Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ32
Hermine Meliksetyan/Ավազարկղ32 |
---|
Կադրի Մելկ (էստ․՝ Kadri Mälk) (), էստոնացի նկարիչ և ոսկերիչ- դիզայներ[1]։
Անձնական կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելկը ծնվել է Տալլինում և 1977 թվականին սկսել է սովորել Տարտուի գեղարվեստի դպրոցում, իսկ 1986 թվականին ավարտել է Էստոնիայի գեղարվեստի ակադեմիան՝ սովորելով պրոֆեսոր Լեյլի Կուլդկեպի մոտ։ 1986-1993 թվականներին Մելկն աշխատել է որպես ազատ նկարիչ։ 1993 թվականին նա ընդունվել է Ֆինլանդիայի Լահտիի դիզայնի ինստիտուտ՝ Էսկո Տիմոնենի ղեկավարությամբ ուսումնասիրելով գեմոլոգիա (լատին․՝ gemma — «գոհար, թանկարժեք քար», և հին հունարեն՝ λόγος — «խոսք, միտք») և ավարտել է ուսումը Գերմանիայի Բերնդ Մյունշտայների ակնագործի արհեստանոցում։ 1989 թվականից Մելկն ընդունվել է Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա, իսկ 1996 թվականից եղել է նաև այդ դպրոցի ոսկերչական ֆակուլտետի պրոֆեսոր։
Մելկն ունեցել է ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ ամբողջ աշխարհում: Նրա զարդերը ցուցադրվել են Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի, Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Շվեդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի տարբեր թանգարաններում ու ցուցահանդեսներում:
Մելկն ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա վերջին ամուսինը գրող և թարգմանիչ Մատի Սիրկելն (էստ․՝ Mati Sirkel) էր[2]։
Մելկը մահացել է 2023 թվականի հունվարի 1-ին՝ 64 տարեկան հասակում[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 Սպիտակ աստղի շքանշան, V կարգ
- 1998 Էստոնիայի մշակույթի պետական մրցանակ
- 1997 Էստոնիայի մշակութային մայրաքաղաքի տարվա գեղարվեստական մրցանակ
- 1997 Գերազանցության մրցանակ, Շիպո կոնֆերանս, Տոկիո, Ճապոնիա
- 1995 Էստֆեմ, էստոնացի կնոջ մրցանակ
- 1994 Քրիստիան Ռաուդի ամենամյա գեղարվեստական մրցանակ
- 1992 Պատվավոր հիշատակում PRIX ARTICA, Ֆինլանդիա
- 1988 Կիրառական արվեստի IV տրիենալեի Գրան պրի, Էստոնիա
- 1987 Տարվա երիտասարդ արհեստավոր մրցանակ, Էստոնիա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Testament, Arnoldsche Art Publishers, Tallinna Raamatutrükikoda: 2016. ISBN 978-3-89790-485-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kadri Mälk». 2002-03-22. Արխիվացված է օրիգինալից 2002-03-22-ին. Վերցված է 2021-06-05-ին.
- ↑ Peegel, Mari (30 September 2016). «Kadri Mälk: kivi on metsik nagu loom». Eesti Päevaleht (էստոներեն). Վերցված է 5 March 2022-ին.
- ↑ «Suri kunstnik Kadri Mälk». Eesti Rahvusringhääling (էստոներեն). 1 January 2023. Վերցված է 1 January 2023-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Hermine Meliksetyan/Ավազարկղ32 կատեգորիայում։ |
- FATA MORGANA - the exhibition of jewels by Kadri Mälk in Lisbon (archived version)
- Klimt 02: Interview with Kadri Mälk