Մասնակից:Mariam04/Ավազարկղ4
Ջեք Հիլդյարդ (անգլ.՝ Jack Hildyard, ), անգլիացի կինոպրոդյուսեր: «Օսկար» մրցանակի է արժանացել «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1908 թվականի մարտի 17-ին, Լոնդոնում, Անգլիա[1]։ 1934 թվականից սկսել է աշխատել կինոյում՝ որպես օպերատորի օգնական: Որպես կինօպերատոր՝ նորամուտը եղել է 1944 թվականի «Հենրի V» ֆիլմի նկարահանումների ժամանակ, սակայն լուսագրերում անունը չի նշվել: Նրա հաջորդ աշխատանքը եղել է «Կեսարը և Կլեոպատրան» ֆիլմը, որտեղ նա աշխատել է Ջեք Քարդիֆի, Ռոբերտ Կրասկերի և Ֆրեդի Յանգ հետ: Հայտնի է բրիտանացի կինոռեժիսոր Դևիդ Լինի «Ձայնային արգելքը», «Հոբսոնի ընտրությունը», «Ամառը» և «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմերում աշխատանքով: Հանդիսանում է Կինոօպերատորների բրիտանական ընկերության հիմնադիրներից մեկը[2]:
Մահացել է 1990 թվականի սեպտեմբերին Լոնդոնում, Անգլիա։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1944 թվական՝ Հենրի V (ֆիլմ) / Henry V (անունը նշված չէ, ռեժիսոր՝ Լոուրենս Օլիվիե)
- 1945 թվական` Կեսարը և Կլեոպատրան / Caesar and Cleopatra (ռեժիսոր` Գեբրիել Պասկալ)
- 1952 թվական` Ձայնային արգելք / The Sound Barrier (ռեժիսոր`Դևիդ Լին)
- 1954 թվական` Հոբսոնի ընտրություն / Hobson’s Choice (ռեժիսոր` Դևիդ Լին)
- 1955 թվական՝ Ամառ / Summertime (ռեժիսոր` Դևիդ Լին)
- 1956 թվական՝ Անաստասիա / Anastasia (ռեժիսոր` Անատոլ Լիտվակ)
- 1957 թվական` Կամուրջ Քվայ գետի վրայով / The Bridge on the River Kwai (ռեժիսոր` Դևիդ Լին)
- 1959 թվական՝ Հանկարծակի, անցած ամռանը / Suddenly, Last Summer (ռեժիսոր` Ջոզեֆ Մանկևիչ)
- 1960 թվական` Թափառաշրջիկ / The Sundowners (ռեժիսոր` Ֆրեդ Ցինեման)
- 1960 թվական` Միլիոնատերը / The Millionairess (ռեժիսոր` Էնթոնի Ասքվիտ)
- 1962 թվական` Ճանապարհ դեպի Հոնկոնգ/ The Road to Hong Kong (ռեժիսոր` Նորման Պանամա)
- 1963 թվական` 55 օր Պեկինում / 55 Days at Peking (ռեժիսոր` Նիկոլաս Ռեյ)
- 1963 թվական` Կլեոպատրա / Cleopatra (անունը նշված չէ, ռեժիսոր՝ Ջոզեֆ Մանկևիչ)
- 1967 թվական` Կազինո «Ռոյալ» / Casino Royale (ռեժիսորներ` Ջոն Հյուսթոն, Ռոբերտ Պարրիշ, Վել Գեստ, Քեն Հյուզ, Ջոզեֆ Մաքգրատ)
- 1969 թվական` Տոպազ / Topaz (ռեժիսոր` Ալֆրեդ Հիչքոք)
- 1976 թվական` Մուհամմեդ` Աստծո սուրհանդակ / The Message (ռեժիսոր` Մուստաֆա Աքքադ)
- 1978 թվական` Վայրի սագը/ The Wild Geese (ռեժիսոր` Էնդրյու Վ. Մակլագլեն)
- 1981 թվական` Անապատի առյուծ / Lion of the Desert (ռեժիսոր` Մուստաֆա Աքքադ)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր է դարձել «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմի համար[3]
- BAFTA մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
- 1964 թվականին առաջադրվել է «Շատ կարևոր մարդիկ» ֆիլմի համար[4]
- Առաջադրվել է 1965 թվականին «Դեղին ռոլս-ռոյս» ֆիլմի համար[5]
- Առաջադրվել է 1967 թվականին «Մոդեստի Բլեյզ»[6]
- Կինոօպերատորների բրիտանական միության 1958 թվականի մրցանակի դափնեկիր«Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմի համար[7]
- ↑ «JACK HILDYARD». www.cinematographers.nl. Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «The 30th Academy Awards | 1958». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «Film in 1964 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «Film in 1965 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «Film in 1967 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «Jack Hildyard Awards». Վերցված է 2017-09-19-ին.