Jump to content

Մասնակից:Margarita Mnatsakanian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաղ կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրա Գանդին Մահաթմա Գանդի հետ հանդիպման ժամանակ

Ինդիրա Գանդիի անունն ի ծնե եղել է Ինդիրա Ներու: Ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 19-ին Իլահաբադում: Հայրը՝ Ջավահառլալ Ներուն, կարևոր քաղաքական գործիչ էր Հնդկաստանը բրիտանական ազդեցությունից ազատելու համար: Ընտանիքի միակ զավակն է եղել: Նրան մեծացրել է մայրը՝ Կամալա Ներուն: Մանկությունն անցկացրել է միայնության և տխրության մեջ: Մայրը մահացել է տուբերկուլոզից[1], իսկ հոր հետ կապը եղել է միայն նամակագրական, որովհետև նա միշտ շրջագայում էր քաղաքական գործերով[2]:

Ինդիրան 1930-ական թվականներին

Ինդիրան հիմնականում կրթություն էր ստանում տանը: Ընդմիջումներով դպրոց է հաճախել մինչև 1934 թվականը: Նա սովորել է Դելիի ժամանակակից դպրոցում, Սբ. Սեսիլիայի և Սբ. Մերիի քրիստոնեական եկեղեցիների դպրոցներում[3], Ժնևի միջազգային դպրոցում, Փանրայի և Բոմբեյի դպրոցում[4]: Երբ Ինդիրան եկել էր Եվրոպա իր հիվանդ մորը տեսնելու, ցանկություն էր առաջացել մնալու և իր կրթությունը շարունակելու Օքսֆորդի համալսարանում[5]: Նա 2 անգամ հանձնեց ընդունելության քննությունը, որովհետև առաջին քննության ժամանակ լատիներենի իմացությունը թույլ էր[6]: Օքսֆորդում նա լավ էր պատմությունից, քաղաքական գիտություններից, տնտեսագիտությունից[7][8]: Եվրոպայում բնակվելու ժամանակաշրջանում Ինդիրան հիվանդանում է և ստիպված է լինում թողնել Օքսֆորդն ու մեկնել Շվեյցարիա բուժվելու: Հետագայում Օքսֆորդի համալսարանը նրան շնորհում է դիպլոմ: Մեծ Բրիտանիայում նա հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Ֆերոզա Գանդիին (կապված չէ Մահաթմա Գանդիի հետ): Իլահաբադում ամուսնանալուց հետո զույգն ունենում է երկու որդի՝ Ռաջիվ Գանդի և Սանջայ Գանդի:

Առաջին ժամկետը որպես վարչապես (1966-ից 1977 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանը վերելք ապրեց։ Կոնգրեսականներն անգամ սիրում էին նշել, որ Հնդկաստանն Ինդիրան է, Ինդիան՝ Հնդկաստանը[9]։

Առաջին տարին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրան կազմեց կառավարություն Մորարջի Դեսայի հետ, ով նշանակվեց փոխվարչապետ և ֆիանսների նախարար։ Իր կառավարման սկզբում նրա որոշումներն անընդհատ քննադատվում էին, նրան անգամ տվել էին «անպետք խաղալիք» մականունը[10][11]։

1967–ից 1971 թվականները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրայի առաջին ընտրական թեստը տեղի ունեցավ 1967 թվականի Լոկ Սաբայի և պետական համագումարների ընդհանուր ընտրություններում: Ձայների մեծամասնությամբ Կոնգրեսական կուսակցությունը այս ընտրություններում հաղթեց։ Ընտրվող կուսակվությունը պարտավոր էր լուծել ապրանքների, գործազրկության, տնտեսական լճացման և սննդի ճգնաժամին վերաբերող բոլոր հարցերը։ Ինդիրան համաձայնվեց ռուպիի արժեզրկմանը, որը հնդիկ գործարարներին և սպառողներին դրեց ծանր դրության մեջ, իսկ ԱՄՆ-ից ցորենի ներկրումը նվազեց քաղաքական վեճերի պատճառով։

1971–ից 1977 թվականները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ընտրվելուց հետո Գանդիի ամենամեծ ձեռքբերումը եղավ 1971 թվականի դեկտեմբերին հնդկական զորքերը հաղթանակն ընդդեմ Պակիստանի, ինչը հետագայում նպաստեց Բանգլադեշի ազատագրմանը։ Այս հաղթանակից հետո ընդդիմությունը նրան տվեց աստվածուհի Դուրգա մականունը[12][13][14][15]: Պակիստանին հաղթելուց հետո անգամ այս ժամկետում Կոնգրեսական կուսակցությունը մի շարք խնդիրներ ունեցավ։ Դրանցից մի քանիսը կապված էին բարձր գնաճի հետ, որն իր հերթին պայմանավորված էր պատերազմի ժամանակ ծախսերով, երկրի որոշ մասերում երաշտով և 1973 թվականի նավթային ճգնաժամով:

Ընտրական բողոքարկման վերաբերյալ վճիռը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հունիսի 12-ին Էլլահաբադի բարձր դատարանը բողոքարկեց Գանդիի թեկնածությունը Լոկ Սաբայի ընտրություններում։ Ինդիրան մեղադրվում էր պետական ռեսուրսների չարաշահման մեջ[16][17]։ Դատարանը որոշում կատարեց զրկել նրան 6 տարի որևէ ձեռնարկությունում աշխատելուց։ Գանդին իր կոլեգաներից մեկին՝ Աշոկ Կումար Սենին խնդրեց դառնալ իր փաստաբանը։ Դատի արդյունքում Ինդիրան ճանաչվեց մեղավոր, բայց շարունակվեց սիրվել ժողովրդի կողմից։

1977 թվականի ընտրությունը և ընդդիմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականի ԽՍՀՄի հիշատակի նամականիշ

Քանի որ Գանդին կորցրել էր իր տեղը ընտրություններում, պարտված Կոնգրեսական կուսակցությունը խորհրդարանական կուսակցության առաջնորդ նշանակեց Յաշվանտրաո Չավանին: Շուտով Կոնգրեսը կրկին բաժանվեց Գանդիի հետ, երբ վերջինս տեղափոխվեց իր սեփական Կոնգրեսի խմբակցությունը: 1978 թվականին նոյեմբերին Լոկ Սաբհայի ընտրություններում նա հաղթանակ տարավ[18][19]: 1980-ական թվականների ընտրություններից առաջ Գանդին մոտեցավ Ջամա Մասիդին, Սեյդ Աբդուլլահ Բուխարիին և նրանց հետ կնքեց 10 կետից բախկացած համաձայնագիր, որի հիման վրա մահմեդական կրոնի հետևորդների քվեները նույնպես պետք է հաշվվեին[20]: Հունվարին կայացած ընտրություններում հաղթեց Կոնգրեսն ու ձայների մեծամասնությամբ վերածվեց իշխանության:

1980 թվականի ընտրությունն ու 3-րդ ժամկետը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդիի իշխանության ներքո 1980 թվականին Կոնգրեսական կուսակցությունը վերադարձավ կառավարման[21]: Գանդին միայն իր ընտանիքի անդամներին կարող էր վստահել պետություն առաջնորդությունը, սակայն նրա որդիներից մեկը, ով պետք է ստանար այս պատասխանատվությւնը, հունիսի 23-ին սպանվում է[22]: Մյուս որդին կտրականապես դեմ էր քաղաքական գործիչ դառնալուն:

Իր մահից մեկ օր առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 30-ին Ինդիրա Գանդին այցելեց Օրիսա, որտեղ վերջին անգամ ելույթ ունեցավ Օրիսայի քարտուղարության առջև: Այդ ելույթում նա զարմանալիորեն խոսեց իր արյան և «երկրի առողջության» մասին: Նա ասաց. « Ես այսօր ողջ եմ, բայց վաղը կարող եմ այստեղ չլինել: Ես պարտավոր եմ ծառայել իմ երկրին մինչև իմ վերջին շունչը: Երբ մահանամ, կարող եմ ասել, որ իմ արյան ամեն մի կաթիլը կբուժի և կհզորացնի Հնդկաստանը»[23][24]:

Ինդիրա Գանդիի սարին, որ հագել էր իր սպանության օրը
Գանդիի դամբարանը

1984 թվականի հոկտեմբերի 31-ին Գանդիի երկու թիկնապահները` Սաթվանտ Սինգը և Բիանդ Սինգն իրենց ծառայողական զենքով վարչապետի նստավայրի այգում սպանեցին Գանդիին[25]: Նա պետք է հարցազրույց ունենար բրիտանացի լրագրողի հետ, բայց ճանապարհին իր երկու թիկնապահներն ավելի քան 30 կրակոց են հասցնում[26]: Թիկնապահներից մեկը տեղում սպանվում է, մյուսը՝ դատապարտվում մահապատժի:

Գանդիի հուղարկավորությունը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին Ռաջ Գաթի մոտ[27]: Այն վայրը որտեղ նա թաղված է, այսօր հայտնի է որպես Շատտի Սթալ: Նրա հուղարկավորությունը հեռարձակվել է ներքին և միջազգային կայաններում, այդ թվում` BBC-ում: Նրա մահից հետո միլիոնավոր սինխներ տեղահանվեցին և մոտ երեք հազար մարդ սպանվեց հակասիկհական խռովություններում[28]: Ռաջիվ Գանդին հեռուստատեսային շոուում խոսեց կոտորածի մասին. «Երբ մեծ ծառ է ընկնում, երկիրը ցնցվում է»[29][30]:

Ընտանիքը, կյանքը և հայացքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրա Գանդին հոր և որդիների հետ

1942 թվականին՝ 25 տարեկանում գանդին ամուսնացել է ֆերոզ Գանդիի հետ: Ամուսնությունը տևել է 18 տարի, մինչև 1960 թվականը, երբ Ֆերոզը մահացավ սրտի կաթվածից: Նրանք ունեցել են երկու որդի՝ Ռաջիվ Գանդի (ծնված 1944 թվականին) և Սանջայ Գանդի (ծնված 1946 թվականին): Փոքր որդին՝ Սանջայը, պետք է ժառանգեր իր մոր դիրքը, բայց հանկարծակի մահը խլում է այդ հնարավորությունը: Գանդին համոզեց իր մյուս որդուն թողնել իր աշխատանքը որպես օդաչու և դառնալ քաղաքական գործիչ: 1984 թվականին՝ մոր մահից հետո, Ռաջիվ Գանդիին դառնում է վարչապետ՝ ծառայելով մինչև 1989 թվականը: 1989 թվականի մայիսի 21-ին նրան պայթուցիկով սպանում են: Գանդիի յոգայի ուսուցիչը՝ Դիրենդրան Բրամմաչարին, օգնել է նրան որոշումներ կայացնելիս, հատկապես 1975-ից 1977 թվականներին, երբ Գանդին «արտակարգ դրություն էր հայտարարել և կասկածի տակ էր դրել քաղաքացիական ազատությունները»[31][32]:

Personal Life
Ֆերոզ և Ինդիրա Գանդիների դիմանկարը

2017 թվականին մի կին Պրիյա Պոլ անունով հայտարարեց, որ ինքը Գանդիի թոռն է՝ որպես Սանջայ Գանդիի դուստր: Նա ասաց, որ իրեն տվել են որդեգրման, որովհետև Ինդիրան ցանկանում էր գաղտնի պահել երեխայի գոյությունը[33]:

1971 թվականին Պակիստանին պարտության մատնելուց հետո Գանդին պարգևատրվեց Հնդկաստանի ամենաբարձր շքանշանով՝ Բհարատ Ռատնաով[34][35][36]: 2011 թվականին նա հետմահու պարգևատրվել է Բանգլադեշի ամենաբարձր շքանշանով Բանգլադշի ազատագրման մեջ իր հսկայական ներդրման համար[37]:

Արտաքին հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրա Գանդին կարողացել է իր կառավարման շրջանում հարաբերություններ հաստատել մի շարք պետությունների հետ:

Հարավային Ասիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին, երբ Պակիստանում սրվել էր պատերազմական իրավիճակը, մոտ 10 միլիոն փախստականներ գաղթեցին Հնդկաստան[38]: Շուտով՝ դեկտեմբեր ամսին, Ինդիրան հավաքում է զորք և ազատագրում է Արևելյան Պակիստանը[39]: Եթե Ինդիրան համաձայնագրով օգնություն էր ստանում ԽՍՀՄ-ից[40], ապա Պակիստանին էլ աջակցում էր ԱՄՆ-ն[41]: ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը տանել չէր կարողանում Գանդիին: Իր հեռախոսազրույցի ժամանակ նա անգամ Գանդիին անվանել է «կախարդ, խորամանկ աղվես»[42][43]: Հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ավելի վատացան, երբ Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանի քաղաքական, ռազմական և առևտրային գործերում ամենամերձ բարեկամը դարձավ ԽՍՀՄ-ը[44]:

Միջին Արևելք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրան Իրանի կառավարիչների հետ

Ինդիրան Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ ցույց է տվել իր աջակցությունը Պաղեստինին[45]: Ինդիրան Հնդկաստանի և Իսրաելի բարեկամական հարաբերությունները հաստատեց համաձայնագրով, բայց երկու երկրների միջև կապը թուլացավ Պակիստանի հետ պատերազմի պատճառով[46]:

  1. Frank, 2010, էջ 32
  2. Frank, 2010, էջ 55
  3. Gupte, Pranay (2011). Mother India : a political biography of Indira Gandhi / Pranay Gupte (Rev. ed.). New York: Penguin Books. էջեր 151–152. ISBN 9780143068266. Վերցված է 16 August 2016-ին.
  4. Frank, 2010, էջեր 29,75,83
  5. Gupte, 2012, էջ 181
  6. Frank, 2010, էջ 116
  7. Somervill, 2007, էջ 36
  8. Gupte, 2012, էջ 184
  9. Ghosh, P.S., 1999. Whither Indian Polity?. Economic and Political Weekly, pp.3340-3342.
  10. Derichs, Claudia (editor); Thompson, Mark R. (2013). Dynasties and female political leaders in Asia : gender, power and pedigree. [S.l.: s.n.] էջեր 32, 50. ISBN 978-3-643-90320-4. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  11. Shankar, Kalyani (2013). Pandora's daughters. London: Bloomsbury Pub. India. ISBN 9789382951049.
  12. Hellmann-Rajanayagam, D (2013). Dynasties and Female Political Leaders in Asia: Gender, Power and Pedigree. Vienna, Zurich: LIT Verlag GMBH. էջ 27. ISBN 978-3-643-90320-4.
  13. Puri, Balraj (1993). «Indian Muslims since Partition». Economic and Political Weekly. 28 (40): 2144. JSTOR 4400229.
  14. Sanghavi, Nagindas. "From Navnirman to the anti-Mandal riots: the political trajectory of Gujarat (1974–1985)." South Asian History and Culture 1.4 (2010): 480–493.
  15. Copeman,, Jacob (Editor); Ikegame, Aya (Editor); Jaffrelot, , Christophe (2012). The Guru in South Asia: New Interdisciplinary Perspectives Chapter 4 The political guru. London, New York: Routledge. էջ 85. ISBN 978-0-415-51019-6. Վերցված է 30 November 2015-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. «BBC ON THIS DAY | 12 | 1975: Gandhi found guilty of corruption». news.bbc.co.uk. Վերցված է 19 July 2017-ին.
  17. Priyadarshi, D., 1975. Case Study: Smt. Indira Nehru Gandhi vs. Shri Raj Narain and Anr. on 7 November 1975. Indira Nehru Gandhi vs. Shri Raj Narain and Anr. on, 7.
  18. Maramkal, M-B (2013). «Chikmagalur remembers Indira Gandhi». No. 20 November. Times of India.
  19. «Mrs. Gandhi is Jeered». The Spokesman-Review. 21 November 1978. Վերցված է 9 April 2017-ին.
  20. S. K. Agnihotri; B. Datta Ray (2002). Perspective Of Security And Development In North East India. Concept Publishing Company. էջեր 106–. ISBN 978-81-8069-165-2. Վերցված է 28 June 2013-ին.
  21. «Indira Gandhi becomes Indian prime minister - Jan 19, 1966 - HISTORY.com». HISTORY.com. Վերցված է 2017-12-05-ին.
  22. Auerbach, Stuart (23 June 1980). «Sanjay Gandhi Killed in Plane Crash». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 19 July 2017-ին.
  23. «Last speech of Prime Minister Indira Gandhi prior to her assassination». India Study Channel. 21 June 2011. Վերցված է 9 March 2013-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |newspaper= (օգնություն)
  24. «Remembering Indira Gandhi on her 29th death anniversary | Latest News & Updates at Daily News & Analysis». dna (ամերիկյան անգլերեն). 30 October 2013. Վերցված է 5 June 2016-ին.
  25. Crossette, Barbara; Times, Special to the New York (1989). «India Hangs Two Sikhs Convicted In Assassination of Indira Gandhi». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017-12-05-ին.
  26. «32 years of Indira Gandhi assassination, anti-Sikh riots: All you need to know». Վերցված է 2017-12-05-ին.
  27. Claiborne, William; report, Washington Post Foreign Service; Lena Sun of the Washington Post Foreign Service contributed to this (1984-11-04). «Indira Gandhi Cremated in Hindu Ritual». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017-12-05-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. «Indira Gandhi's death remembered». BBC News. 1 November 2009.
  29. «HS Phoolka releases video of Rajiv Gandhi's speech justifying 1984 riots». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 19 November 2015. Վերցված է 19 July 2017-ին.
  30. «Watch: The shocking video where Rajiv Gandhi justified 1984 anti-Sikh riots | Latest News & Updates at Daily News & Analysis». dna (ամերիկյան անգլերեն). 20 November 2015. Վերցված է 19 July 2017-ին.
  31. Dhirendra Brahmachari, Yoga Master, 7, The New York Times, 10 June 1994
  32. Mrs G's String of Beaus, Outlook India, 26 March 2001
  33. «Priya Singh Paul claimed to be Daughter of Sanjay Gandhi». 10 January 2017. Վերցված է 6 July 2017-ին.
  34. «Padma Awards Directory (1954–2007)» (PDF). Ministry of Home affairs. Արխիվացված է օրիգինալից (PDF) 4 March 2009-ին. Վերցված է 26 November 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. Shankar, A. (1987). Indira Priyadarshini. Children's Book Trust, page 95.
  36. «Awards earned, awards fixed?». The Hindu. 19 January 2003. Վերցված է 24 January 2015-ին.
  37. «Bangladesh honours Indira Gandhi with highest award». The Hindu (անգլերեն). Վերցված է 21 July 2017-ին.
  38. Reynolds, David (2001). One world divisible : a global history since 1945. New York: W.W. Norton. էջեր 244–247. ISBN 978-0393321081.
  39. Kulke, Hermann (2004). A History of India. Routledge. էջ 359. ISBN 978-0415329194.
  40. Reynolds, David (2001). One world divisible : a global history since 1945. New York: W.W. Norton. էջ 246. ISBN 978-0393321081.
  41. Nixon's dislike of 'witch' Indira, BBC News, 29 June 2005. BBC News (29 June 2005). Retrieved on 18 June 2011.
  42. «BBC NEWS | South Asia | Nixon's dislike of 'witch' Indira». news.bbc.co.uk. Վերցված է 19 July 2017-ին.
  43. «'This woman suckered us', said Nixon of Indira Gandhi». www.hindustantimes.com (անգլերեն). 2 March 2010. Վերցված է 19 July 2017-ին.
  44. Racioppi, Linda (1994). Soviet Policy towards South Asia since 1970. Cambridge University Press. էջ 65. ISBN 978-0521414579.
  45. Gupte, 2012, էջ 5
  46. Kaur, Ranjit (1993). Islamic Co-Operation and Unity. Deep and Deep Publications. էջեր 168–170. ISBN 978-8171005642.