Մասնակից:Lololylo/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Նուռ
ոսկերիչ, նկարիչ, քանդակագործ, դիզայներ
Ի ծնեԱրման Դավթյան
ԿեղծանունՆուռ
Ծնվել էՀոկտեմբերի 11, 1971
ԾննդավայրՀայկական ԽՍՀ
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Պարգևներ

Մովսես Խորենացու մեդալ,

ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Արման Նուռ (Հոկտեմբերի 11, 1971, Երևան, Հայկական ՍՍՀ), հայ դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ։ 2012 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե, 2013 թվականին` ՀՀ նախագահի Մովսես Խորենացու մեդալների[1]:


Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Նուռը ծնվել է Երևան քաղաքում 1971 թվականի հոկտեմբերի 11-ին։ Սովորել է Երևանի Մանկական գեղագիտական զարգացման կենտրոնի Խեցեգործության բաժնում և Երևանի Թորոս Ռոսլինի անվան կիրառական արվեստի ինստիտուտի մետաղի ձևավորման ֆակուլտետում: Մասնակցել է Մոսկվայի Գեմոլոգիական ինստիտուտի դասընթացներին` Թանկարժեք քարերի ուսումնասիրություն, նույնականացում և հետազոտություն թեմայով նաև Մայամիի արվեստի ու դիզայնի համալսարանի դասընթացներին:

«Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրենն է: 2015-ից հանդիսանում է «Նուռ Արթ Գալլերի» (Nur Art Gallery Yerevan) ցուցասրահի հիմնադիրը:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 «Արթ գալերի» ցուցասրահ Երևան, Հայաստան
  • 2008 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն, Ժողտնտեսական ձեռքբերումների ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
  • 2016 «ԵրևանՈւհի», հայ կնոջը նվիրված ցուցադրություն, Երևանի պատմության թանգարան, Հայաստան[2]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 «Յուվելիր 2001» միջազգային ցուցահանդես: Մոսկվա, Ռուսաստան
  • 2002 JUNWEX միջազգային ցուցահանդես, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2007 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն ռուսական նորաձևության շաբաթվա շրջանակներում, Մոսկվա, Ռուսաստան[3]
  • 2008 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն ուկրաինական նորաձևության շաբաթվա շրջանակներում, Կիև, Ուկրաինա
  • 2010 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն, Շանհայի համաշխարհային ցուցահանդես, Չինաստան
  • 2011 «Արատտա» հավաքածուի ցուցադրություն Վրացական նորաձևության շաբաթվա շրջանակներում, Թբիլիսի, Վրաստան
  • 2017 Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալե, Առաջին մրցանակ`Lorenzo il Magnifico Լորենցո Մեդիչի Ոսկե մեդալ[4]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընթերցողը հուշարձան, գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում, տեղադրվել է 2013 թվականին[5]։
  • «Մանկություն» քանդակ, գտնվում է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակում, տեղադրվել է 2017 թվականին[6]։
  • «Յոթ Աղբյուր» ցայտաղբյուրի գլխիկներ, տեղադրվել են 2010 թվականին[7]։
  • «Արտիստ» արձանիկ, «Բաց երաժշտության փառատոնի» մրցանակ
  • «Նռան Հատիկ» արձանիկ, «Նռան Հատիկ» Մանկապատանեկան Թատերական Փառատոնի մրցանակ
  • «Եղիցի լույս» արձանիկ, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի էկումենիկ մրցանակ[8]
  • «Ծիծեռնակ» արձանիկ, «Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն[9]
  • «Ճանճ» արձանիկ, որն արժանացել է 2017-ի Ֆլորենցիայի Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի Լորենցո իլ Մայնիֆիկո Ոսկե մեդալի[10]
  • «Հանճար» առաջին անիմացիոն արձանիկների շարք

Նուռի ոսկերչական աշխատանքներից կրում են այնպիսի աշխարհահռչակ մարդիկ, ինչպես օրինակ ` Անդրե Աղասին, Շերիլին Սարգսյանը, Մայա Պլիսեցկայան, Էլ Ջերոն, Մադլեն Օլբրայթը, Նինո Կատամաձեն և այլոք:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության ընթացքում Նուռը արժանացել է Հայաստանի ու արտերկրի մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների, ինչպես օրնակ Մոսկվայում «Ոսկերիչ 1994» համաշխարհային ցուցահանդեսի Առաջին մրցանակ, «Յուվելիր-2001» միջազգային ցուցահանդեսի «Լավագույն զարդ» անվանակարգում Առաջին մրցանակ, «Յուվելիր-2005» զարդեր և ժամացույցներ միջազգային ցուցահանդեսի «Առօրյա զարդեր» անվանակարգում ` «Սիրո գույնը» հավաքածուի համար Առաջին մրցանակ, Ռուսական նորաձևության շաբաթ 2007-ի Բարձրագույն մրցանակ:

2012-ին Նուռն արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի և 2013-ին` Հայաստանի Հանրապետության նախագահի «Մովսես Խորենացի» պատվավոր շքանշանի:

2017 թվականի հոկտեմբերին Արման Նուռի «Ճանճ» և «Էվոլյուցիա» քանդակները արժանացան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի Lորենցո իլ Մայնիֆիկո Ոսկե մեդալի[11]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուզբեկստանի դիզայներների միության պատվավոր անդամ
  • Դիզայներների միջազգային միության անդամ
  • Հայաստանի դիզայներների միության անդամ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսնացած է, կինը` Լիլիթ Հովհաննիսյան, դստրերը` Նանե Նուռ, Նարե Նուռ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». www.president.am (անգլերեն). Վերցված է 2018-03-21-ին.
  2. ««ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում». https://www.yerevan.am. Վերցված է 2018-03-21-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «NUR - Аратта - Модное видео, показы моды на lifestar.ru». lifestar.ru (ռուսերեն). Վերցված է 2018-03-21-ին.
  4. «The names of the awarded artists 2017 - Florence Biennale». Florence Biennale (ամերիկյան անգլերեն). 2017-10-15. Վերցված է 2018-03-21-ին.
  5. Mediamax. «Երեւանում տեղադրվել է Նուռի "Ընթերցողը" ինտերակտիվ արձանը». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2018-03-21-ին.
  6. «Արյունաբանական կենտրոնի բակում բացվեց կյանքն ու մանկությունը խորհրդանշող արձան». armenpress.am. Վերցված է 2018-03-21-ին.
  7. «Հրապարակի շատրվաններն ու ցայտաղբյուրը` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018-03-21-ին.
  8. «Армянская Апостольская Церковь учредила премию "Да будет свет" для кинофестиваля "Золотой абрикос"». PanARMENIAN.Net. Վերցված է 2018-03-21-ին.
  9. ««Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն | Music of Armenia». www.musicofarmenia.com. Վերցված է 2018-03-21-ին.
  10. LLC, Helix Consulting. «Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018-03-21-ին.
  11. «"МУХИ" ПОКОРИЛИ ФЛОРЕНЦИЮ». golosarmenii.am. Վերցված է 2018-03-21-ին.