Մասնակից:Khazhakvanadzor/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինլանդիայի կրթական համակարգ, (ֆիններեն՝ Koulutus Suomessa) Ֆինլանդիայի տարածքում կրթական հաստատությունների ցանց։ Վիճակագրական տվյալներով 2011 թվականին Ֆինլադիայում գործել են 3934 ուսումնական հաստատություններ, որտեղ հաշվում էր 1,94 միլիոն մասնակիցներ։ Քսանինը բուհական հաստատություններից տասը, այսպես ասած, «բազմաֆակուլտետ» են և տասը մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատություններ են, նաև՝ երեք պոլիտոտեխնիկական, երեք բարձրագույն տնտեսագիտական ուսումնական հաստատություններ (օրինակ՝ Հելսինկիի տնտեսագիտական դպրոցը) և չորս բարձրագույն գեղարվեստական հաստատություններ։ 2000 թվականին Ֆինլանդիայի քսանինը մասնագիտական ԲՈւՀ֊երում սովորում էին մոտ հարյուր տասնչորս հազար ուսանողներ։ 2011 թվականին Ֆինլանդիայի համալսարաններ դիմած դիմորդների թիվը հասել վաթսունվեց հազար չորս հարյուրի (տասնյոթ հազար տեղի համար)։ 1996֊2011 թվականներին երկրում կրճատվեցին հանրակրթական դպրոցների թիվը երեք հազար չորս հարյուրից մինչև երկու հազար ութ հարյուր երեսունյութի (միջին դպրոցների թիվը երկու հազար յոթ հարյուր տասնինն էր, դրանց մեջ կան հինգ հարյուր քսաներկու հազար չորս հարյուր աշակերտներ, մասնագիտացված միջին դպրոցներում հաշվվում է՝ հարյուր տասնութ)։ Իննսունհինգ միջին և մասնագիտացված հանրակրթական դպրոցներ փակվել են կամ միավորվել են այլ ուսումնական հաստատությունների հետ։ Հանրակրթական դպրոցներում առավել շատ փոփոխություներ եղել են Պոխյանմա նահանգի հյուսիսային մասում։ ՄԱԿ֊ի[1] և Սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային կազմակերպության հետազոտական տվյալներով՝ Ֆինլանդիայի կրթական ցուցանիշը (անգլ.՝ Education index) աշխարհում առաջիններից մեկն է։ 2012 թվականի տվյալներով Ֆինլանդիան շարունակում է կրթական համակարգում պահպանել առաջատարի դիրքերը։

Նախնական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում ամեն երեխա իրավունք ունի նախնական նախապատրաստական կրթության, որն ընդհանուր առմամբ սկսվում է պարտադիր կրթությունից մեկ տարի շուտ, այսինքն՝ այն ուսումնական տարում, երբ երեխան կդառնա 6 տարեկան։ Նախնական պատրաստական կրթությունը կարող է ստանալ դպրոցում կամ մանկապարտեզում, կամ՝ այլ հարմար տեղում։ Դա որոշում է քաղաքապետարանը։ Պարտադիր կրթությունը երեխան սկսում է այն տարում, երբ լրանում է նրա յոթ տարեկանը և շարունակվում է մինչև 16֊17 տարեկան։ Պետությունը երաշխավորում է անվճար հիմնական կրթություն։ Իր մեջ ներառում է՝ կրթություն, դասագրքեր, տետրեր, հիմնական գրասենյակային պարագաներ, դպրոցում սնունդը նույնպես անվճար է։ Ուսումնական տարին սկսում է օգոստոսից։ 3֊րդ դասարանից սկսվում է անգլերենի ուսուցումը, 4֊րդ դասարանում երեխան ընտրում է ֆակուլտատիվ օտար լեզու (ֆրանսերեն,գերմաներեն կամ ռուսերեն)։ 7֊րդ դասարանում սկսվում է պարտադիր շվեդերենի ուսուցումը։ 2012 թվականին որոշում է ընդունվել երկարացնել ուսումնական օրը և երկարացնել դասավանդվող կարգապահությունը։ Կապված նրա հետ, որ Ֆինլանդիայու հանրակրթական դպրոցները տարբերակված են, կրթության նախարար Յուկկա Գուստաֆսոնը դպրոցական կրթության համընդհանուր խուճապի մասին արտահայտեց իր վերաբերմունքը։ Չնայած դրան, 2013 թվականին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Տոնի Վագները բարձր գնահատեց ֆիննական դպրոցական կրթության համակարգը, որտեղ աշակերտները ավարտում են դպրոցը՝ պատրաստ նորարարությունների։

Երկրորդ մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոց Ֆինլանդիայում

Հիմնական կրթություն ստանալուց հետո սովորողները կանգնում են ընտրության առաջ․

  • ինչպես ստանալ մասնագիտական կրթություն, որից հետո սկսել աշխատել մասնագիտությամբ։ Կրթությունը անցկացվում է պրոֆեսիոնալ֊տեխնիկական դպրոցներում (ֆիններեն՝ . ammatillinen oppilaitos)՝ մասնավորապես մասնագիտացված ուսումնարաններում (Կաղապար:Lang-ֆի ammattiopisto), կարելի է նաև կրթությունը շարունակել լիցեում։
  • Շարունակել կրթությունը լիցեյում, որտեղ տարվում է լուրջ պատրաստում՝ ավագ դպրոցի համար։ Սովորողները, ովքեր գնում են լիցեյ, պետք է ցույց տան պատրաստվածության բարձր մակարդակ (ստացված գնահատականների միջինը՝ հիմնական դպրոցում, կլինի որոշիչը)։ Ֆինլանդիայում լիցեյի շրջանավարտները հանդիսանում են դիմորդներ, հանձնում են փաստաթղտերը ավագ դպրոց՝ դեռևս լինելով լիցեիստ։

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Ֆինլանդիայում գոյություն ունի կրթության բարձրակարգ և մասնագիտացված համակարգ։ Ֆիլանդիայում այսօր գոյություն ունեցող բարձրագույն և մասնագիտացված կրթությունը սկսելէ ձևավորվել միայն նախորդ դարրի 60֊ական թվականերին։ Առաջին ֆիննական կրթական հաստատությունը՝ Թագավորական ակադեմիան, կազմավորվել է 1940 թվականին, երբ Ֆինլանդիան դեռևս շվեդական թագավորության մասն էր։ 1828 թվականին մեծ հրդեհից հետո համալսարանը տեղափոխվեց Հելսինկի և անվանակոչվեց ռուս Ալեքսանդր Առաջին Ցարի պատվին։ Միայն 20֊րդ դարի սկզբին բացվեցին ևս երկու բուհեր․ Տեխնոլոգիական համալսարանը և Տնտեսագիտության և կառավարման դպրոցը։ 1918 թվականին Տուրկուում բացվեցին Շեդական և Ֆիննական համալսարաններ։ «Nokia֊յի ճգնաժամ»ի հետ կապված՝ 2010֊ականներին կատարվեց հիմնավոր բարեփոխում։


Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Ֆինլանդիայում գոյություն ունի բարձրագույն կրթության երկու զուգահեռ համակարգ․ համալսարաններ և պոլիտեխնիկական ինստիտուտներ։ Վերջիններս տալիս են պրակտիկ գիտելիք և հմտություններ՝ տարբեր ոլորտներում աշխատելու համար։ Պոլիտեխնիկական ինստիտուտների ամենատարածված մասնագիտություններն են տեխնոլոգիաներն և տրանսպսորտը, բիզնեսը և կառավարումը, առողջապահությունը և սոցիալական ոլորտը, մշակույթը, զբոսաշրջությունը, սպասարկման ոլորտը, կրթությունը, բնական ռեսուրսները։ Ուսուցումը տևում է 3.5֊4 տարի և ներառում է պարտադիր պրակտիկա։ Ըստ Յուվյասկյուլի համալսարանի հետազոտությունների, բուհի գտնվելու վայրը մեծապես ազդում է երիտասարդ ֆինների՝մասնագիտացում ընտրելու որոշման վրա։

Աալտոյի պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր շենքը

Ֆինլանդիայում կար 10 իսկական համալսարան, ևս տասը մասնագիտացված ինստիտուտներ։ Համալսարանների թվին է դասվում նաև զինվորական ակադեմիան։ 2010֊ական թվականներին մնաց 15 բուհ (5.5 միլիոն բնակչության համար)։ Բոլոր բուհերը պետական են։ Ամենահայտնի և տարածված ուղղություններն են տեխնոլոգիան, հումանիտար և բնական գիտությունները։ Բացի բակալավրիատին, մագիստրատուրային և գիտությունների դոկտորին համարժեք աստճանները, Ֆիննական համալսարանները տրամադրում են նաև մագիստրոսի և դոկտորի միջանկյալ աստիճան, որը կարելի է ստանալ մագիստրոսի կոչումից երկու տարի հետո։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական բուհերում ուսուցումը հիմնականում անցկացվում է ֆիններենով և շվեդերենով։ Սակայն անգլերենով միջազգային ծրագրերը ամեն տարի ավելանում են, և այսօր Ֆինլանդիայում անգլերենով կարելի է սովորել հետևյալ մասնագիտություններով․ տնտեսագիտություն, կառավարում, մանկավարժություն, սոցիալական գիտություններ, առևտուր, բիզնես, մարքեթինգ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանում, առողջապահություն և սոցիալական սպասարկում, զբոսաշրջություն, ճարատարապետություն, արվեստ, դիզայն, երաժշտություն և այլն։ Անգլերենով դասավանդվող խմբերում ուսուցմանը մասնակցում են ուսանողներ և ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, ինչն ապահովում է ծրագրի միջազգային ճանաչումը։ Այս խմբերում սովորելու համար դիմորդը պետք է հանձնի TOEFL կամ IELTS քննությունները։ Կրթությունը անվճար է, սակայն ուսանողը վճարում է կրթական նյութերի համար և անդամավճար տալիս ուսանողական միություններին (միջինը 45֊90 եվրո)։ Ուսանողի ամենամսյա նվազագույն բյուջեն, որի մեջ մտնում են կեցության ու սննդի ծախսերը, կազմում են 500֊900 եվրո[2]։ Դիմորդների ընդունելության միասնական կանոններ գոյություն չունեն․ ամեն ինչ թողնված է հաստատության կամքին։ Օտարերկրացիներից պահանջվում է միջնակարգ կրթություն, ֆիններենի, անգլերենի կամ շվեդերենի լավ իմացություն, ֆինանսական միջոցների առկայություն և ընդունելության քննությունների հաջող հանձնում։Վ երջինս Ֆիննական համալսարանների կարևոր տարբերությունն է․ քննություններն անց են կացվում գրեթե բոլոր ֆակուլտետներում։ Քննություններին թույլատրվում է մասնակցել միայն նրանց, ովքեր անցել են փաստաթղթերի մրցույթը։ 2012 թվականին ուսումնական հաստատությունների մի մասը հրաժարվեց ընդունելության քննություններ անցկացնել մի շարք զարգացող երկրներից եկած դիմորդների համար (Նեպալ, Պակիստան, Բանգլադեշ, Նիգերիա և Քենիա)՝ համարելով, որ այս երկրների ուսանողները չեն կարող բավարար միջոցներ ունենալ Ֆինլանդիայում ապրելու համար։ Ամեն տարի Ֆինլանդիայի համալսարաններում պաշտպանվում են մոտավորապես 1800 դոկտորական դիսերտացիաներ, չնայած ըստ Կրթության և մշակույթի նախարարության հայտարարության՝ դրանք պետք է լինեն միայն 1600֊ը։

Միջազգային համագործակցություն կրթության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Ֆինլանդիայի Կրթության և մշակույթի նախարարության կողմից ստեղծվել է «Մոբիլության միջազգային կենտրոն» կազմակերպությունը, որն զբաղվում է կրթության, մշակույթի և գործարար կյանքի ոլորտներում միջազգային համագործակցությամբ։ Միջնակարգ կրթության Ֆինլանդիայի փորձը վերցնում է Թուրքմենիան[3][4]։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]