Մասնակից:Mei Karyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Հենրի Բաշիր
Martin Bashir
Դիմանկար
Ծնվել է19 հունվարի 1963 թ․
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
ԿրթությունԲարձրագույն կրթություն՝ Քինգ Ալֆրեդի քոլեջ, Քինգ Լոնդոն քոլեջ
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար, երաժիշտ
ԱմուսինԴեբորահ Բաշիր
Երեխաներ3

Մարտին Հենրի Բաշիր, բրիտանացի լրագրող, (հունվարի 19, 1963)[1]: Եղել է հաղորդավար բրիտանական և ամերիկյան հեռուստատեսություններում և BBC-ի «Panorama» հաղորդաշարում և 1995 թվականին հաղորդաշարի համար հարցազրույց է ունեցել Ուելսի արքայադուստր Դիանայի հետ: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ նա կեղծել և խաբել է, որպեսզի շահի հարցազրույցը[2][3]:

Բաշիրն աշխատել է BBC ծրագրերում 1986-ից մինչև 1999 թվականը, ներառյալ «Panorama»-ն, նախքան ITV-ին միանալը: Նա ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի մասին «2003 ITV վավերագրական ֆիլմը»: 2004 թվականից 2016 թվականներին աշխատել է Նյու Յորքում, սկզբում որպես ABC's Nightline-ի հաղորդավար, այնուհետև որպես քաղաքական մեկնաբան MSNBC-ի համար, վարել է իր սեփական հաղորդումը՝ «Մարտին Բաշիր»-ն և եղել է NBCDateline NBC-ի թղթակից: Ալյասկայի նախկին նահանգապետ և փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինի մասին չմտածված դատողություններ անելուց հետո, 2013 թվականի դեկտեմբերին հրաժարվել է MSNBC-ի իր պաշտոնից[4]: 2016 թվականին նա վերադարձավ BBC՝ որպես կրոնական հարցերի թղթակից։

2020 թվականին BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին ներողություն է խնդրել արքայադստեր եղբորից՝ Էռլ Սփենսերից նրա համար, որ Բաշիրն օգտագործել է կեղծված բանկային քաղվածքներ, որպեսզի ապահովագրի 1995 թվականին Ուելսի արքայադստեր՝ Սփենսերի քրոջ հետ տեղի ունեցած Panorama հարցազրույցը[5]: Գերագույն դատարանի նախկին դատավոր Լորդ Դայսոնն անկախ հետաքննություն է անցկացրել այս հարցի շուրջ[6][7]: Լորդ Դայսոնի անցկացրած հետաքննությունից հետո եկան այն եզրակացության, որ Բաշիրը պատվիրել է կեղծ հայտարարություններ, որպեսզի խաբի Էռլ Սփենսերին Դիանային հասնելու համար և միևնույն ժամանակ «գործել է ոչ պատշաճ կերպով և լրջորեն խախտել է 1993 թվականի հրատարակությունը՝ պրոդյուսերների ազնիվ հարաբերությունների գծով ղեկավարության կողմից»[2][8][9]: 2021 թվականի մայիսին Բաշիրը հեռացել է BBC-ից՝ առողջական խնդիրների պատճառով[10][11][12]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշիրը ծնվել և մեծացել է Լոնդոնի Ուոնդսվորթ շրջանում, Պակիստանի լիբերալ մահմեդականների ընտանիքում: Նրա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է թագավորական նավատորմում[13][14]: Բաշիրը կրթություն է ստացել պետական հանրակրթական «Wandsworth» դպրոցում, բարձրագույն կրթություն է ստացել Ալֆրեդ թագավորի, Վինչեստերի քոլեջում՝ ուսումնասիրելով անգլերեն և պատմություն 1982-1985 թվականերին, Լոնդոնի թագավորական քոլեջում, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան[15]:

Բաշիրը հինգ երեխաներից մեկն էր, որոնցից մեկը տառապել է մկանային դիստրոֆիայից և մահացել 1991 թվականին[14]: Բաշիրը իր կյանքի որոշումները նվիրաբերում է իր հանգուցյալ եղբորը, այդ թվում՝ իր հայտնվելը Celebrity X Factor-ում: 2019 թվականին Բաշիրն ասել է. «Ամեն անգամ, երբ ես բախվել եմ որևէ խնդրի, լսել եմ, թե ինչպես է նա շշնջում ասելով. «Ի՞նչ արդարացում ունեք, դուք արդարացում չունեք»[16]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC և ITV[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան 1986 թվականին BBC-ին միանալը, Բաշիրն աշխատել է որպես անկախ սպորտային լրագրող[14]։ Նա աշխատել է BBC-ում մինչև 1999 թվականը, այդ թվում «Songs of Praise», «Public Eye» և «Panorama» հաղորդաշարերում։ «Panorama»-ի համար Բաշիրը 1995 թվականին հարցազրույց է վերցրել Դիանայից՝ Ուելսի արքայադստրից[10]:

1999 թվականին նա միացավ ITV-ին՝ Թրեվոր Մակդոնալդի հետ աշխատելով «Tonight with Trevor McDonald»-ի համար հատուկ վավերագրական հաղորդաշարի և ռեպորտաժների վրա[10]։

ABC և NBC[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Բաշիրը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է ABC-ում՝ որպես NightLine-ի ընթացիկ իրադարձությունների մասին շոուի համահեղինակ, 2005 թվականին Սինթիա Մաքֆադդենի և Թերրի Մորանի հետ զավթել է Nightline-ը Թեդ Քոփելից:

2008 թվականին, երբ նա աշխատում էր Nightline-ում, Բաշիրը հեռացվել Է ABC News-ից այն բանից հետո, երբ Չիկագոյում կայացած Ասիա-ամերիկյան ժուռնալիստների ասոցիացիայի Կոնգրեսի ընթրիքի ելույթի ժամանակ «կոպիտ և սեքսիստ» ձևով է արտահայտվել[4][17]։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է. «Ես ուրախ եմ, որ գտնվում եմ ասիական գեղեցկուհիների շուրջ, ուրախ եմ, որ պոդիումը ծածկում է ինձ գոտկատեղից ներքև»[17]։ Նա շարունակեց և ասաց, որ ելույթը պետք է լինի «գեղեցիկ կնոջ զգեստի նման՝ բավականին երկար, որպեսզի ընդգծի կարևոր մասերը, և բավականին կարճ, որպեսզի ձեզ մոտ հետաքրքրություն առաջացնի, ինչպես իմ գործընկեր Ջուջուի ելույթը»[17] (նա նկատի ուներ ABC News-ի իր գործընկեր Ջուջու Չանգին, ով թղթակից է 20/20-ում[17]ABC News-ը նրան հեռացրեց[17]։ Նա ներման խնդրագիր ներկայացրեց լրագրողների ասոցիացիային, որտեղ ասվում է․ «Որոշ ժամանակ անց հասկացա, որ դա անհամ արտահայտություն էր, որի համար ես շատ ափսոսում եմ: Հուսով եմ, որ կազմակերպության շարունակական աշխատանքը չի տուժի իմ հիմարության պատճառով»[17]։

2010 թվականի օգոստոսին Բաշիրը հեռացավ ABC-ից և տեղափոխվեց MSNBC, որտեղ նա աշխատում էր որպես քաղաքական մեկնաբան և երբեմն փոխարինում էր հաղորդավար Լոուրենս Օ ' Դոնելլին, վարում էր իր սեփական հաղորդումը՝ «Մարտին Բաշիր»-ը[18] և NBC Dateline NBC-ի թղթակից էր։

2013 թվականի նոյեմբերի 15-ին Բաշիրը քննադատել է Սառա Փեյլինին այն մեկնաբանությունների համար, որոնք նա արել էր՝ Դաշնային պարտքը համեմատելով ստրկության հետ[19]։ Բաշիրը փորձել է հերքել Փեյլինի համեմատությունը՝ համաձայնվելով Թոմաս Տիստլվուդի կողմից նկարագրած ստրուկների պատժին, պատիժը կոչվեց «Դերբիի դոզան», որպես պատիժ՝ ստրուկներին ստիպում են միզել մյուս ստրուկների բերանի մեջ և ավարտելով ասել․ «Եթե որևէ մեկը իսկապես համապատասխաներ Թոմաս Տիստլվուդի կարգապահության դոզային, նա կլիներ նշանավոր թեկնածու»[20][21]․ Նոյեմբերի 18-ին նա ներողություն խնդրեց, ասելով.

«Իմ խոսքերը անընդունելի էին։ Դրանք ո՛չ ճշգրիտ էին, ո՛չ էլ արդարացի։ Այդ խոսքերին արժանի չէին նրանք, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ»[21][22]։ Դեկտեմբերի 2-ին Բաշիրը արգելափակվեց ցանցի կողմից, իսկ երկու օր անց հրաժարական տվեց։ Նա հանդես եկավ իր հրաժարականի մասին[4][23][21][24][25] հայտարարությամբ, ասելով․ «Ես խորապես ափսոսում եմ ասածիս համար, կձգտեմ քրտնաջան աշխատել ապագայում, կառուցողական ներդրում ունենալ և միշտ խորը գնահատանք կունենամ մեր հեռուստադիտողների հանդեպ»[23][26][27]։

BBC-ի կրոնական հարցերի թղթակից[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի վերջին Բաշիրը վերադարձավ BBC News-ին, որպես կրոնական հարցերի թղթակից՝ պաշտոնում հաջորդելով Քերոլայն Ուայաթին[28][29]։ 2021 թվականի մայիսի 14-ին առողջական խնդիրների պատճառով լքեց BBC-ն և 1995 թվականին Ուելսի արքայադստեր Դիանայի հետ հարցազրույցի հետաքննության զեկույցի հրապարակումից քիչ շուտ[10][30]։

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույց Ուելսի արքայադստեր հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC Panorama ծրագրի համար, 1995 թվականին նոյեմբերին Բաշիրը հարցազրույց է վերցրել Ուելսի արքայադուստր Դիանայից, Ուելսի արքայազնի հետ նրա անհաջող ամուսնության մասին[31][32]։ Միացյալ թագավորությունում հաղորդումը դիտել է մոտ 23 մլն հեռուստադիտող[33]։ Այդ ժամանակ BBC-ն համարվել է սերնդի սենսացիա[34][35]։

2020 թվականի նոյեմբերին՝ 25 տարի անց, BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին ներողություն է խնդրել Էռլ Սփենսերից՝ արքայադստեր եղբորից, կեղծ բանկային քաղվածքների օգտագործման համար, սխալմամբ նշելով, որ իր մտերիմ մարդկանց վճարել են լրտեսության համար[5][35]։ Կեղծ բանկային քաղվածքները ստեղծվել են կորպորացիայի անկախ գրաֆիկական դիզայներների՝ Մեթ Վիսլերի կողմից: 1996 թվականին BBC-ի ներքին հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ կեղծ փաստաթղթերը չեն օգտագործվել հարցազրույցն ապահովելու համար, և մաքրել են Բաշիրին իրավախախտումներից։ Կեղծված փաստաթղթերի վերաբերյալ Mail on Sunday-ի հրապարակումից հետո հետաքննությունը[36] գլխավորել է Թոնի Հոլը, ով հետագայում դարձել է BBC-ի գլխավոր տնօրեն և 2020 թվականին նրան հաջորդել է Թիմ Դևին: Հոլը խոստովանել է, որ երբեք հարցազրույց չի վերցրել Մեթ Վիսսլերից 1996 թվականի ներքին հետաքննության համար[37]։ 2020 թվականին Վիսլերն ասաց, որ նրա համար աշխատանքն ավարտվեց այն ժամանակ, երբ 1996 թվականի հետաքննությունից հետո Բաշիրը մաքուր դուրս եկավ և ասաց, որ նա դարձավ քավության նոխազ[38]։

Էռլ Սփենսերը, ով 1996 թվականին հարցազրույց չունեցավ, չընդունեց արդարացումը և պահանջեց հետաքննություն[39]։ Սփենսերն ասաց Դեյվիին, որ ունի Բաշիրի հետ զրույցի ձայնագրություններ, այսինքն նշանակում է, որ լրագրողը կեղծ տեղեկություններ է հայտնել արքայադստերը, որպեսզի արժանանա նրա վստահությանը[5]: Նա ասել է, որ Բաշիրը կեղծ և զրպարտչական հայտարարություններ է արել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների մասին, և առանց կեղծ փաստաթղթերի նա Բաշիրին չէր ծանոթացնի իր քրոջ հետ: Նոյեմբերի 9-ին Դեյվին հայտարարեց, որ կորպորացիան անկախ հետաքննություն է անցկացնում[40]: BBC-ի նախկին նախագահ Մայքլ Գրեյդն ասել է, որ մեղադրանքները «շատ մուգ ամպերի նման կուտակվել են BBC-ի գլխավերևում»[35][40]:

Արքայադստեր հետ տեղի ունեցած իր հարցազրույցի բացահայտումների ժամանակ Բաշիրը ծանր հիվանդ էր[38], ինչի մասին BBC-ն ասում էր, որ պահանջում էր հետաձգել ամբողջ հետաքննությունը[41]:

2020 թվականի նոյեմբերի 13-ին հաղորդվեց, որ BBC-ն գտել է Ուելսի արքայադստեր գրությունը, որում Բաշիրը ճնշում չի գործադրել նրա վրա հարցազրույց տալու նպատակով[42]: BBC-ի նախկին թագավորական թղթակից Ջենի Բոնդը The Sunday Times-ում գրել է, որ արքայադուստր Բոնդիին ասել է, որ չի զղջում 1996 թվականի վերջին մասնավոր հանդիպման ժամանակ հեռարձակման համար: Դիանան ասում է, որ վախենում էր իր ամուսնալուծության մասին լռելու մեղադրանքներից, ինչը նշանակում է, որ դա կարող էր լինել հարցազրույց տալու իր միակ հնարավորությունը[43]:

2020 թվականի նոյեմբերի 18-ին BBC-ն հայտարարել է անկախ հետաքննության մասին, թե ինչպես է ստացվել հարցազրույցը, որը գլխավորեց Գերագույն դատարանի նախկին դատավոր Ջոն Դայսոնը[6][7]: Հետաքննության ավարտից հետո BBC-ն հայտարարել է, որ Բաշիրը համագործակցել է «Panorama»- ի հեռարձակմանը, որը նվիրված էր հարցազրույցին, հետաքննությունը պլանավորվել էր 2021 թվականի մայիսի 17-ին, սակայն հետաձգվեց այն բանից հետո, երբ Բաշիրը հրաժարական տվեց[44]:

2021 թվականի մարտի 4-ին Մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտարարեց, որ չի հաստատի մեղադրանքները մինչև այն «մանրամասն չուսումնասիրի» և չխորհրդակցի Մետրոպոլիտենի ոստիկանության իրավաբանների, անկախ փաստաբանի և Թագավորական դատախազության հետ[45]։ Մի ամսից ուշ Բաշիրը BBC-ին հայտնեց, որ ինքը պատասխանատվություն չի կրում թագավորական ընտանիքի մասին զրպատություն տարածելու համար, և հավանաբար այդ կեղծ տեղեկատվության աղբյուրը հենց Դիանան է եղել[46]: Այս զրպարտություններն այն մասին էին, որ արքայազն Էդվարդը բուժվել է ՁԻԱՀ-ից, թագուհին տառապել է սրտի հետ կապված խնդիրներից և մտադիր է եղել հրաժարվել գահից, ինչպես նաև այն մասին, որ Ուելսի արքայազնը սիրավեպ է ունեցել իր երեխաների դայակի՝ Թիգի Լեգգ Բուրկի հետ[46]: Բաշիրը պնդում էր, որ Դիանայի ներկայությամբ նման մեղադրանքներ ներկայացնելը նրան «լրիվ ֆանտազյոր» կդարձներ, և կնվազեր նրա հետ որևէ հարցազրույց անցկացնելու շանսերը[46]: Բաշիրն ավելացրեց, որ Դիանան պատմել է միստիկների և պայծառատեսների հետ շփման մասին, որոնք կարող էին նրան կեղծ տեղեկատվություն հաղորդել[46]:

2021 թվականի մայիսին Դայսոնի հետաքննությունը Բաշիրին մեղավոր է ճանաչել «կեղծ մեթոդներ» օգտագործելու և հարցազրույց ստանալու համար BBC-ի խմբագրական վարքագիծը խախտելու մեջ[2]: Դայսոնի զեկույցում ասվում էր, որ Բաշիրը «անվստահելի», «նենգ» և «անազնիվ» էր[3]:

Մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտարարել է. «Լորդ Դայսոնի զեկույցի հրապարակումից հետո մենք կգնահատենք նրա բովանդակությունը, որպեսզի համոզվենք էական նոր ապացույցների բացակայության մեջ»[47]: 2021 թվականի սեպտեմբերին նրանք հայտարարել են, որ հետաքննության վերաբերյալ հարցազրույց չեն վերցնի[48]:

Մայքլ Ջեքսոնի հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին, երբ Բաշիրը աշխատում էր ITV-ում, հարցազրույց է անցկացրել ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ ITV Living with Michael Jackson վավերագրական ֆիլմի համար, որը Tonight with Trevor McDonald շարքի մի մասն է ITV-ի համար, որը կազմակերպել է Ջեքսոնի ընկեր Ուրի Գելլերը։ Բաշիրը երգչին հետևել է ութ ամիս[49]: Սակայն Բաշիրի գործընկերները պնդում են, որ նա Ջեքսոնից հարցազրույց է վերցրել այն բանից հետո, երբ խոստացել էր նրա համար կկազմակերպել ուղևորություն դեպի Աֆրիկա ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաներին այցելելու նպատակով՝ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ուղեկցությամբ։ Երբ այս հարցը բարձրացվեց Կալիֆորնիայի դատարանում, Բաշիրը հրաժարվեց պատասխանել[50]:

Մեծ Բրիտանիայում հեռարձակման ժամանակ 14 միլիոն և ԱՄՆ-ում 38 միլիոն դիտողներ հավաքելուց հետո, Ջեքսոնը բողոքել է Անկախ հեռուստատեսության հանձնաժողովից և Հեռարձակման ստանդարտների հանձնաժողովից՝ Բաշիրին մեղադրելով դեղին լրագրության մեջ: Ի պատասխան Ջեքսոնի և նրա անձնական օպերատորի հրապարակեցին հարցազրույցի հերքումը, որը ցույց տվեց Բաշիրի գովաբանությունը Ջեքսոնին՝ Նեվերլենդի «հոգևոր» որակի համար: 2009 թվականին Ջեքսոնի մահից հետո, Դիտեր Վիզները՝ 1996-2003 թվականերին փոփ աստղի մենեջեր, բարձրաձայնեց Ջեքսոնի պատասխանը Բաշիրի վավերագրական ֆիլմի մասին․

«Դա կոտրեց նրան։ Դա սպանեց նրան։ Նա երկար ժամանակ չէր մահանում, բայց դա սկսվեց հենց այդ գիշերը։ Նախկինում թմրանյութերը հենակ էին, բայց հետո դրանք անհրաժեշտություն դարձան»[51]:

Ավելի ուշ Ջեքսոնի մահվան մասին ABC-ի լուսաբանման ժամանակ Բաշիրն ասաց.

«Կարծում եմ արժե հիշել, որ նա հավանաբար եղել է միայնակ, եղել է ամենալավ պարողը և երգիչը, որ երբևէ տեսել է աշխարհը: Իհարկե, երբ ես նկարահանում էի վավերագրական ֆիլմը, կար մի փոքր մաս, որտեղ վիճաբանություններ կային այլ երիտասարդների հետ նրա հարաբերությունների վերաբերյալ։ Բայց ճշմարտությունն այն է, որ նա երբեք չի դատապարտվել որևէ հանցագործության համար, ես չեմ նկատել իմ նկատմամբ որևէ անօրինականություն, և թեև նրա ապրելակերպը կարող էր մի փոքր տարօրինակ լինել, չեմ հավատում, որ նա հանցագործ էր, և կարծում եմ, որ աշխարհը կորցրել է մեծագույն արտիստին»[52]:

Այլ հարցազրույցներ և հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Բաշիրը ներկայացրել է «Խոշոր խարդախություն» անվանումով վավերագրական ֆիլմը, որում մանրամասն նկարագրված է բրիտանական բանակի մայոր Չարլզ Ինգրեմի պատմությունը, որը փորձել է խաբեությամբ դրամական մրցանակ ստանալ դեռ չհեռարձակված «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» էպիզոդում[53]: Ինգրամի մասնակցությամբ օրինական հաղորդումը, որը ձայնագրվել է 2001 թվականի սեպտեմբերին՝ հանվել է հեռարձակումից, քանի որ պրոդյուսերական թիմի համար այն կասկածելի էր[54]: Վավերագրական ֆիլմը ավելի մեծ լսարան ուներ, քան Բաշիրի հարցազրույցը Մայքլ Ջեքսոնի հետ[55]: 2004 թվականի դեկտեմբերին Բաշիրը հարցազրույց է վերցրել BALCO-ի վիճելի հիմնադիր Վիկտոր Կոնտեից ABC-ի 20/20 հաղորդման համար, որում Կոնտեն խոստովանել է, որ վարել է դոպինգ հաղորդումներ, որոնք գերազանցել են օլիմպիական ռեկորդները, ինչպես նաև բացահայտել է, որ «Խաղերի ամբողջ պատմությունը պարզապես լի է կոռուպցիայով, քողարկմամբ, արդյունավետությունը բարձրացնող թմրամիջոցների օգտագործմամբ[56]:

Բաշիրը հարցազրույցներ է անցկացրել նաև այլոնց՝ Լուիզա Վուդվորդի, Սթեֆեն Լոուրենսի գործով հինգ կասկածյալների՝ Մայքլ Բերիմորի, Ջեֆրի Արչերի, Ջոաննա Լիսի[57] և Ջորջ Բեսթի հետ[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի բրիտանական հեռուստատեսության ակադեմիայի մրցանականաբաշխության ժամանակ, Բաշիրը և պրոդյուսեր Մայք Ռոբինսոնն արժանացել են BAFTA-ի Լավագույն Թոք Շոուի մրցանակին՝ Դիանաի հետ Panorama-ի հարցազրույցի համար[58]: Բաշիրը հաղթել է Հեռուստատեսության և ռադիոյի ինդուստրիայի ակումբի կողմից «Տարվա հաղորդում»-ը, որը հիմնված է փաստերի կամ գիտության վրա, «Տարվա հեռուստատեսային լրագրող»՝ հեռարձակող մամուլի Գիլդիայի կողմից և «Տարվա լրագրող»՝ թագավորական հեռուստատեսային հասարակության կողմից՝ Դիանայի հետ հարցազրույցի համար[59][60][61]:

2021 թվականի մայիսին Դայսոնի հետաքննության ավարտից հետո, որը Բաշիրին մեղավոր է ճանաչել Դիանայի հետ հարցազրույցում խաբեության մեջ, BBC-ն որոշեց հետ վերադարձնել BAFTA-ի մրցանակը[62][63]:

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշիրն ինքն իր դերն է խաղացել 2001 թվականին նկարահանված երգիծական կատակերգական Մայք Բասեթի «Անգլիայի մենեջեր» ֆիլմում.[64]:

Նա նվագում է բաս կիթառ[65]: 2010 թվականի հոկտեմբերի 26-ին նա թողարկել է ռեգգի ալբոմ՝ Bass Lion-ը[66] :

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշիրը վարժ խոսում է անգլերեն և ուրդու[14]: Նա մահմեդականությունից քրիստոնեության է անցել դեռահաս տարիքում ՝ Հարավային Լոնդոնում եկեղեցի այցելելուց հետո և իրեն քրիստոնյա է համարում[13][67][68], քանի որ հետաքրքրվել է քրիստոնեությամբ դեռ մանուկ հասակում[49]: Նյու Յորքում նրան երբեմն տեսել են պրեսբիտերական եկեղեցում[69][70]:

Նա և իր կինը՝ Դեբորան, ունեն երեք երեխա[71]: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, որն ազդում է հիպոֆիզի վրա[72]: 2020 թվականի հոկտեմբերին ասվել է, որ նա «լուրջ հիվանդ է» կորոնավիրուսով[73], և 2020 թվականի վերջին տարել է սրտի քառակի շունտավորման վիրահատություն, իսկ 2021 թվականի գարնանը անցել լրացուցիչ վիրաբուժական պրոցեդուրաների[74][75]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Disgraced BBC journalist Martin Bashir hits back at Prince William over Princess Diana interview». NZ Herald (անգլերեն). Վերցված է 2021-05-25-ին.
  2. 2,0 2,1 2,2 Mendick, Robert; Yorke, Harry; Ward, Victoria (19 May 2021). «Princess Diana interview probe to find BBC's Martin Bashir guilty of deceit». The Telegraph. Վերցված է 19 May 2021-ին.
  3. 3,0 3,1 «Ex-BBC boss Tony Hall: Wrong not to sack Bashir after Diana interview». BBC News. 15 June 2021. Վերցված է 18 September 2021-ին.
  4. 4,0 4,1 4,2 Carter, Bill (4 December 2013). «Martin Bashir Resigns From MSNBC Over Palin Comments». The New York Times.
  5. 5,0 5,1 5,2 Urwin, Rosamund (1 November 2020). «BBC says sorry to Diana's brother Earl Spencer for interview 'deceit'». The Sunday Times. Վերցված է 7 November 2020-ին. «Spencer is understood to have told Davie that he has records of all his meetings and conversations with Bashir. These are alleged to show that Bashir told Diana fantastical stories to win her trust and that he used the fake bank statements to garner his first meeting with her.» (subscription required)
  6. 6,0 6,1 Waterson, Jim (19 November 2020). «Prince William welcomes BBC's investigation into Diana interview». The Guardian. Վերցված է 19 November 2020-ին.
  7. 7,0 7,1 «BBC announces investigation into 1995 Diana interview». RTE. AFP. 18 November 2020. Վերցված է 18 November 2020-ին.
  8. «313.v», Report of The Dyson Investigation by The Right Honourable Lord Dyson, էջ 124
  9. Booth, William (20 May 2021). «BBC reporter used 'deceitful behaviour' to secure 1995 Princess Diana interview, investigation concludes». The Washington Post. Վերցված է 20 May 2021-ին. «The former judge found that Bashir carried out a sophisticated ruse and lied to his bosses about it, and that the BBC, having been alerted to his behavior, mostly papered over it and sought to evade scrutiny on the topic.»
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Martin Bashir: BBC religion editor leaves the corporation». BBC News. 14 May 2021. Վերցված է 16 May 2021-ին.
  11. March, Ally (15 May 2021). «Martin Bashir Quits BBC as Network Prepares to Release Report on His 1995 Princess Diana Interview». People. Վերցված է 21 May 2021-ին.
  12. «Martin Bashir's TV career, from Diana interview to Dyson report». BBC. 21 May 2021. Վերցված է 22 May 2021-ին. «We now of course have the Dyson report. We didn't have it then. He has resigned from the BBC. There has been no pay off.»
  13. 13,0 13,1 Ling, Thomas; Bashir, Martin (1 April 2018). «BBC's religion editor Martin Bashir: Why Christianity is still relevant this Easter». Radio Times. Վերցված է 16 May 2021-ին. «My parents came to Britain from Pakistan in 1951, my father having served with the Royal Navy throughout the Second World War. They would describe themselves as liberal Muslims, firmly embracing of British culture, and did not insist upon attendance at a mosque beyond my tenth birthday.»
  14. 14,0 14,1 14,2 14,3 Allen-Mills, Tony; Hellen, Nicholas (8 November 2020). «Martin Bashir, Diana's interviewer, was elusive, contradictory and a target of hostility». The Sunday Times. Վերցված է 12 November 2020-ին. (subscription required)
  15. Maitland, Jonathan (25 April 2021). «How did the Martin Bashir I knew become TV's anti-hero?». The Guardian.
  16. Jeffries, Mark (10 October 2019). «Martin Bashir on heartbreaking death that made him do Celebrity X Factor». The Mirror. Արխիվացված է օրիգինալից 5 December 2019-ին. Վերցված է 5 December 2019-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Kurtz, Howard (5 December 2013). «EXCLUSIVE: Martin Bashir, out at MSNBC over Palin slur, was previously suspended». Fox News. Վերցված է 5 December 2013-ին.
  18. «Nightline's Martin Bashir Headed to MSNBC, Dateline». TVGuide.com.
  19. «MSNBC not commenting on whether further action contemplated against Bashir». Washington Post. Associated Press. 19 November 2013. Արխիվացված է օրիգինալից 20 November 2013-ին.
  20. Williams, Rob (18 November 2013). «Martin Bashir says Sarah Palin is an 'idiot' and suggests someone should defecate in her mouth». The Independent.
  21. 21,0 21,1 21,2 Byers, Dylan (2 December 2013). «MSNBC's Martin Bashir 'on vacation' after Sarah Palin remarks». Politico.
  22. Coscarelli, Joe (18 November 2013). «MSNBC Host Sorry for Saying Disgusting Thing About Sarah Palin's Mouth». New York (magazine).
  23. 23,0 23,1 Christopher, Tommy (4 December 2013). «Martin Bashir Resigns From MSNBC». Mediaite.
  24. Airens, Chris (4 December 2013). «Martin Bashir Out at MSNBC». TVNewser. Վերցված է 4 December 2013-ին.
  25. Kurtz, Howard (4 December 2013). «Martin Bashir quits at MSNBC over Palin slur». Fox News.
  26. «Princess Diana made him, Sarah Palin destroyed him: the rise and fall». The Independent. 6 December 2013. Վերցված է 16 May 2021-ին.
  27. Ross, Robyn (3 December 2013). «Martin Bashir Resigns from MSNBC After Sarah Palin Scandal». SeattlePI.Com/TV Guide. Վերցված է 4 December 2013-ին.
  28. «Martin Bashir appointed BBC religious affairs correspondent». BBC News. 26 September 2016.
  29. Mayhew, Freddy (26 September 2016). «Martin Bashir returns to BBC News as religious affairs correspondent». Press Gazette. Վերցված է 12 November 2020-ին.
  30. Picheta, Rob; Iddiols, Rob (15 May 2021). «BBC journalist quits as investigation into his landmark Princess Diana interview wraps up». CNN. Վերցված է 16 May 2021-ին.
  31. «Transcript of the BBC1 Panorama interview with the Princess of Wales». Great Interviews of the 20th century. The Guardian. Վերցված է 3 October 2010-ին.
  32. «Neophyte reporter makes journalistic coup». Manila Standard. 18 November 1995. Վերցված է 3 October 2010-ին.
  33. «Princess Diana's brother demands BBC inquiry over Panorama interview». BBC News. 4 November 2020. Վերցված է 7 November 2020-ին.
  34. Davies, Caroline (3 November 2020). «Why is Princess Diana's Panorama interview back in the news?». The Guardian. Վերցված է 7 November 2020-ին.
  35. 35,0 35,1 35,2 Kwai, Isabella (11 November 2020). «BBC Orders Inquiry Into Diana Interview After Claim Princess Was Misled». The New York Times. Վերցված է 12 November 2020-ին.
  36. Tobitt, Charlotte (11 November 2020). «Mail on Sunday journalists who exposed Martin Bashir Diana fakery 24 years ago say story was ignored». Press Gazette. Վերցված է 12 November 2020-ին.
  37. Ramachandran, Naman (2020-11-10). «BBC Investigating Explosive 1995 Princess Diana Interview as Scandal Blows Up». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-11-12-ին.
  38. 38,0 38,1 «Princess Diana interview: Designer Matt Wiessler 'angry' at BBC treatment». BBC News. 10 November 2020. Վերցված է 12 November 2020-ին.
  39. Waterson, Jim (4 November 2020). «Diana's brother demands inquiry over 'deceit' that led to BBC interview». The Guardian. Վերցված է 7 November 2020-ին.
  40. 40,0 40,1 «Princess Diana interview: 'Dark cloud over BBC journalism' says Lord Grade». BBC News. 9 November 2020. Վերցված է 9 November 2020-ին.
  41. Parveen, Nazia; Waterson, Jim (3 November 2020). «Martin Bashir to face questions over Diana interview when he recovers from Covid». The Guardian. Վերցված է 12 November 2020-ին.
  42. Waterson, Jim (13 November 2020). «BBC finds Princess Diana's lost note that it says clears Martin Bashir». The Guardian. Վերցված է 14 November 2020-ին.
  43. Bond, Jennie (15 November 2020). «Jennie Bond on Princess Diana: just between us and these four walls, she bared her soul to me first». The Sunday Times. Վերցված է 15 November 2020-ին. (subscription required)
  44. Lee, Dulcie (16 May 2021). «Princess Diana: BBC postpones Panorama film on interview with Martin Bashir». BBC News.
  45. Rawlinson, Kevin (4 March 2021). «Police rule out inquiry into Martin Bashir's 1995 Diana interview». The Guardian. Վերցված է 6 March 2021-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 Mendick, Robert (19 March 2021). «Princess Diana is the source of 'smears' I am accused of, claims Martin Bashir». The Telegraph. Վերցված է 21 March 2021-ին.
  47. «Martin Bashir's Diana interview: PM 'concerned' by inquiry report as police to assess findings». Sky News (անգլերեն). Վերցված է 2021-05-22-ին.
  48. Speare-Cole, Rebecca (15 September 2021). «Princess Diana: No criminal investigation into Martin Bashir's Panorama interview, say police». Sky News. Վերցված է 15 September 2021-ին.
  49. 49,0 49,1 Wells, Matt (22 January 2003). «Talk to me». The Guardian. Վերցված է 12 November 2020-ին.
  50. Heffer, Simon (10 November 2020). «Martin Bashir's dirty tricks were an open secret – yet the BBC tolerated them». The Daily Telegraph. ISSN 0307-1235. Վերցված է 12 November 2020-ին.
  51. «Former manager unveils scale of Michael Jackson's drug use». The Daily Telegraph. London. 1 July 2009. Արխիվացված է օրիգինալից 7 November 2020-ին. Վերցված է 12 November 2020-ին.
  52. Archived at Ghostarchive and the Wayback Machine: ABC News (25 June 2009). «Bashir: The Greatest Entertainer Has Died». Վերցված է 26 March 2018-ին – via YouTube.
  53. Milmo, Cahal (22 April 2003). «'Millionaire' quiz company to make film of fraud case». The Independent. Վերցված է 12 November 2020-ին.
  54. Rosseinsky, Katie (14 April 2020). «What happened to Charles Ingram's infamous Who Wants To Be A Millionaire? episode?». Evening Standard. Վերցված է 12 November 2020-ին.
  55. Wells, Matt (23 April 2003). «Millions tune in to fraud show». The Guardian. Վերցված է 12 November 2020-ին.
  56. «How drugs shattered America's Olympic dreams». The Guardian (անգլերեն). 2004-12-05. Վերցված է 2021-03-29-ին.
  57. Minelle, Bethany (10 November 2020). «Who is Martin Bashir? The BBC journalist at the heart of the Princess Diana interview scandal». Sky News. Վերցված է 12 November 2020-ին.
  58. «BAFTA Television: Talk Show in 1996». British Academy of Film and Television Arts. Վերցված է 23 November 2020-ին.
  59. «Martin Bashir TRIC Awards». Alamy. Արխիվացված է օրիգինալից 23 November 2020-ին. Վերցված է 23 November 2020-ին.
  60. «BPG TV & Radio Awards 1996». Broadcasting Press Guild. 31 December 2007. Արխիվացված է օրիգինալից 23 November 2020-ին. Վերցված է 23 November 2020-ին.
  61. J. Randy Taraborrelli (2 July 2009). Michael Jackson: The Magic, the Madness, the Whole Story. Pan Macmillan. էջեր 484–. ISBN 978-0-330-51415-6.
  62. Gillett, Francesca (20 May 2021). «Martin Bashir: Inquiry criticises BBC over 'deceitful' Diana interview». BBC.
  63. Kanter, Jake (20 May 2021). «BBC To Return BAFTA After Inquiry Savages Fakery Used To Secure Princess Diana Interview».
  64. Smith, Neil (27 September 2001). «Mike Bassett: England Manager (2001)». BBC Online. Վերցված է 21 May 2021-ին.
  65. «Martin Bashir». NBC Universal. Վերցված է 2 December 2013-ին.
  66. Salisbury, Vanita (15 February 2012). «Martin Bashir Can't Stand the Cost of Cat Boarding». New York. Վերցված է 2 December 2013-ին.
  67. Ling, Thomas (1 April 2018). «Martin Bashir suffering from brain tumour». Radio Times. Վերցված է 19 November 2020-ին.
  68. FURDYK, BRENT (1 April 2018). «The Untold Truth Of Martin Bashir». Nicki Swiftt. Վերցված է 19 November 2020-ին.
  69. «25th Anniversary weekend». Redeemer Presbyterian Church website. 18 September 2014. Վերցված է 10 November 2015-ին. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); External link in |archive url= (օգնություն); Unknown parameter |archive url= ignored (|archive-url= suggested) (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  70. Merritt, Jonathan (13 August 2014). «How American Christians can stop being bullies and start winning converts». The Week. Վերցված է 10 November 2015-ին.
  71. Strong, Gemma (22 October 2020). «Martin Bashir is 'seriously unwell' from COVID-19 complications». Hello. Վերցված է 16 May 2021-ին.
  72. Davis, Rob (7 June 2008). «Martin Bashir suffering from brain tumour». The Telegraph. Վերցված է 19 November 2020-ին.
  73. «Martin Bashir: BBC journalist 'seriously unwell' from Covid». BBC News. 22 October 2020. Վերցված է 19 September 2021-ին.
  74. «BBC investigates Princess Diana claims as 'seriously unwell' Martin Bashir photographed». Sky News. 9 November 2020. Վերցված է 19 September 2021-ին.
  75. Edmonds, Lizzie (15 May 2021). «Martin Bashir leaves BBC amid investigation into Diana interview». Evening Standard. Վերցված է 19 September 2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]