Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ35

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեպատիտ A

Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր (անգլ.՝ World Hepatitis Day), ամենամյա տոն, որը նշվում է հուլիսի 28-ին Հեպատիտի դեմ պայքարի միջազգային դաշնության հովանավորությամբ: Տոնակատարության հիմնական նպատակը հեպատիտի տարբեր տեսակների սպառնալիքի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է[1]: Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հիվանդությանը նվիրված չորս պաշտոնական օրերից մեկն է (Տուբերկուլոզի (մարտի 24), Մալարիայի (ապրիլի 22) և ՄԻԱՎի (դեկտեմբերի 1) դեմ պայքարի միջազգային օրերի հետ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկբնապես Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը նշվում էր մայիսի 19-ին, սակայն 2011 թվականին տոնը տեղափոխվել է հուլիսի 28՝ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրը: Նա 1965 թվականին հեպատիտի վիրուսի հայտնագործման համար արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մահացել 2011 թվականին:

Տոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը միշտ նույնն է. իրազեկել հանրությանը հեպատիտի և նրա տարբեր ձևերի մասին: Չեն շրջանցվում նաև ախտորոշման, բուժման և կանխարգելման (պրոֆիլակտիկա) հարցերը:

Տոնի նշանաբաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նշանաբանը 2008 թվականին դարձել է «Ես 12-րդ համա՞րն եմ» («Am I number 12?») նախադասությունը, որն ընդգծում էր հիվանդության մեծ տարածվածությունը. դրանով վարակված է Երկրի յուրաքանչյուր 12-րդ բնակիչ: Բացի այդ, այս նշանաբանի ներքո ձևակերպվել են այն երկրների կառավարություններին ներկայացված «12 պահանջները» («12 asks»), որոնք հեպատիտի դեմ պայքարում կիսում էին իրենց ջանքերը[2]:

2010 և 2011 թվականներին օգտագործվում էր «Սա հեպատիտ է» («This is hepatitis») արտահայտությունը: 2012 թվականին «Սա հեպատիտ է...Այն ավելի մոտ է, քան դուք եք պատկերացնում» («This is hepatitis… it’s closer than you think»), որը հորդորում էր մարդկանց մտածել, որ հեպատիտով կարող է վարակվել յուրաքանչյուրը, կասկածել իրենց, այլ ոչ թե քննադատել ուրիշներին[2]:

2013 թվականին օգտագործվել է «Սա հեպատիտ է... Իմացե՛ք դրա մասին: Պաշտպանվեք դրանից» («This is hepatitis… Know it. Confront it.») նշանաբանը, որը կոչ էր անում մարդկանց աչք չփակել խնդրի վրա, ավելին իմանալ վիրուսային հեպատիտի մասին, անցնել թեստավորում և անհապաղ սկսել բուժումը[2]:

Երեք իմաստուն կապիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք իմաստուն կապիկներ

2010 թվականից Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ընկերությունում օգտագործվում են «Երեք կապիկները» և «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասի» նշանաբանը, որը խորհրդանշում է աշխարհում վիրուսային հեպատիտի խնդրի արհամարհումը[3][4]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ B-ի տարածումը

Ամբողջ աշխարհում հեպատիտով տառապող ավելի քան 500 միլիոն մարդ կա՝ մոլորակի յուրաքանչյուր 12-րդ բնակիչը: Դա 12 անգամ ավելի շատ է, քան ՄԻԱՎ-ով և ուռուցքաբանական հիվանդություններով տառապողների թիվը միասին վերցրած[5].

Ամեն տարի հեպատիտից մահանում է ավելի քան 1 միլիոն մարդ, որը նույնպես գերազանցում է ՄԻԱՎ-ի և ուռուցքաբանական հիվանդությունների ցուցանիշները: Ոչինչ չձեռնարկելու հետևանքով խրոնիկական հեպատիտը 15-30 տարվա ընթացքում կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի և լյարդի ուռուցքի առաջացման[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Роспотребнадзор Արխիվացված է Դեկտեմբեր 14, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  2. 2,0 2,1 2,2 World Hepatitis Day Archive - World Hepatitis Alliance Արխիվացված է Դեկտեմբեր 12, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  3. World Hepatitis Day 2013 - World Hepatitis Alliance Արխիվացված է Դեկտեմբեր 12, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  4. «World Hepatitis Day 2013». Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին. Վերցված է 2013-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. About viral hepatitis - World Hepatitis Alliance Արխիվացված է Դեկտեմբեր 12, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  6. Данные ВОЗ