր նախապաշարմունքները, ինչպես նաև դաժանությունը, ինչը նրան զրկում է ուրիշի շահերի և խնդիրների, շարիաթի նպատակների կամ ժամանակի հանգամանքների հստակ պատկերացումից: Նման մարդիկ ուրիշների հետ երկխոսելու որևէ հնարավորություն չունեն, ուստի նրանք չեն կարող համեմատել իրենց կարծիքը այլոց հետ և ընտրել առավել ճիշտ տեսակետներ:

Ծայրահեղականության երկրորդ նշանն արտահայտվում է ավելորդության անընդհատ հավատարմությամբ, ինչպես նաև ուրիշներին ստիպելու նույնն անել, չնայած այն բանին, որ Ալլահը դա չի պահանջում:

  • «Ժամանակը մահմեդականի կյանքում» (2012)[9][10]։
  • «Իսլամում թույլատրելի և արգելված» (1960):
  • «Իսլամական վերածնունդ» թույլատրելի տարաձայնությունների և դատապարտված պառակտման լույսի ներքո (2011)[11]։
  • Իսլամում կանանց դիրքը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Шейх Аль-Кардави: «Россия — враг номер один для мусульман и арабов» http://modus-agendi.org/articles/891 Modus Agendi
  2. 2,0 2,1 Islam’s Spiritual 'Dear Abby': The Voice of Egypt’s Muslim Brotherhood by Alexander Smoltczyk|url=http://www.spiegel.de/international/world/islam-s-spiritual-dear-abby-the-voice-of-egypt-s-muslim-brotherhood-a-745526.html
  3. Шейх Юсеф Кардави (идеолог «Братьев-мусульман»): «Истинно исламский строй — республиканский» (интервью)|url=https://centrasia.org/newsA.php?st=1321506600
  4. Controversial preacher with 'star status' by Magdi Abdelhadi, BBC Arab Affairs: Analysthttp://news.bbc.co.uk/2/hi/uk_news/3874893.stm
  5. Dr. Yousef Al Qaradhaw,Winner Cultural & Scientific Achievments Sixth Circle 1998—1999, http://www.alowaisnet.org/en/winnersbio/abijjffgihfdfhfbej.aspx
  6. Yusuf al-Qaradawi returns to Egypt. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013-12-10-ին. Վերցված է 2013-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «In Gaza, Islamic cleric rejects Israel's existence». Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին. Վերցված է 2013-05-10-ին.
  8. «Yusuf al-Qaradawi». Fight Hatred (անգլերեն). The Jabotinsky International Center. Արխիվացված է օրիգինալից 2013-12-21-ին. Վերցված է 2014-3-23-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Аль-Кардави Ю. Время в жизни мусульманина. Перевод с англ. Т. Гончаровой. — Киев: «Ансар Фаундейшн», 2012. — 72с.
  10. Time in the life of the Muslim (1999). «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին. Վերցված է 2013-02-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Аль-Кардави Ю. Исламское возрождение в свете дозволенного расхождения и осуждаемого раскола. Перевод с англ. Р. Кулиева. — Киев: «Ансар Фаундейшн», 2011. — 160с.
  12. The Status of Women in Islam. http://luciola-eberta-jovita.blogspot.fr/2012/06/status-of-woman-in-islam-by-dr-yousuf.html


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 'Шваниц, Вольфганг Г.' Всемирный муфтий Кардави (Global Mufti al-Qaradawi, Webversion 12-2010(անգլ.))