Մասնակից:Gyurjinyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վտանգված տեսակներ (անգլ.՝ Endangered species, EN) կենսաբանական տեսակներ, որոնք կանգնած են անհետացան վտանգի առջև՝ իրենց կրիտիկական քիչ թվաքանակի, կամ շրջակա միջավայրի որոշակի գործոնների պաճառով։ Ըստ Բնության պահպանության միջազգային կազմակերպության 2006 թվականի տվյալների կենսաբազմազանության 40%-ը համարվում է վտանգված[1]։ IUCN-ը հավաքում է տվյալներ բոլոր այն կենդանիների մասին, որոնք կանգնած են անետացման վտանգի առջև։ Նախկինում այդ մասին մարդիկ գրեթե չէին անհանգստանում՝ սպանելով այնքան կենդանիներ, որքան անհրաժեշտ էր կենդանիներից ստացված սննդի, մաշկի և այլ ռեսուրսների համար: Բնակչության և առևտրի աճի հետ մեկտեղ թիվն աճել է, ինչը մեկ անգամ չէ, որ հանգեցրել է որոշ տեսակների ոչնչացման։ Միայն 16-րդ դարի կեսերին մարդիկ սկսեցին անհանգստանալ, որ երբեմն որսորդական տարածքները դատարկ են, և հենց այդ ժամանակ սկսեցին ներդրվել որսի առաջին սահմանափակումները։ Սակայն նման արգելքը հետապնդում է մեկ այլ նպատակ՝ շարունակել որսը կենդանու թվաքանակի վերականգնումից հետո։

Առաջին անգամ 19-րդ դարի վերջին Եվրոպայում որոշ տեսակներ սկսեցին անհետանալ, բիզոնները գրեթե ոչնչացան, 1627թվականին տուր անհետացավ, իսկ 1918 թվականին նահետացավ թարպան։ Շատ երկրներում գործում են օրենքներ, որոնք ապահովում են այս տեսակների պաշտպանությունը, օրինակ՝ որսի արգելքը, հողերի զարգացման սահմանափակումը կամ արգելոցների ստեղծումը: Փաստորեն, ոչնչացման վտանգի տակ գտնվող միայն մի քանի տեսակներ են ստանում իրավական պաշտպանություն: Տեսակների մեծ մասը վերանում է կամ պոտենցիալ վերանում է ՝ առանց հասարակության արձագանք ստանալու:

Անցած 150 տարիների ընթացքում ոչնչացել են մեծ թվով տեսակներ: Ոչնչացման ներկայիս տեմպերը 10-ից 100 անգամ ավելի բարձր են, քան երկրի պատմության մեջ զանգվածային ոչնչացման նախորդ ժամանակաշրջաններից որևէ մեկը[2]: Եթե անհետացման այդ տեմպերը պահպանվեն կամ արագանան, ապա հաջորդ տասնամյակում անհետացող տեսակների թիվը կարող է հաշվարկվել միլիոններով։ Չնայած մարդկանց մեծամասնությունը պատրաստակամորեն արձագանքում է առանձին կաթնասունների կամ թռչունների ոչնչացման սպառնալիքին, բնապահպանական ամենակարևոր խնդիրը ամբողջ էկոհամակարգերի կայունության սպառնալիքն է, անի որ հիմնական տեսակները կարող են անհետանալ սննդային շղթայի որևէ մակարդակում։

Անհետացման խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների անհետացման չորս պատճառնր են․

  1. տեսակների անհետացումը որպես կենսաբանական սուբյեկտներ;
  2. էկոհամակարգերի ապակայունացում;
  3. սպառնալիք այլ տեսակների համար;
  4. անփոխարինելի գենետիկական նյութի կորուստ:

1․Տեսակների անհետացումը կարևորագույն գործոն է և՛ որպես կենսաբազմազանության նվազում, և՛ որպես բարոյական խնդիր նրանց համար, ովքեր հավատում են, որ մարդիկ պարտավոր են պահպանել բնական միջավայրը (ինչպես նաև նրանց համար, ովքեր կարծում են, որ կենդանիների տեսակները իրավական իրավունքներ ունեն):

2․Էկոհամակարգի ապակայունացումը լավ հասկանալի է դառնում, երբ սննդային շղթայի օղակակներից որևէ մեկը անհետանում է էկոհամակարգից:

3․ Երբ մի տեսակն անհետանում է, մյուս տեսակների թվաքանակի փոփոխությունները ակնառու են դառնում։ Կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ էկոհամակարգը նկատելիորեն և անդառնալիորեն փոխվում է:

4 Յուրաքանչյուր տեսակ ժառանգական գործոնի՝ ԴՆԹ-ում կոդավորված ինֆորմացիայի հիման վրա արտադրում է յուրահատուկ քիմիական միացություններ: Օրինակ ՝ Կենտրոնական Չինաստանի հովիտներում աճում է քաղցր որդան՝ պտերանման բույս, որը արտեմիսինինի միակ աղբյուրն է՝ դեղամիջոց, որը գրեթե 100 տոկոսով արդյունավետ է մալարիայի դեմ (Jonietz, 2006): Այս բույսը կարող է օգտագործվել նաև մալարիայի բուժման համար: այս բույսի անհետացումը կնպաստեր մալարիա հիվանդության անվերահսկելի աճին: Քիմիական միացությունների բազմաթիվ այլ օրինակներ կան, որոնք եզակի են որոշակի տեսակների համար: տեսակների ոչնչացմամբ պայմանավորված կարող են անհետանալ նաև այլ արժեքավոր տեսակներ, որոնց շնորհիվ ստանում են բավականին արժեքավոր միացություններ: Տեսակների ոչնչացումը կարող է լինել բնական ընտրության հետևանք (օրինակ՝ հոլոցենում տեսակների զանգվածային ոչնչացում), սակայն ոչնչացման ժամանակակից շրջանը եզակի է։ Նախորդ ժամանակաշրջանները պայմանավորված էին ֆիզիկական պատճառներով, ինչպիսիք են երկնային մարմինների հետ բախումը, տեկտոնական սալերի շարժումը, հրաբխային բարձր ակտիվությունը, կլիմայի փոփոխությունը: Ոչնչացման ներկայիս շրջանը պայմանավորված է մարդկկային գործոնով և սկսվել է մոտավորապես 100,000 տարի առաջ։ Մարդիկ հայտնվելով նոր միջավայրում խախտել են էկոլոգիական հավասարակշռությունը՝ որսալով, ոչնչացնելով բնակավայրը և տարածելով հիվանդություններ։ 100,000 տարի առաջ և 10,000 տարի առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է ոչնչացման վեցերորդ շրջանի "առաջին փուլ"[3]։

Ժամանակահատվածի երկրորդ փուլը սկսվեց մոտավորապես 10,000 տարի առաջ՝ գյուղատնտեսության զարգացմամբ պայմանավորված: Մարդիկ սկսեցին կենդանիների ընտելացման գործընթացը։ Այսպիսով, մարդիկ դարձան առաջին տեսակը, որն ունակ էր ապրել՝ նկատելիորեն փոխելով պատմականորեն ձևավորված էկոհամակարգերը: Ունենալով բական էկոհամակարգից դուրս ապրելու ունակություն՝ մարդիկ զերծ էին բնակչության առավելագույն քանակի սահմանափակումներից և գերբնակեցրեցին դրանք՝ մեծ սթրեսներ առաջացնելով շրջակա միջավայրի համար և առաջացնելով կործանարար գործողություններ, որոնք անհրաժեշտ են բնակչության էլ ավելի մեծ աճի համար: Այսօր, այս գործողությունները ներառում են արևադարձային անտառների, կորալյան խութերի ոչնչացում, բնակության այլ միջավայրերի ոչնչացում (օրինակ ՝ մեքենաների արտանետումների հետ կապված) տեսակների գերշահագործում, օտար, ոչ բնորոշ տեսակների ներմուծում էկոհամակարգեր, հողի աղտոտում, ջերմոցային էֆեկտ[4]:

Երբեմն տեսակների ոչնչացումը տեղի է ունենում տասնամյակների ընթացքում, oրինակ՝ Ստելլեր ցեղատեսակի կովը, համեղ մսի պատճառով, ամբողջությամբ անհետացել է երեսուն տարուց Էլ պակաս ժամանակահատվածում:

Պահպանման կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակների պահպանման կարգավիճակը հավաստիության ցուցիչ է, թե արդյոք տվյալ տեսակը կշարունակի գոյություն ունենալ ապագայում։ Գոյություն ունեցող տեսակների թիվը, թվաքանակի փոփոխության միտումները (նվազում կամ աճ) վերարտադրության աստիճանը էկոհամակարգերում տեսակի պահպանման կարևոր գործոններ են

Կարմիր գիրք

Կարմիր գրքում անհետացման եզրին գտվող տեսակները զետեղված են հատուկ՝ «վտանգված տեսակներ» կատեգորիայում, և կարող են «կրիտիկական վտանգված տեսակներ»-ի մաս կազմել: Այլ Կարմիր գրքում ընդգրկված տեսակները բաժանվում են 9 կատեգորիայի:

  • Անհետացած՝ տեսակ, որն անհետացել է տվյալ տեսակի վերջին կենդանու մահից հետո, և որի առանձնյակները անհետացման պահին գերության մեջ չեն եղել: Սա չի ներառում կենդանիներ, որոնք տարբեր պատճառներով վերացել են մինչև 1500 թվականը (ինչպես, օրինակ, դինոզավրերը):
  • Վայրի բնության մեջ անհետացած՝ վայրի բնության մեջ ամբողջովին ոչնչացված, բայց գերության մեջ պահպանված տեսակ ։
  • Կրիտիկական վտանգի տակ է՝ տեսակներ, որոնց անհատների թիվը բնության մեջ չի գերազանցում մի քանի հարյուրը:
  • Վտանգված տեսակներ՝ տեսակ, որի անհատների թիվը բավականին մեծ է, բայց որոշակի պատճառներով դեռ չի կարելի ասել, որ այն չի վերանա մի քանի տարվա ընթացքում:
  • Խոցելի՝ բազմաթիվ տեսակներ, որոնք, տարբեր պատճառով (օրինակ՝ անտառահատումներ) դեռ վտանգված են:
  • Խոցելի սահմանին մոտ՝ տեսակ, որը գործնականում կանգնած է, բայց դեռ անվտանգ չէ։
  • Նվազագույն մտահոգություն առաջացնողը՝ այնպիսի տեսակ է, որն այնքան առատ է, որ կասկածելի է, որ տասնյակ տարիներ անց այն ինքնուրույն կհայտնվի ոչնչացման վտանգի տակ: 2009 թվականից այս կատեգորիայում ներառված են մարդիկ։
  • Տեղեկատվությունը անբավարար է, քանի որ տեսակների թիվն անհայտ է:
  • Չուսումնասիրված՝ տեսակներ, որոնց մասին տեղեկատվությունը թույլ չի տալիս նույնիսկ մոտավորապես որոշել դրանց գոյության/անհետացամն սպառնալիքը:

Անհետացած տեսակների ցանկը ներառում է նաև այն տեսակներին, որոնք անհետացել են, 1500 թվականից հետո: Նախկինում եվրոպացիները գործնականում չէին կարող հանդիպել նրանց այն պարզ պատճառով, որ Ամերիկան և Ավստրալիան դեռևս հայտնաբերված չէր և գործնականորեն չէին կարող հանդիպել այս կենդանիներին։ Պատճառներից մյուսն էլ այն էր, որ այդ կենդանիները ոչնչանում էին բնության մեջ՝ բնական պայմաններով պայմանավորված։ Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում շատ լայնորեն տարածված էր որսագողությունը, սակայն թույլ զինատեսակների պատճառով շատ տեսակներ առանց դժվարության պահպանել են իրենց գոյությունը։

Տեսակների պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր տարածքներում բնակվող տեսակների պահպանության համար ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ՝ արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր։ Արգելավայրն արգելում է որսը որոշակի ժամկետներում և նախատեսված է որսից հետո կենդանիների պոպուլյացիան վերականգնելու համար: Մարդու ներթափանցումն այնտեղ ազատ է, բայց արգելվում է աղտոտել բնությունը և անտառահատումները: Արգելոցն արգելում է որսը ամբողջ տարվա ընթացքում, այնտեղ չպետք է կառուցվեն ոչ մի շենք, արգելվում են անտառահատումները և բնության աղտոտումը, ինչպես նաև այնտեղ մուտք ունեն միայն գիտնականները: Ազգային պարկը թույլ է տալիս ընդունել զբոսաշրջիկներին և այլ այցելուներին, բայց նաև արգելում է որսը, բնության աղտոտումը, անտառահատումները և բնակելի շենքերի կառուցումը, չնայած վարչարարությունը թույլատրվում է:

Նրանց չափերը կարող են տարբեր լինել։ Բնության մեջ անհետացած, բայց անազատ պայմաններում պահպանված տեսակների համար կան հատուկ տարածքներ, որոնցում կենդանիներին թույլատրվում է ապրել: Աֆրիկայում այս փորձը լայնորեն կիրառվում է: Այնուամենայնիվ, նման փորձերի միայն մեկ երրորդն է հաջողվել, և ոչ բոլոր կենդանիներն են, որ պետք է բաց թողնվեն ազատ բնություն։

Օրինակ ՝ Հեռավոր Արևելյան ընձառյուծի որսը արգելվեց միայն 1956 թվականինին, երբ առանձնյակների թիվը 50-ից ոչ ավելի էր, չնայած 20-րդ դարի սկզբին դրանք մոտ երեք անգամ ավելի շատ էին: Ընձառյուծի որսը արգելվեց միայն 1960-ականներին, սակայն այդ ժամանակից ի վեր նրանց թիվը գրեթե չի փոխվել ։ Նախկինում այն պահպանվում էր «Բարսովի» և «Բորիսովսկի Սարահարթ» արգելոցներով, ինչպես նաև «Մայրու Մեղր» արգելոցով, բայց այժմ, դրանց անհետացումից հետո, նրանց տեղում պատրաստվում է «Լեոպարդի Երկիր» ազգային պարկը[5]:

Տեսակների պահպանման հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակների մասին որոշ օրենքներ վիճելի են․

1․ տեսակները ոչնչացման վտանգի տակ դնելու գնահատման համար կիրառվող չափանիշները;

2․չափանիշներ, որոնց հիման վրա տեսկաները հեռացվում են համապատասխան ցուցակից, եթե առանձնյակների թվաքանակը վերականգնվել է։

Հաճախ պատահում է, որ Կարմիր գրքում գրանցված տեսակը դառնում է էլ ավելի ցանկալի օբյեկտ կոլեկցիոներների և որսագողերի համար: Չէ որ, ինչպես հայտնի է, «արգելված պտուղը քաղցր է» ։ Կարմիր գրքում տեսակների գրանցման մեկ այլ խնդիր է դառնում այն, որ սեփականաշնորհված հողերի սեփականատետերը հողի արժեզրկմամբ պայմանավորված նախընտրում են սպանել և ազատվել կենդանիներից, կամ էլ ոչնչացնելով դրանց բնակության միջավայրը, ազատվել սեփական հողատարածքներում առկա խնդիրներից։

Հաճախ ոչնչանում են ոչ թե թույլ են պաշտպանված տեսակները, այլ նաև տեսակներ, որոնք պահպանվում են չափազանց հուսալի պայմաններում: Այսպիսով, օրինակ, rafetus vietnamensis կրիաների տեսակն այժմ գտնվում է կրիտիկական վիճակում, քանի որ մնացել է ընդամենը չորս առանձնյակ: Չնայած այս հնագույն տեսակների ուժեղացված պաշտպանությանը, որը թույլ չի տալիս որևէ որս կամ որսագողություն, դրանց վերարտադրությունը հարցականի տակ է: Հոանկիեմ լճի արական կրիան սուրբ է համարվում Հին Վիետնամական լեգենդի պատճառով, ըստ որի չինական տիրապետության դեմ ապստամբած Լե Լոյը այս լճում բնակվող կրիայից ստացավ Thuanthien թուրը, և իր հաղթանակից հետո նրան վերադարձրեց լիճ (Հետևաբար լիճը վերանվանվեց Թուրի լիճ, Վիետնամերեն ՝ Hồ Hoàn Kiếm): Այս կրիայի մեկ այլ արու գտնվում է Հանոյի մոտակայքում գտնվող Վիետնամի մեկ այլ լճում: Մյուս երկուսը (արուն և այս տեսակի միակ էգը ամբողջ աշխարհում) գտնվում են Սուչժոուում, բայց դատելով իգական սեռի չբեղմնավորված ձվերից ՝ արուն այլևս բեղուն չէ, և Վիետնամական ավանդույթի համաձայն, որն ասում է, որ էգը պետք է գա արուի մոտ, վիետնամցիները չեն ցանկանում կրիան տալ Չինաստանին: Էգը չի վերաբնակեցվում Վիետնամում՝ Չինաստանի հետ տարածքային հակամարտության պատճառով (Պարասելյան կղզիներ, Սփրաթլի կղզիներ և այլն): Կրիաներից սերմնահեղուկ վերցնելու գործընթացը չափազանց ծանր է և ժամանակատար, և կարող է հանգեցնել առանձնյակի ոչնչացման: Այս պատճառներից ելնելով ՝ դեռ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց։

Բայց հաճախ նույնիսկ նախորդից տասը անգամ ավելի շատ առանձնյակների քանակի դեպքում (մոտ 40 առանձնյակ), նրանց արեալը շատ ավելի նեղ է։ Այժմ, օրինակ, հեռավոր Արևելյան ընձառյուծը ապրում է Չինաստանում և զբաղեցնում մոտ 400,000 հա տարածքում և հայտնի չի հատում է սամանը թե՞ ոչ: Նրանց բնակեցման համար սահմանափակող գործոն է հանդիսանում առատ ձյունը, հիանդություններից լեյկեմիան, որը մոտ ազգակցական զուգավորումներով պայմանավոևված արագ տարածման պատճառ է հանդիսանում։ Այնուամենայնիվ, այս ընձառյուծը կարող է Նրանց վերաբնակեցումը խանգարում է խորը ձյան հանդեպ նրանց հակակրանքին, որի մեջ գիշատիչի թաթերը խճճված են, լեյկեմիայի նման հիվանդությունների դեպքերը ցածր գենետիկական բազմազանության պատճառով, ինչը փոքր թվով անհատների և ընձառյուծի ընտանիքների մերձավոր հարազատների հաճախակի խաչերի հետևանք է, ինչպես նաև անտառահատումներ և որսագողություն (ընձառյուծի ոսկորները գնահատվում են արևելյան բժշկության մեջ, և նրանց մաշկը ողջունելի ավար է), որը տևեց մինչև համեմատաբար վերջերս: Ընձառյուծն ունի նաև բնական թշնամիներ, օրինակ ՝ Ամուրյան վագրի տեսքով։ Բայց այս տարածքում իրականացվում է կենդանիների ուժեղացված պաշտպանություն (որը, սակայն, վերջերս է սկսվել, քանի որ ընձառյուծի որսը արգելվել է միայն 1956 թվականին), իսկ անհատների մի մասը կենդանաբանական այգում ապրում է արդեն 1961 թվականից։ Անտառահատումներ և որսագողությունը ևս պատճառ են հանդիսանում նրանց ոչնչացման համար: Ընձառյուծն ունի նաև բնական թշնամիներ, օրինակ ՝ Ամուրյան վագրը։

Ճիշտ է, այնտեղ նրանց միջև հաճախ պատահական խաչասերումներ են տեղի ունենում մեկ այլ ենթատեսակի՝ չինականի հետ, այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը համաձայն է, որ նույնիսկ այդպիսի կենդանիները լիովին կարող են օգտագործվել որպես գենետիկ բազմազանության պոտենցիալ աղբյուր վայրի բնակչության համար: Հատկացվում են նաև հատուկ տարածքներքներ, որտեղ ընձառյուծները պատրաստվում են բնական պայմաններին։ Չնայած մասնագետները վստահ չեն նման նախագծի հաջողության մեջ, և ոմանք կարծում են, որ ավելի լավ է ջանքերն ուղղել վայրի տեսակների պահպանմանը: Ընձառյուծի բնակության վայրում նախատեսում են տեղակայել «Ընձառյուծի Երկիր»ազգային պարկը ՝ 262 000 հա մակերեսով, ինչը կազմում է նրա ներկայիս արեալի տարածքի 60% -ը։ Սստեղծողները ձգտել են ընդգրկել արեալի Ռուսաստանի հնարավորինս մեծ տարածք։ Դրանից առաջ WWF-ն ավելի քան տասը տարի ՝ 2001 թվականից, ստեղծում էր պաշտպանված կառույց ՝ իրարից անջատ և անկախ տնտեսությունների տեղում ։ Այժմ այնտեղ կառուցվում են վարչական շենք, զբոսաշրջային համալիրներ և գիտական օբյեկտներ, ինչպես նաև տեղադրվում են մոտ վաթսուն լուսանկարչական թակարդներ։ Բացի այդ, այգին կունենա երեք տեսակի պահպանական գոտի ՝ բացարձակապես պաշտպանված (այսինքն ՝ պաշտպանված մարդկանց ցանկացած ազդեցությունից, այդ թվում ՝ գիտական), հասանելի այցելության համար (այսինքն ՝ այցելուների մուտքն այնտեղ թույլատրված է) և գիտական (միայն գիտնականների համար) ։ Նախկինում ընձառյուծները հայտնաբերվել են Խաբարովսկից մինչև Պեկինի ծայրամասեր և Հյուսիսային Կորեայի որոշ մասեր: Որսագողությունը խիստ պատժելի է.ընձառյուծի բնակության ռուսական տարածքում նրա սպանության համար որսագողը պարտավոր է տուգանք վճարել 500 000 ռուբլու չափով և կարող է ստանալ մինչև երկու տարվա ազատազրկում: Բացի այդ, օձիքների վրա արբանյակային տվիչներից երկու ընձառյուծի հետևում տեղաշարժի հսկողություն է իրականացվում.նախկինում նրանցից հինգը եղել են, բայց երկուսը շարքից դուրս են եկել, իսկ երրորդը սպանվել է ինչ — որ մեկի կողմից:

Չնայած խիստ հսկողությանը, այնուամենայնիվ։ Այս տարածքում իրականացվում է կենդանիների ուժեղացված պաշտպանություն (որը, սակայն, վերջերս է սկսվՃիշտ է, այնտեղ նրանց միջև հաճախ պատահական խաչեր են տեղի ունենում ընձառյուծի մեկ այլ ենթատեսակի ՝ չինականի հետ ։ Այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը համաձայն է, որ նույնիսկ այդպիսի կենդանիները լիովին կարող են օգտագործվել որպես գենետիկ բազմազանության պոտենցիալ աղբյուր ՝ հյուծված վայրի բնակչության համար: Պատրաստվում են նաև հատուկ տնկարաններ, որոնցում ընձառյուծները պատրաստվում են բնական պայմաններին, Չնայած մասնագետները վստահ չեն նման նախագծի հաջողության մեջ, և ոմանք կարծում են, որ ավելի լավ է ջանքերն ուղղել վայրի բնակչությանը պաշտպանելու համար: Ընձառյուծի բնակության տարածքում նախատեսում են տեղակայել "ընձառյուծի Երկիր" ազգային պարկը՝ 262 000 հա մակերեսով, ինչը կազմում է նրա ներկայիս արեալի տարածքի 60% -ը ստեղծողները ձգտել են ընդգրկել արեալի հնարավորինս մեծ ռուսական տարածքը: Դրանից առաջ WWF-ն ավելի քան տասը տարի՝ 2001 թվականից, ստեղծում էր պաշտպանված կառույց ՝ իրարից անջատ և անկախ տնտեսությունների տեղում ։ Այժմ այնտեղ կառուցվում են վարչական շենք, զբոսաշրջային համալիրներ և գիտական օբյեկտներ, ինչպես նաև տեղադրվում են մոտ վաթսուն թաքնված տեսախցիկներ։ Բացի այդ, այգին կունենա երեք տեսակի պահպանական գոտի ՝ բացարձակապես պաշտպանված (այսինքն ՝ պաշտպանված մարդկանց ցանկացած ազդեցությունից, այդ թվում ՝ գիտական), հասանելի այցելության համար (այսինքն ՝ այցելուների մուտքն այնտեղ թույլատրված է) և գիտական (միայն գիտնականների համար) ։ Նախկինում ընձառյուծները հայտնաբերվել են Խաբարովսկից մինչև Պեկինի ծայրամասեր և Հյուսիսային Կորեայի որոշ տարածքներում: Որսագողությունը խիստ պատժելի է.ընձառյուծի բնակության ռուսական տարածքում նրա սպանության համար որսագողը պարտավոր է տուգանք վճարել 500 000 ռուբլու չափով և կարող է ստանալ մինչև երկու տարվա ազատազրկում: Երկու ընձառյուծների վրա տեղադրված արբանյակային դատչիկների օգնությամբ վերահսկվում է նրանց տեղաշարժը (նախկինում եղած հինգից պահպանվել են երկուսը)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статистика Красного списка, 2006.
  2. «S.L. Pimm, G.J. Russell, J.L. Gittleman, T.M. Brooks, «The Future of Biodiversity», Science, 21 July 1995, Vol. 269 no. 5222 pp. 347—350, DOI: 10.1126/science.269.5222.347». Արխիվացված է օրիգինալից 2015-08-26-ին. Վերցված է 2015-11-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «S.L. Pimm, G.J. Russell, J.L. Gittleman, T.M. Brooks, «The Future of Biodiversity», Science, 21 July 1995, Vol. 269 no. 5222 pp. 347—350, DOI: 10.1126/science.269.5222.347». Արխիվացված է օրիգինալից 2015-08-26-ին. Վերցված է 2015-11-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. За время существования среднего автомобиля связанная с ним «потеря потенциала среды обитания» может составлять более 50 000 м² (Jeffrey Ball. Six Products, Six Carbon Footprints Արխիվացված է Դեկտեմբեր 6, 2010 Wayback Machine-ի միջոցով:, The Wall Street Journal, Oct. 6, 2008(անգլ.)).
  5. Журнал Вокруг Света, № 1 (2868), январь 2013

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]