Բարուխ Բլամբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարուխ Բլամբերգ
անգլ.՝ Baruch Samuel Blumberg
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1925(1925-07-28)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 5, 2011(2011-04-05)[5][6][7][…] (85 տարեկան)
Մահվան վայրՄաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][9][10]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[11][12][5]
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Կոլումբիայի համալսարան, Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ, Յունիոն քոլեջ և Far Rockaway High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, մարդաբան, վիրուսաբան, համալսարանի պրոֆեսոր, գյուտարար, կենսաքիմիկոս և գենետիկ
ԱշխատավայրԲալիոլ քոլեջ և Փենսիլվանիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գայդների միջազգային պարգև Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[13][14] Ջոն Սքոթի շքանշան Ազգային գյուտարարների փառքի սրահ Քրունի լեկցիա և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Baruch Samuel Blumberg Վիքիպահեստում

Բարուխ Սամուել Բլամբերգ (անգլ.՝ Baruch Samuel Blumberg, հուլիսի 28, 1925(1925-07-28)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 5, 2011(2011-04-05)[5][6][7][…], Մաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][9][10][15]), ամերիկացի բժիշկ և գիտնական, 1976 թվականին Կարլտոն Հայդուզեկի հետ ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ հեպատիտ Բ վիրուսի հայտնաբերման և հեպատիտ Բ-ի բուժման ոլորտում հետազոտության համար[16][17]։ 2005 թվականից Ամերիկյան փիլիսոփայական միավորման նախագահ։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1975)[18]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինում, Ռուսաստանից գաղթած հրեա փաստաբան Մեեր Բլումբերգի և Իդա Սիմոնովայի ընտանիքում: Ուսումն սկսել է Ֆլեթբուշի ուղղափառ եշիվում, սովորել է կարդալ և գրել հին եբրայերենով, ուսումնասիրել հրեաական կրոնական տեքստերը։ Այդ դպրոցում միաժամանակ սովորել է մեկ այլ Նոբելյան մրցանակակիր Էրիկ Կանդելը։

1940-ական թվականների սկզբին ուսումը շարունակել է Ֆար Ռոքուեյ դպրոցում, որն ավարտել են այնպիսի հայտնի գիտնականներ, ինչպիսիք են Բերտոն Ռիխտերը և Ռիչարդ Ֆեյնմանը[19]։

Դպրոցից հետո ԱՄՆ նավատորմում եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[16]։

1945 թվականին գերազանց ավարտել է Շենենկթադի (Նյու Յորք) Յունիոն քոլեջը։

Կոլումբիայի համալսարան ընդունվելուց հետո նա սովորել է Կոլումբիայի բժշկա-վիրաբուժական քոլեջում (Columbia's College of Physicians and Surgeons) և 1951 թվականին ստացել բժշկության դոկտորի աստիճան։

Հետագա չորս տարիների ընթացքում նա զբաղվել է ինտերնատուրայում և հետագայում վերապատրաստվել Columbia Presbyterian Medical Center-ում։ Այնուհետև նա շարունակել է ուսումը՝ զբաղվելով Օքսֆորդի Բալլիոլ քոլեջի կենսաքիմիայով, որտեղ 1957 թվականին ստացել է կենսաքիմիայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Սկսած 1950-ական թվականներից Բլումբերգը շրջել է աշխարհի շատ երկրներում՝ հավաքելով մարդու արյան նմուշներ նրանց արյան մեջ փոփոխության տարբերությունների հարցն ուսումնասիրելու նպատակով՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչու են որոշ մարդիկ հիվանդանում որոշակի պայմաններում, իսկ մյուսները՝ ոչ։ 1964 թվականին դեղնախտի ուսումնասիրության ժամանակ նա ավստրալացի աբորիգենի արյան մեջ հայտնաբերել է հեպատիտ Բ-ի մակերեսային անտիգեն։

1977 թվականից եղել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր։ 1989-1994 թվականներին եղել է Օքսֆորդի Բալլիոլ քոլեջի գիտնական: 1994 թվականին եղել է Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ:

1999-2002 թվականներին եղել է «NASA Astrobiology Institute»-ի տնօրենը։ Նա մինչև 2004 թվականը աշխատել է ՆԱՍԱ-ի տարբեր պաշտոններում։ 1986 թվականից եղել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամն, իսկ 2005 թվականից՝ նախագահը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Բարուխ Բլամբերգի ծննդյան օրը՝ հուլիսի 28-ը, հաստատվել է որպես հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր (World Hepatitis Day)[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Baruch S. Blumberg // Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Baruch Blumberg, Who Discovered and Tackled Hepatitis B, Dies at 85 // The New York Times / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095
  3. 3,0 3,1 Professor Baruch Blumberg // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #13864411X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Professor Baruch Blumberg // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 2011. — ed. size: 622719 — ISSN 0307-1235
  6. 6,0 6,1 6,2 Senior J. R., London W. T., Sutnick A. I. The Australia antigen and role of the late Philadelphia General Hospital in reducing post-transfusion hepatitis and sequelae. // HepatologyWiley, 2011. — Vol. 54, Iss. 3. — P. 753—756. — ISSN 0270-9139; 1527-3350doi:10.1002/HEP.24593PMID:21809361
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Professor Baruch Blumberg: Nobel Prize-winning researcher who discovered the hepatitis B virus (բրիտ․ անգլ.) // The Independent — 2011. — ed. size: 176681 — ISSN 0951-9467
  9. 9,0 9,1 9,2 Baruch S. Blumberg Biography // Biography.com
  10. 10,0 10,1 10,2 Life In Legacy - Week ending Saturday, April 9, 2011
  11. Professor Baruch BlumbergDesert Island Discs, 2003.
  12. Baruch S. Blumberg
  13. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1976/
  14. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  15. Baruch Blumberg died at 86
  16. 16,0 16,1 ««Baruch S. Blumberg — Autobiography.» Nobel Prize.»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-29-ին։ Վերցված է 2011-04-07 
  17. «Hepatitis B: The Hunt for a Killer Virus» Princeton University Press.
  18. Baruch S. Blumberg (անգլ.)
  19. Schwach, Howard. «Museum Tracks Down FRHS Nobel Laureates» Archived 2007-10-11 at the Wayback Machine., The Wave (newspaper), April 15, 2005. Accessed October 2, 2007. «Burton Richter graduated from Far Rockaway High School in 1948.»
  20. Всемирный день борьбы с гепатитом

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]