Մասնակից:MargaritKhachatryanV/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վադիմ Ալբերտովիչ Արությունով , հայազգի արևելագետ, հնդկագետ, լրագրող, ճանապարհորդ[1]։

== Կենսագրություն == Վադիմ Արությունովը ծնվել է 1978 թվականի հունիսի մեկին Բաքու քաղաքում։ 1996-1998 թվականներին ծառայել է ռուսական բանակում։ 2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ 2006 թվականին ավարտել է Կոստանայի պետական համալսարանը և ստացել բժշկական (կլինիկական) հոգեբանի որակավորում։ 2000-2003 թվականներին եղել է Ղազախստանի «Մոսկովսկի կոմսոմոլեց» «Առաջին ալիք» թերթի թղթակիցը: 2000-2004 թվականներին եղել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի Հարավային Ասիայի երկրների (Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Շրի Լանկա, Նեպալ) թղթակիցը։ 2004-2005 թվականներին աշխատել է որպես իսպանական «Semana» ամսագրի ռուսաստանյան թղթակից։ 2005-2010 թվականներին եղել է «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման հարավռուսական բյուրոյի ղեկավարը։ Եղել է հյուրախաղերի պրոդյուսեր, «Օդեոն» թատերական-համերգային գործակալության տնօրենը։ Արևելյան պրոբլեմների թեմաներով հաճախ է հյուրընկալվել տարբեր լրատվամիջոցներում[2]։

Մի քանի տասնյակ հեռուստատեսային հաղորդումների և հարյուրավոր հրապարակումների հեղինակ է, տիրապետում է անգլերեն, իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, ուրդու և հինդի լեզուներին։

Ձեռքբերումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սարասվատիի գավաթի» դափնեկիր, Արտասահմանյան լրագրող անվանակարգում, շնորհվել է CNN-IBN հեռուստաընկերության (Հնդկաստան) կողմից
  • «Արծաթե գրիչ» մրցանակի դափնեկիր, «The Statsman» թերթ (Հնդկաստան)
  • «Մեդեո» մրցույթի դիպլոմնիկ, «Էքսպրես Կ» թերթի կողմից (Ղազախստան)
  • Ն. Կիրիչենկոյի անվան մրցույթի դիպլոմնիկ, վերլուծական լրագրության ոլորտում (Ռուսաստան, Մոսկվա)
  • «Սլավոնական ճանապարհ» մշակութային փառատոնի մրցանակակիր
  • Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вадим Арутюнов и его календарь — Нахичевань.ru» (ռուսերեն). Վերցված է 2020-12-18-ին.
  2. «Арутюнов Вадим Альбертович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020-12-18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


MargaritKhachatryanV/Ավազարկղ

Մանվել Անդրանիկի Ղազարյան (), քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի մայիսի 2-ին` Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ 1989 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել տնտեսագետի որակավորում: 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:

Աշխատել է որպես ապրանքագետ, տնտեսագետ, հաշվապահ: 1991-1992 թվականներին եղել է Արարատի թռչնաբուծարանի տնօրեն, 1993-1997 թվականներին՝ Վեդու գինու գործարանի տնօրեն։ 1997 թվականին եղել է նույն գործարանի բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահը:

1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք), եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 24 ընտրատարածքից, եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից։

2002 թվականին դարձել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ օլիմպիական կոմիտեի անդամ[1]։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայրական երախտագիտություն» մեդալ (2000)
  • ԼՂՀ «Արիության» մեդալ (2000)
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալ (2001)
  • «Արիության համար» մեդալ (2001)
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ (2001)
  • Գարեգին Նժդեհ» մեդալ (2005)
  • «Մարտական ծառայության» մեդալ (2007)
  • Արցախյան ազատամարտիկների միության նախագահի պատվոգիր[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]