Jump to content

Մասնակից:Mariamus Medicus/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարպակալման տարածվածությունն աշխարհում տղամարդկանց (ձախ) և կանանց (աջ) շրջանում 2008 թվականին:
World obesity prevalence among males (left) and females (right) in 2008.[1]

     <5%      5–10%      10–15%

     15–20%      20–25%      25–30%

     30–35%      35–40%      40–45%

     45–50%      50–55%      >55%

Percentage of the population either overweight or obese by year.[2]

Վաղ պատմական ժամանակաշրջանում ճարպակալումը խիստ հազվադեպ էր հանդիպում միայն նեղ շրջանակներում, սակայն այնուամենայնիվ այն ընկալվում էր որպես առողջական խնդիր: Սակայն Վաղ ժամանակակից շրջանում (անգլ.՝ Early Modern period ) բարեկոցության աճի հետ դիտվել է բնակչության ընդգրկվածության աճ [3]:

1997 թվականին ԱՀԿ-ն ճարպակալումը ճանաչեց որպես գլոբալ էպիդեմիա[4]: Ըստ ԱՀԿ-ի 2008 թվականի գնահատման նվազագույնը 500 միլիոն մեծահասակ (առավել քան 10%) տառապում են ճարպակալմամբ, ընդ որում ավելի հաճախ կանանց, քան տղամարդկանց շրջանում[5]: 2015-2016 թվականներին ԱՄՆ-ում խնդիր ունեցողներն ընդհանուր կազում էին 39.6% (տղամարդկանց 37.9%-ը և կանանց 41.1%-ը)[6]:

Ճարպակալաման հաճախությունն աճում է նաև տարիքի հետ՝ մինչև 50-60 տարեկան[7] և ծանր աստիճանի ճարպակալման դեպքերի քանակը հատկապես արագ աճում է ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում՝ համեմատած ամբողջ աշխարհի հետ[8][9][10]:

Երեմնի բարձր եկամուտ ունեցող երկրների խնդիր հանդիսացող ճարպակալումը ներկայումս խիստ տարածված է ամբողջ աշխարհում և խնդիր է հանդիսանում թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար[11]: Նման աճը հատկապես ողբերգական կերպով զգացնել է տվել քաղաքային պայմաններում[5]: Աշխարհի միակ տարածաշրջանը որի համար բնորոշ չէ ճարպակալումը հանդիսանում է Հարավ-Սահարային Աֆրիկան[12]:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպակալումը (անգլ.՝ Obesity) ծագում է լատին․՝  obesitas բառից, որը նշանակում է «գեր, ճարպոտ կամ լիքը», կազմված է Ēsus, որը հանդիսանում է edere -ի (ուտել) անցյալ կատարյալ ձևը, և ob (գեր, ավելի) բառերից[13]: Օքսֆորդի անգլերեն բառարանի (անգլ.՝ The Oxford English Dictionary) տվյալների համաձայն այս բառն առաջին անգամ կիրառվել է 1611 թվականին Ռենդլ Կոթգրեիվի (անգլ.՝ Randle Cotgrave) կողմից[14]:

Պատմական դիրքորոշումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
A very obese gentleman with a prominent double chin and mustache dressed in black with a sword at his left side.
Միջին դարերում և վերածննդի ժամանակ ճարպակալումը հաճախակի է հանդիպել և դիտվել որպես հարստության և ազնվականության նշան: Տոսկանյան գնդապետ Ալեսսանդրո դել Բոռռո, վերագրվում է Չարլզ Մելլինին, 1645 թվական[15]
A carved stone miniature figurine depicted an obese female.
Վիլլենդորֆյան Վեներա ստեղծված 24.000-22.000 մ.թ.ա.

Հին հունական բժշկությունն ընդունում էր ճարպակալումը որպես առողջական խանգարում և նշում, որ այն նույն կերպ էր ընդունվում նաև Հին Եգիպտոսում[3]: Հիպոկրատը գրում էր «Գիրությունը ոչ թե ինքնուրույն հիվանդություն այլ դրա նախանշան է հանդիսանում»[12]: Հնդիկ վիրաբույժ Սուշրուտան (Ք.ա. 6-րդ դար) կապում էր ճարպակալումը դիաբետի և սրտային ախտաբանությունների հետ[16]: Որպես ճարպակալման և դրա կողմնակի հետևանքների բուժում նա առաջարկում էր ֆիզիկական աշխատանքը[16]: Մարդկության պատմությունը մեծամասամբ աչքի է ընկել սննդի անբավարարությամբ[17]: Պատմականորեն ճարպակալումը բնորոշել է հարստությունն ու բարգավաճումը: Այն առավել բնորոշ էր Եվրոպայի միջին տարիքային խմբի բարձր պաշտոնյաների շրջանում և Վերածննդի ժամանակ, ինչպես նաև Հին արևելյան Ասիայի մշակույթի համար[18]: Անգլիացի բժիշկ-հեղինակ Տոբիաս Վենները եղել է առաջիններից մեկը, ով դեռևս 17-րդ դարում հրապարակված անգլալեզու գրքում նշել է ճարպակալումը որպես հանրային հիվանդություն[3][19]:

Արդյունաբերական հեղափոխության սկզբի հետ պարզ դարձավ, որ բնակչության ռազմական և տնտեսական հնարավորությունները կախված էին զինվորների և աշխատավորների ինչպես մարմնի չափերից, այնպես էլ՝ ուժից[4]: Մարմնի զանգվածի ինդեքսի միջին թվի աճը մինչև արժեքներ, որոնք ներկայումս գնահատվում են որպես թերքաշ և նորմալ քաշ, խաղում է կարևոր դեր արդյունաբերական ուղին բռնած հասարակության կյանքում[4]: Զարգացած երկրներում 19-րդ դարի ընթացքում դիտվել է և´ հասակի, և´քաշի ավելացում: 20-րդ դարի ընթացքում, երբ պոպուլիացիան հասել էր հասակի իր գենետիկ պոտենցիալին, քաշը շարունակում էր աճել, իչն էլ բերեց ճարպակալման զարգացմանը[4]: 1950-ական թվականներին զարգացած երկրների ֆինանսական վիճակի բարելավմանը զուգընթաց նվազեց մանկական մահացությունը, սակայն առավել բնորոշ դարձան ճարպակալմամբ պայմանվորված սրտի և երիկամների ախտահարումները[4][20]: Այս ժամանակահատվածում ապահովագրական կազմակերպությունները գիտակցեցին կապը ճարպակալման և կյանքի միջին տևողության միջև, որից հետո բարձրացավ ճարպակալմամբ տառապողների ապահովագրական վճարը[12]:

Պատմության ընթացքում մի շարք մշակույթներ ճարպակալումը դիտարկում էին որպես թույլ կամքի նշան: Հին հունական կատակերգություններում գեր կերպարները ներկայացվում էին որպես որկրամոլ և ենթարկվում էին ծաղրի: Քրիստոնեության ժամանակներում ուտելիքը դիտվում էր ծուլություն և ագահություն մեղքերի բերող աղբյուր[21]: Ժամանակակից արևմտյան մշակույթում ավելցուկային քաշը հաճախ գնահատվում է որպես ոչ գրավիչ, և ճարպակալումը որպես կանոն ասոցացվում է կարծրատիպերի հետ: Բոլոր տարիքային խմբերը բախվում են հասարակության կարծրատիպերին և կարող են թիրախ հանդիսանալ խուլիգանների կամ ծաղրի ենթարկվել տարիքակիցների կողմից[22]:

Արևմուտքի հասարակության կողմից ընդունվող առողջ քաշի և իդեալական քաշի չափանիշները տարբերվում են միմյանցից և երկուսն էլ փոփոխվել են 20-րդ դարի սկզբից ի վեր: Իդեալ համարվող քաշը ավելի ցածր ցուցանիշների է հասել սկսած 1920-ական թվականներից: Սա վառ արտացոլվում է այն փաստով, որ 1922-1999 թվականներին Միսս Ամերիկա մրցույթը հաղթողների հասակի միջին արժեքը աճել է 2%-ով, մինչդեռ քաշի միջին արժեքը նվազել է 12%-ով[23]: Մյուս կողմից մարդկանց կողմից ընդունվող առողջ քաշը փոխվել է հակառակ ուղղությամբ: Բրիտանիայում այն քաշը, որի դեպում համարվում է, որ մարդ ունի ավելցուկային քաշ, զգալիորեն ավելի բարձր էր 2007 թվականին՝ ի համեմատ 1999 թվականի[24]: Համարվում է, որ այս փոփոխությունները պայմանավորված են ճարպակալման ավելացմամբ, որի հիմքում էլ ընկած է նորմա համարվող արտաքինից մեծաքանակ ճարպերի օգտագործումը[24]:

Ճարպակալումը դեռ շարունակվում է դիտվել որպես առողջության և առողջ լինելու նշան՝ Աֆրիկայի մի շարք շրջաններում: Այս մոտեցումը տարածում ստացավ մասնավորապես ՄԻԱՎ-ի համաճարակի սկսվելու հետ[12]:

20.000-35.000 տարի առաջ մարդու մարմնի առաջին արտացոլումներն արձանի ձևով պատկերել են ճարպակալած կանանց: Վեներայի արձանիկի որոշ մասեր արտահայտում են պտղաբերությունը մինչդեռ մնացածները ցույց էին տալիս այդ ժամանակաշրջանի մարդկանց մոտ ճարպակալման հակումը[21]: Ամեն դեպքում հունական և հռոմեական մշակույթում մարմնեղությունը բացակայում է՝ հավանաբար պայմանավորված նրանց համար կատարյալ համարվող չափավորությամբ: Սա շարունակվել է քրիստոնեական Եվրոպայի երկրների գերակշիռ մասում, բացառությամբ քիչ քանակով երկրների, որոնց բնակիչների մոտ առկա էր հակվածություն դեպի ճարպակալում՝ սոցիալ-ֆինանսական գործոններով պայմանավորված [21]

Վերածննդի ժամանակահատվածում վերնախավի որոշ ներկայացուցիչներ ի ցույց էին դնում իրենց մարմնի մեծ չափերը, ինչը կարելի է տեսնել Հենրի VIII Թյուդորի և Ալեսսանդրո դել Բոռռոյի պատկերներում[21]: Ռուբենսը (1577–1640) պարբերաբար իր կտավներում պատկերում էր լիքը մարմնով կանանց, որոնց համար ստեղծվեց «Ռուբենսյան» ( անգլ.՝ Rubenesque) տերմինը: Այդ կանայք, իրենց «ավազե ժամացույցի» կառուցվածք ունեցող մարմնով, ամեն դեպքում հարաբերվում էի պտղաբերության հետ:[25] 19-րդ դարի ընթացքում Արևմուտքում հայացքները ճարպակալման վերաբերյալ փոխվեցին:Այն դարաշրջաններից հետո, որոնց ժամանակ ճարպակալումն ընդունվում էր որպես հարստության և հասարակական դիրքի հոմանիշ, նիհարությունն սկսեց համարվել երանելի ստանդարտ[21]:

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելում ազդեցությանն առողջության վրա՝ ճարպակալումը բերում է նաև զբաղվածության բնագավառում թերությունների[26][27] և գների աճին բիզնեսում: Այս ազդեցությունն անդրադառնում է հասարակության բոլոր շերտերի վրա՝ անհատների, կազմակերպությունների և կառավարության:

2005 թվականին ԱՄՆ-ում ճարպակալման հետ կապված ծախսերը գնահատվել են 190.2 միլիարդ դոլլար կամ բոլոր բժշկական ծասսերի 20.6%-ը[28][29][30], մինչդեռ 1997 թվականին Կանադայում ճարպակալման ծախսերը կազմել են 2 միլիարդ կանադական դոլար (առողջապահական ծախսերի 2.4%-ը)[31]: 2005 թվականին Ավստրալիայում ավելցուկային քաշի և ճարպակալման ուղղակի ընդհանուր տարեկան ծախսը եղել է 21 միլիարդ ավստրալիական դոլար: Նաև ավելցուկային քաշով և ճարպակալած ավստրալացիները կառավարության կողմից ստանում են 35.6 միլիարդ ավստրալիական դոլար[32]: Միայն ԱՄՆ-ում դիետիկ մթերքների վրա տարեկան ծախսը կազմում է 40-100 միլիարդ դոլար[33]:

Ճարպակալման կանխարգելմանն ուղղված ծրագրերի նպատակն է նվազեցնել ճարպակալման բարդությունների հետևանքով առաջացող ծախսերը: Համենայն դեպս որքան երկար են մարդիք ապրում, այդքան աճում են առողջապահական ծախսերը: Այդ իսկ պատճառով հետազոտողները գտնում են, որ ճարպակալման նվազեցումը կարող է բերել հանրության առողջական վիճակի լավացմանը, սակայն քիչ հավանական է այդ ճանապարհով նվազեցնել առողջապահական ծախսերը[34]:

An extra wide chair beside a number of normal sized chairs.
Ծառայությունները պետք է հարմարեցվեն ճարպակալած մարդկանց համար լրացուցիչ միջոցներով՝ ինչպիսին է օրինակ լայն աթոռները[35]:

Ճարպակալումը կարող է բերել հանրության կողմից քննադատույունների և վնասել աշխատունակությանը[26]: Ի համեմատ նորմալ քաշ ունեցող աշխատակիցներիէ ճարպակալմամբ տառապողներն ավելի հաճախ են բացակայում աշխատանքից և վերցնում հիվանդանոցային օրեր, ինչն ավելացնում է գործատուի ծախսերն ու նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը[36]: Դյուկի համալսարանի կատարած հետազոտության համաձայն՝ ավելի քան 40 կգ/մ2 ՄԶՑ ունեցող աշխատակիցները կրկնակի անգամ ավելի շատ են աշխատանքային փոխհատուցման հայտ ներկայացնում քան՝ 18.5–24.9 կգ/մ2 ՄԶՑ ունեցողները: Ինչպես նաև նրանք ունեն 12 անգամ ավելի շատ բաց թողնված աշխատանքային օրեր: Ամենից բնորոշ վնասվածքները պայմանավորված են անկումներով և վերելներով, որոնք բերում են ստորին վերջույթների, դաստակների, ձեռքերի կամ մեջքի վնասմանը[37]: Ալաբամա նահանգի ծառայողական մարմնի հակասական որոշմամբ՝ ճարպակալմամբ տառապող աշխատակիցները պարտաովորվում են վճարել ամսեկան 25 դոլար՝ առողջության ապահովագրման համար, որը կդառնա անվճար, եթե նրանք քայլեր ձեռնարկեն քաշ կորցնելու և առողջությունը կարգավորելու ուղղությամբ: Այս միջոցառումները սկիզբ են առել 2010 թվականի հունվարից և կիրառվում են 35 կգ/մ2 ՄԶՑ ունեցող և իրենց առողջության բարելավմամբ չզբաղվող աշխատակիցների համար[38]:

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ճարպակալում ունեցող մարդիք ավելի քիչ աշխատանքի հրավեր և ավելի հազվադեպ են պաշտոնի բարձրացում են ստանում[22]: Նաև ճարպակալմամբ տառապողներն ավելի քիչ են վարձատրվում քան միևնույն աշխատանքը կատարող չճարպակալած կոլեգաների համեմատ, միջինում ճարպակալած կանայք վաստակում են 6%-ով, իսկ տղամարդիք՝ 3%-ով ավելի քիչ[39]:

Որոշ ոլորտների համար, ինչպիսիք են ավիաընկերությունները, առողջապահությունն ու սննդի արտադրությունը, ծագում են յուրահատուկ խնդիրներ: Կախված ճարպակալման աճի տենդենցով՝ ավիաընկերությունների առջև կանգնում է վառելիքի ծաղսի աճի և նստատեղերի լայնության մեծացման խնդիրը[40]: 2000 թվականին ճարպակալած ուղևորների գերքաշը դարձրեց ավիաընկերությունների ծախսը 275 միլիոն դոլար[41]: Առողջապահությունը ստիպված էր ձեռնաևկել նոր հարմարություններ խիստ ճարպակալած մարդկանց խնամքի համար, ներառյալ հատուկ բարձրացնող սարքավորումներ և բարիատրիկ շտապ օգնություն[42]: Ռեստորանների գների աճը պայմանավորված է նրանց դեմ տրվող դատական հացերով, որոնցում ներկայացվում է մեղադրանք՝ ճարպակալմանը նպաստելու կապակցությամբ[43]: 2005 թվականին ԱՄՆ-ի կոնգրեսը առաջադրեց օրինագիծ՝ դադարեցնելու քաղաքացիական հայցերը սննդի արդյունաբերության դեմ պայմանավորված ճարպակալման հետ, սակայն այն այդպես էլ օրենք չդարձավ[43]:

2013 թվականին Ամերիկայի բժշկական ասոցիացիայի (ԱԲԱ) կողմից ճարպակալումը որպես քրոնիկ հիվանդություն դասակարգելուց հետո[44] ընդունվեց, որ ապահովագրական կազմակերպություններն սկսելու են ավելի հաճախ վճարել ճարպակալման բուժման, խորհրդակցությունների և վիրահատությունների համար, ուստի ճարպակալման բուժման դեղերի և գենային թերապիայի համար իրականացվող հետազոտությունների և զարգացման համար ծախսերը պետք է դառնան ավելի հասանելի, եթե ապահովագրողները սուբսիդավորեն այդ ծախսերը[45]: ԱԲԱ-ի դասակարգումը սակայն չի հանդիսանում օրինապես պարտավորող, ուստի առողջական ապահովագրողն իրավունք ունի մերժել դրա հետ կապված բուժման կամ միջամտությունների ծախսերը[45]:

2014 թվականին Եվրոպական դատարանը ընդունեց, որ ծանր աստիճանի ճարպակալումը հանդիսանում է հաշմանդամություն: Ըստ Դատարանի որոշման՝ եթե ճարպակալումը խոչընդոտում է մասնագիտական կյանքում ամբողջական և արդյունավետ մասնակցությանը՝ մյուս աշխատակիցների հետ հավասար հիմքերի վրա, այդ դեպքում այն պետք է համարվի հաշմանդամություն և մարդուն այդ հիմքերի վրա աշխատանքից հեռացնելը կդիտարկվի որպես խտրականություն[46]:

Չափի ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ուիլլիամ Հովարդ Թաֆթը հաճախ էր ծաղրի ենթարկվում իր ավելցուկային քաշի պատճառով

Ճարպակալման ընդունմանն ուղղված շարժման գլխավոր նպատակն էր նվազեցնել ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցողների հանդեպ խտրականությունը[47][48]: Այնուամենայնիվ շարժման որոշ մասնակիցներ ևս փորձում էին հաստատել ճարպակալման և դրա բացասական հետևանքների միջև առկա կապը[49]:

Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք աշխատում են ճարպակալման ընդունման ուղղությամբ: Նրանք հատկապես աճող ճանաչում ստացան 20-րդ դարի ուշ կեսերում[50]: ԱՄՆ-ում 1969 թվականին հիմնադրված Ճարպակալման ընդունման առաջխաղացման ազգային ասոցիացիան (անգլ.՝ National Association to Advance Fat Acceptance) իրեն բնութագրում էր որպես քաղաքացիական իրավունքների կազմակերպություն, որի նպատակն էր վերջ դնել չափսային խտրականությանը[51]:

1997 թվականին հիմնադրված Միջազգային չափսերի ընդունման ասոցիացիան (անգլ.՝ International Size Acceptance Association) հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն: Այն ունի ավելի գլոբալ ուղղվածություն և իր առաքելությունն է համարում նպաստել չափսերի ընդունմանը և քաշի վրա հիմնված խտրականության վերացմանը[52]: Այս խմբերը հաճախ վիճաբանում են, որպեսզի ճարպակալումը ճանաչվի հաշմանդամություն՝ հիմնվելով ԱՄՆ-ի Հաշմանդամ ամերիկացինների ակտի (անգլ.՝ Americans With Disabilities Act) վրա: Ամերիկյան օրինական համակարգը սակայն որոշեց, հանրային առողջության պոտենցիալ ծախսերը գերազանցում են գիրության դեմ խտրականության օրենքների տարածման առավելությանը[49]:

Արդյունաբերության ազդեցությունը հետազոտությունների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Նյու Յորք Թայմսը հրապարակեց 2014 թվականին հիմնադրված ոչ կոմերցիոն Գլոբալ էներգետիկ բալանսի համայնքի (անգլ.՝ Global Energy Balance Network) վերաբերյալ հոդվածը, որը պաշտպանում էր այն կարծիքը, որ մարդիք ճարպակալումից խուսափելու և առողջ լինելու համար պետք է ավելի շատ շեշտը դնեն ֆիզիկակական ակտիվության, այլ ոչ թե կալորիների ընդունման նվազեցման վրա: Համայնքը հիմնադրվել է Կոկա-Կոլայի կազմակերպության կողմից ոչ պակաս քան 1.5 միլիոն դոլար ֆինանսավորման վրա, իսկ 2008 թվականից կազմակերպությունը հատկացրել է 4 միլիոն դոլար հիմնադիր գիտնականներ Ա. Հանդի ր Սթիվեն Ն. Բլերի հետազոտությունների համար[53][54]:

Մանկական ճարպակալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջ հանդիսացող ՄԶՑ-ի արժեքը տատանվում է երեխայի տարիքից և սեռից կախված: Երեխաների և դեռահասների մոտ ճարպակալում համարվում է ՄԶՑ-ի 95-րդ պերցենտիլից ավել լինելը[55]: Ելքային տվյալները, որոնց վրա հիմնված են այս պերցենտիլները, ստացվել են 1963-ից 1994 թվականներին և դրանք չեն ենթարկվել ներկայիս ճարպակալման հաճախության աճի ազդեցությանը[56]: Մանկական ճարպակալումը 21-րդ դարում ձեռք բերեց էպիդեմիկ բնույթ, և դրա հաճախականությունն աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Կանադայում ճարպակալում ունեցող տղաների քանակը 1980 թվականի 14%-ից աճեց մինչև 30% 1990 թվականին, մինչդեռ միևնույն ժամանակահատվածում Բրազիլիայի երեաների շրջանում այդ ցուցանիշը դարձել է 4%-ից 14%[57]:

Ինչպես մեծահասակների դեպպքում մանկական ճարպակալմանը ևս նպաստում են տարբեր գործոններ: Ներկայումս մանկական ճարպակալման դեպքերի աճին նպաստող երկու հավաստի գործոններ են հանդիսանում փոփոխվող սննդակարգն ու նվազող ֆիզիկական ակտիվությունը[58]: Քանի որ մանկական ճարպակալումը հաճախ շարունակվում է նաև հասուն տարիքում, ճարպակալած երեխաները հետազոտվում են գերճնշման, դիաբետի, հիպերլիպիդեմիայի և ճարպային լյարդի հայտնաբերման համար[31]: Երեխաների շրջանակում առաջնային բուժումը հանդիսանում է կենսակերպի փոփոխությունը և վարքագծային մեթոդները, սակայն երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության աճին ուղղված մեթոդները ցածր հաջողություն ունեցան[59]: ԱՄՆ-ում Սննդամթերքի և դեղերիի վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration) չի հաստատում այս տարիքային խմբում դեղորայքային բուժումը[57]: Բազմաբաղադրիչ վարքագծային փոփոխությունները, ներառյալ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, կարող են կարճ ժամանակահատվածում բերել ՄԶՑ-ի նվազման 6-ից 11 տարեկանների մոտ՝ չնայած այս մոտեցման փոքր հաջողության և փաստերի անբավարար որակի[60]:

Այլ կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների շրջանում ճարպակալումը տարածված է տարբեր երկրներում: ԱՄՆ-ում շների 23–41%-ի մոտ առկա ավելցուկային քաշ, իսկ 5.1%-ի մոտ՝ ճարպակալում[61]: Ճարպակալման աստիճանը կատուների շրջանում փոքր ինչ բարձր է 6.4%-ից[61]: Ավստրալիայում անասնաբուժական ծառայությունների տվյալների համաձայն ճարպակալումը շների մոտ կազմում է 7.6%[62]: Շների մոտ ճարպակալման առաջացման հավանականությունը կապված է նրա հետ, արդյոք տիրոջ մոտ առկա է ճարպակալում, թե՝ ոչ, իսկ կատուների և նրանց տերերի միջև նման փոխհարաբերություն չի դիտվել[63]:

  1. «Global Prevalence of Adult Obesity» (PDF). International Obesity Taskforce. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 11, 2009-ին. Վերցված է January 29, 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Obesity». Our World in Data. Վերցված է 31 December 2017-ին.
  3. 3,0 3,1 3,2 Haslam D (March 2007). «Obesity: a medical history». Obes Rev (Review). 8 Suppl 1: 31–36. doi:10.1111/j.1467-789X.2007.00314.x. PMID 17316298.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Caballero» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 «Obesity and overweight». World Health Organization. Վերցված է April 8, 2009-ին.
  6. Hales, Craig M.; Carroll, Margaret D.; Fryar, Cheryl D.; Ogden, Cynthia L. (October 2017). «Prevalence of Obesity Among Adults and Youth: United States, 2015–2016». NCHS data brief (288): 1–8. ISSN 1941-4927. PMID 29155689.
  7. Seidell 2005 p.5
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «morbid2007» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Howard NJ, Taylor AW, Gill TK, Chittleborough CR (2008). «Severe obesity: Investigating the socio-demographics within the extremes of body mass index». Obesity Research & Clinical Practice. 2 (1): I–II. doi:10.1016/j.orcp.2008.01.001. PMID 24351678.
  10. Tjepkema M (2005-07-06). «Measured Obesity–Adult obesity in Canada: Measured height and weight». Nutrition: Findings from the Canadian Community Health Survey. Ottawa, Ontario: Statistics Canada.
  11. Tsigos C, Hainer V, Basdevant A, Finer N, Fried M, Mathus-Vliegen E, Micic D, Maislos M, Roman G, Schutz Y, Toplak H, Zahorska-Markiewicz B (April 2008). «Management of Obesity in Adults: European Clinical Practice Guidelines» (PDF). The European Journal of Obesity. 1 (2): 106–16. doi:10.1159/000126822. PMID 20054170. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-04-26-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 12,2 12,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «HaslamJames» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. «Online Etymology Dictionary: Obesity». Douglas Harper. Վերցված է December 31, 2008-ին.
  14. «Obesity, n». Oxford English Dictionary 2008. Արխիվացված է օրիգինալից January 11, 2008-ին. Վերցված է March 21, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Zachary Bloomgarden (2003). «Prevention of Obesity and Diabetes». Diabetes Care (Review). 26 (11): 3172–78. doi:10.2337/diacare.26.11.3172. PMID 14578257.
  16. 16,0 16,1 «History of Medicine: Sushruta – the Clinician – Teacher par Excellence» (PDF). Dwivedi, Girish & Dwivedi, Shridhar. 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-10-10-ին. Վերցված է 2008-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Theodore Mazzone; Giamila Fantuzzi (2006). Adipose Tissue And Adipokines in Health And Disease (Nutrition and Health). Totowa, NJ: Humana Press. էջ 222. ISBN 1-58829-721-7.
  18. Keller p. 49
  19. Gilman, Sander L (2004). Fat Boys: A Slim Book. University of Nebraska Press. էջ 18. ISBN 0803221835.
  20. Breslow L (September 1952). «Public Health Aspects of Weight Control». Am J Public Health Nations Health. 42 (9): 1116–20. doi:10.2105/AJPH.42.9.1116. PMC 1526346. PMID 12976585.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Woodhouse» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. 22,0 22,1 Puhl R, Brownell KD (December 2001). «Bias, discrimination, and obesity». Obes. Res. (Review). 9 (12): 788–805. doi:10.1038/oby.2001.108. PMID 11743063.
  23. Rubinstein S, Caballero B (2000). «Is Miss America an undernourished role model?». JAMA (Letter). 283 (12): 1569. doi:10.1001/jama.283.12.1569. PMID 10735392.
  24. 24,0 24,1 Johnson F, Cooke L, Croker H, Wardle J (2008). «Changing perceptions of weight in Great Britain: comparison of two population surveys». BMJ. 337: a494. doi:10.1136/bmj.a494. PMC 2500200. PMID 18617488.
  25. Fumento, Michael (1997). The Fat of the Land: Our Health Crisis and How Overweight Americans Can Help Themselves. Penguin (Non-Classics). էջ 126. ISBN 0-14-026144-3.
  26. 26,0 26,1 Puhl R., Henderson K., and Brownell K. 2005 p.29
  27. Johansson E, Böckerman P, Kiiskinen U, Heliövaara M (2009). «Obesity and labour market success in Finland: The difference between having a high BMI and being fat». Economics and Human Biology. 7 (1): 36–45. doi:10.1016/j.ehb.2009.01.008. PMID 19249259.
  28. Cawley J, Meyerhoefer C (January 2012). «The medical care costs of obesity: An instrumental variables approach». Journal of Health Economics. 31 (1): 219–30. doi:10.1016/j.jhealeco.2011.10.003. PMID 22094013.
  29. Finkelstein EA, Fiebelkorn IA, Wang G (1 January 2003). «National medical spending attributable to overweight and obesity: How much, and who's paying». Health Affairs. Online (May). doi:10.1377/hlthaff.w3.219.
  30. «Obesity and overweight: Economic consequences». Centers for Disease Control and Prevention. 22 May 2007. Վերցված է 2007-09-05-ին.
  31. 31,0 31,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CADG2006» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  32. Colagiuri S, Lee CM, Colagiuri R, Magliano D, Shaw JE, Zimmet PZ, Caterson ID (2010). «The cost of overweight and obesity in Australia». The Medical Journal of Australia (Comparative Study). 192 (5): 260–64. PMID 20201759.
  33. Cummings, Laura (5 February 2003). «The diet business: Banking on failure». BBC News. Վերցված է 25 February 2009-ին.
  34. van Baal PH, Polder JJ, de Wit GA, Hoogenveen RT, Feenstra TL, Boshuizen HC, Engelfriet PM, Brouwer WB (February 2008). «Lifetime Medical Costs of Obesity: Prevention No Cure for Increasing Health Expenditure». PLoS Med. (Comparative Study). 5 (2): e29. doi:10.1371/journal.pmed.0050029. PMC 2225430. PMID 18254654.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  35. Bakewell J (2007). «Bariatric furniture: Considerations for use». Int J Ther Rehabil. 14 (7): 329–33.
  36. Neovius K, Johansson K, Kark M, Neovius M (January 2009). «Obesity status and sick leave: a systematic review». Obes Rev (Review). 10 (1): 17–27. doi:10.1111/j.1467-789X.2008.00521.x. PMID 18778315.
  37. Ostbye T, Dement JM, Krause KM (2007). «Obesity and workers' compensation: Results from the Duke Health and Safety Surveillance System». Arch. Intern. Med. (Research Support). 167 (8): 766–73. doi:10.1001/archinte.167.8.766. PMID 17452538.
  38. «Alabama "Obesity Penalty" Stirs Debate». Don Fernandez. Վերցված է April 5, 2009-ին.
  39. Puhl R., Henderson K., and Brownell K. 2005 p.30
  40. Lisa DiCarlo (2002-10-24). «Why Airlines Can't Cut The Fat». Forbes.com. Վերցված է 2008-07-23-ին.
  41. Dannenberg AL, Burton DC, Jackson RJ (2004). «Economic and environmental costs of obesity: The impact on airlines». American journal of preventive medicine (Letter). 27 (3): 264. doi:10.1016/j.amepre.2004.06.004. PMID 15450642.
  42. Lauren Cox (July 2, 2009). «Who Should Pay for Obese Health Care?». ABC News. Վերցված է 2012-08-06-ին.
  43. 43,0 43,1 «109th U.S. Congress (2005–2006) H.R. 554: 109th U.S. Congress (2005–2006) H.R. 554: Personal Responsibility in Food Consumption Act of 2005». GovTrack.us. Վերցված է 2008-07-24-ին.
  44. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NYTimes20130618» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  45. 45,0 45,1 Basulto, Dominic (June 20, 2013). «A changing battlefield in the fight against fat». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից June 21, 2013-ին. Վերցված է June 20, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  46. «Obesity can be deemed a disability at work - EU court». Reuters. December 18, 2014. Վերցված է December 18, 2014-ին.
  47. «What is NAAFA». National Association to Advance Fat Acceptance. Արխիվացված է օրիգինալից March 12, 2009-ին. Վերցված է February 17, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. «ISAA Mission Statement». International Size Acceptance Association. Վերցված է February 17, 2009-ին.
  49. 49,0 49,1 Pulver, Adam (2007). An Imperfect Fit: Obesity, Public Health, and Disability Anti-Discrimination Law. Social Science Electronic Publishing. SSRN 1316106.
  50. Neumark-Sztainer D (March 1999). «The weight dilemma: a range of philosophical perspectives». Int. J. Obes. Relat. Metab. Disord. (Review). 23 Suppl 2: S31–37. doi:10.1038/sj.ijo.0800857. PMID 10340803.
  51. National Association to Advance Fat Acceptance (2008). «We come in all sizes». NAAFA. Վերցված է 2008-07-29-ին.
  52. «International Size Acceptance Association – ISAA». International Size Acceptance Association. Վերցված է January 13, 2009-ին.
  53. O’Connor, Anahad (August 9, 2015). «Coca-Cola Funds Scientists Who Shift Blame for Obesity Away From Bad Diets». New York Times.
  54. Nestle, Marion (12 September 2016). «Invited Commentary: Food Industry Funding of Nutrition Research: The Relevance of History for Current Debates». JAMA Internal Medicine. 176 (11): 1685–86. doi:10.1001/jamainternmed.2016.5400. PMID 27618496.
  55. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «cdc%gov» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  56. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Flegal KM, Ogden CL, Wei R, Kuczmarski RL, Johnson CL 2001 1086–93» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  57. 57,0 57,1 Flynn MA, McNeil DA, Maloff B, Mutasingwa D, Wu M, Ford C, Tough SC (February 2006). «Reducing obesity and related chronic disease risk in children and youth: a synthesis of evidence with 'best practice' recommendations». Obes Rev (Review). 7 Suppl 1: 7–66. doi:10.1111/j.1467-789X.2006.00242.x. PMID 16371076.
  58. Dollman J, Norton K, Norton L (December 2005). «Evidence for secular trends in children's physical activity behaviour». Br J Sports Med (Review). 39 (12): 892–97, discussion 897. doi:10.1136/bjsm.2004.016675. PMC 1725088. PMID 16306494.
  59. Metcalf B, Henley W, Wilkin T (2012). «Effectiveness of intervention on physical activity of children: systematic review and meta-analysis of controlled trials with objectively measured outcomes (EarlyBird 54)». BMJ (Clinical Research Ed.) (Review, Meta-analysis). 345: e5888. doi:10.1136/bmj.e5888. PMID 23044984.
  60. Mead, Emma; Brown, Tamara; Rees, Karen; Azevedo, Liane B.; Whittaker, Victoria; Jones, Dan; Olajide, Joan; Mainardi, Giulia M.; Corpeleijn, Eva (2017). «Diet, physical activity and behavioural interventions for the treatment of overweight or obese children from the age of 6 to 11 years». The Cochrane Database of Systematic Reviews. 6: CD012651. doi:10.1002/14651858.CD012651. ISSN 1469-493X. PMID 28639319.
  61. 61,0 61,1 Lund Elizabeth M. (2006). «Prevalence and Risk Factors for Obesity in Adult Dogs from Private US Veterinary Practices» (PDF). Intern J Appl Res Vet Med. 4 (2): 177–86.
  62. McGreevy PD, Thomson PC, Pride C, Fawcett A, Grassi T, Jones B (May 2005). «Prevalence of obesity in dogs examined by Australian veterinary practices and the risk factors involved». Vet. Rec. 156 (22): 695–702. doi:10.1136/vr.156.22.695. PMID 15923551.
  63. Nijland ML, Stam F, Seidell JC (June 2009). «Overweight in dogs, but not in cats, is related to overweight in their owners». Public Health Nutr. 13 (1): 1–5. doi:10.1017/S136898000999022X. PMID 19545467.