Մասնակից:Fperson/Ավազարկղ13
Միլիարդատերներ անվանում են այն մարդկանց, որոնց ֆինանսական կարողությունը գերազանցում է 1 միլիարդ, ամենահաճախը՝ ԱՄՆ դոլար։
Հետևյալ ցուցակները կազմված են ամերիկյան ֆինանսական՝ «Forbes» ամսագրի տվյալներով, որն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց, սկսած 1987 թվականից։ Ցուցակում ներառված չեն «կապիտալների» անհայտ ծագումով մարդիկ, ինչպես նաև բռնակալները և իրենց ընտանիքի անդամները։ Forbes և Fortune ամսագրերը համարվում են հեղինակավոր հրապարակումներ՝ անհատ վիճակների հարցերում և պարբերաբար հրապարակում են աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակները։
2015 թվականին աշխարհում կար 1826 միլիարդատեր, որոնց ընդհանուր ֆինանսական վիճակը կազմում է 7,05 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը 600 միլիարդով շատ է, քան նախորդ տարում[1](Credit Suisse 1722-ի տվյալներով[2])։
Wealth-X ընկերության հաշվետվությանը համաձայն՝ 2015 թվականի տվյալներով, համաշխարհային առաջնորդների ընդհանուր կապիտալը կազմում էր 7,683 տրիլիոն ԱՄՆ դոլար[3]։ 50 միլիարդ դոլարից շատ կարողություն ունեցել են միայն 5 հոգի։ 2 միլիարդից ոչ շատ կապիտալ ունեցել են 2473-ից 1288 հոգի։ 2-5 միլիարդ կապիտալ ունեցել են 813 հոգի, 5-10 միլիարդ՝ 224 հոգի, 10-25՝ 110 հոգի[3]։ միլիարդատերերի մեծամասնությունը՝ տղամարդիկ են (2179 հոգի, որոնք կազմում են 88,1 %, իրենց ընդհանուր կապիտալը կազմում է 88,6 %-ի ընդհանուր կապիտալը)[3]։ Կին-միլիարդատերները հիմնականում 1 տարով ավելի երիտասարդ են, քան տղամարդիկ՝ 62,2 տարի և 63,2 տարի[3]։
Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկրորդը՝ Կառլոս Սլիմ
(Մեքսիկա) -
Երրորդը՝ Ուորեն Բաֆեթ
(ԱՄՆ)
Միլիարդատերերի առաջին տասնյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Forbes The World’s Billionaires 2015 Վարկանիշի թոփ էճ-ը
- Բիլ Գեյթս՝ ԱՄՆ
- Կառլոս Սլիմ Էլու՝ Մեքսիկա
- Ուորեն Բաֆեթ՝ ԱՄՆ
- Ամանսիո Օռտեգա՝ Իսպանիա
- Լոուռենս Էլիսոն՝ ԱՄՆ
- Չարլզ Կոխ՝ ԱՄՆ
- Դևիդ Կոխ՝ ԱՄՆ
- Քրիստի Ուոլտոն՝ ԱՄՆ
- Ջիմ Ուոլթոն՝ ԱՄՆ
- Լիլիան Բեթանկուր՝ Ֆրանսիա
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում առաջին դոլարային միլիարդատերը դարձել է՝ Ջոն Րոքֆելլերը, որը «Սթանդարտ Օյլ» ընկերության հիմնադիրն էր։ Դա տեղի է ունեցել 1916 թվականի սեպտեմբերի 29-ին։
1996-ի և 2015 թվականի միջև՝ միլիարդատերերի քանակը 423-ից աճել է 1826[4]։
Աշխարհագրական բաշխվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Ռուսաստանը միլիարդատերերի քանակով գրավում էր՝ երրորդ տեղը, ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո[5]։ 27 ռուսների ֆինանսական իրավիճակը անցնում էր միլիարդ դոլարը։ Ամսագրի գնհատումներով՝ ընդհանուրում ռուս-միլիարդատերերի ակտիվները կազմում էին 90,6 միլիարդ դոլար։
Մինչճգնաժամային շրջանում՝ միլիարդատերերի առավելագույն քանակը եղել է ԱՄՆ-ում (459), իսկ երկրորդը՝ Ռուսաստանում (87)։
2010 թվականին միլիարդատերերի առավելագույն քանակը եղել է՝ ԱՄՆ-ում (402), երկրորդը Չինաստանում (69), երրորդը Ռուսաստանում (62)։
2012 թվականին Ռուսաստանը միլիարդատերերի քանակով գրավել է երկրորդ տեղը, որոնք պետության մեջ եղել են՝ 96 հոգի[6]։
Business Insider պորտալի տվյալներով՝ 2013 թվականին, այն քաղաքը, որտեղ ապրում են միլիարդատերերի մեծագույն քանակը, եղել է՝ Նյու Յորքը(70 բնակիչ՝ ավելի քան միլիարդ դոլար իրավիճակով), նրան հետևում է Մոսկվան (64), Լոնդոնը (54), Հոնկոնգը (40) և Պեկինը (29)[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Билл Гейтс возглавил рейтинг богатейших людей мира».
- ↑ Беднеют все: Украина – лидер по падению благосостояния / Статьи / Finance.UA
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Состояние мировых миллиардеров рекордно увеличилось / Новости / Finance.UA
- ↑ «Forbes: Билл Гейтс остался богаче всех».
- ↑ www.forbes.com
- ↑ Мировой рейтинг миллиардеров — 2012 (Ստուգված է 9 Հունիսի 2012)
- ↑ Linette Lopez (2013-05-07). «The 20 Cities Where The Most Billionaires Live» (անգլերեն). businessinsider.com.