Սննդային շղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

[[Պատկեր:Food chain-2.png|200px|մինի|աջից|Սննդային շղթա կենդանի էակներն ունեն սնվելու կարիք։ Կանաչ բույսերը, օգտագործելով արևի էներգիան, ջուրը և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը։ Իսկ կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, նրանք սնվում են բույսերով կամ կենդանիներով։ Սինթեզելով սննդային նյութեր՝ բույսերն իրենց քիմիական կապերում կուտակում են արևի էներգիան։ Բուսակեր կենդանիները սնվում են բույսերով և նրանցից ստանում այդ էներգիան։

Սննդային շղթաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով, իսկ գիշակեր (լեշակեր) կենդանիները՝ գիշատիչներով։ Ստացվում է, բույսերում կուտակված էներգիան սննդի միջոցով փոխանցվում է գիշակերներին։ Նույն տարածքում բնակվող կենդանիներն ու բույսերը սերտորեն կապված են սննդի և էներգիայի հոսքերով։ Այդ փոխադարձ կապերն էլ առաջացնում են սննդային շղթաներ։ Սննդային շղթայի օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։

Պարտեզի էկոհամակարգում, օրինակ, թիթեռների թրթուրները սնվում են կաղամբով։ Այդ բույսի տերևներում ամփոփված էներգիան փոխանցվում է թրթուրներին։ Եթե կեռնեխը սնվի այդ թրթուրներով, ապա վերջիններիս մեջ պարունակվող էներգիան կփոխանցվի նրան։ Այսպիսով, կաղամբը, թրթուրը և կեռնեխը կապված են էներգիայի մեկ ընդհանուր հոսքով և առաջացնում են սննդային շղթա։ Այս դեպքում սննդային շղթան բաղկացած է 3 օղակից։ Սննդային շղթայում կարող է լինել նաև ընդամենը 2 օղակ, ինչպես, օրինակ, բույսը և դրանով սնվող կենդանին։ Եթե մի տեսակի գիշատիչները սնվում են մյուսներով, ապա շղթան կարող է ունենալ 4–5 օղակ։ Իրականում սննդային շղթաները շատ ավելի բարդ են։ Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային ցանցեր, որոնցով փոխկապված են բոլոր կենդանի էակները։ Սննդային շղթայում կենդանիների և բույսերի թվի փոփոխությունը (օրինակ՝ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով) կարող է վնասել շղթայի մնացած մասերը։ Մարդն իր գործունեությամբ հաճախ խախտում է բնական սննդային շղթաները, ինչը կարող է հանգեցնել էկոհամակարգի հավասարակշռության խախտման։

Էներգիայի կորուստները սննդային շղթայում[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Պատկեր:FoodChain.svg|200px|մինի|ձախից|Սննդային շղթաների օրինակներ
հողի, բույսերի, մորեխներիմկների, օձերիգիշատիչները ջուր, ջրիմուռներով → մանր ձկներգիշատիչներ]] Սննդային շղթաներում կարելի է հաշվել բույսերում կուտակված էներգիայի փոխանցումը շղթայի մի օղակից մյուսին։ Սննդային շղթան կազմող բոլոր տեսակները գոյատևում են կանաչ բույսերի կողմից սինթեզված օրգանական նյութուրի հաշվին։ Ընդ որում՝ կապված սնման գործընթացում էներգիայի օգտագործման և փոխակերպման հետ, գործում է մի կարևոր օրինաչափություն. ֆոտոսինթեզի ընթացքում բույսերն օգտագործում են արեգակից ճառագայթվող էներգիայի միայն մեկ տոկոսը։ Էներգիայի այդ քանակությունըն կուտակվում է սինեզված օրգանական նյութերի քիմիական կապերում։ Երբ կենդանին բույսը օգտագործում է որպես սնունդ, սննդի մեջ եղած էներգիայի մեծ մասը ծախսվում է նրա կենսագործունեության բազմաթիվ գործընթացներում, փոխարկվում ջերմային էներգիայի և ցրվում միջավայրում։ Հետևաբար սննդային շղթայի առաջին փուլում տեղի է ունենում էներգիայի կամ կենսազանգվածի զգալի կորուստ։ Այսպիսով, սննդային շղթայի յուրաքանչյուր հաջորդ օղակում, նախորդի համեմատությամբ, կորչում է էներգիայի 80-95%-ը, սննդի էներգիայի միայն 5-20%-ն է անցնում կենդանու մարմնի նոր կառուցված նյութի մեջ։

Էկոլոգիական բուրգի կանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական բուրգ

Էկոհամակարգերում օրգանական նյութերի ստեղծման արագությունը կոչվում է կենսաբանական արտադրանք, կենդանի օրգանիզմների մարմնի զանգվածը՝ կենսազանգված։ Այսպիսով՝ էկոհամակարգերի կենսաբանական արտադրանքը կենսազանգվածի ստեղծման արագությունն է։ Բույսերի կողմից ստեղծված արտադրանքը կոչվում է առաջնային կենսաբանական արտադրանք կամ առաջնային կենսաբանական արդյունավետություն։ Սննդային շղթայի մյուս օղակներում ստեղծված համակարգը կոչվում է երկրորդային կենսաբանական արտադրանք։ Բնականաբար, հասկանալի է, որ երկրորդային արտադրանքը առաջնայինից մեծ կամ հավասար չի կարող լինել։ Եթե սննդային շղթայի ցանկացած օղակում գնահատենք արտադրանքը, կամ էներգիայի կորուստները, ապա կստանանք թվերի նվազող շարք, որոնցից յուրաքանչյուրը 10 անգամ փոքր է նախորդից։ Այդ շարքը կարելի է արտահայտել գրաֆիկորեն, բուրգի տեսքով, որն ունի լայն հիմք և նեղ գագաթ։ Սննդային շղթայում կենսազանգվածի ստեղծման այդպիսի օրինաչափություններն անվանում են կենսաբանական արտադրանքի բուրգի կանոն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ, Ա. Հ. Եսայան,
  • 11-րդ դասարանի Կենսաբանության դասագիրք

Էկոլոգին գիտություն է, որն ուսումնասիրում է, թե անընդհատ փոփոխվող պայմաններում ինչպես՞ են գոյատևում բույսերի, կենդանինեիր, սնկերի, բակտերիաների տարբեր տեսակների օրգանիզմներն Երկրի վրա, ինչպես՞ են դրանք կապված շրջակա միջավայրի և միմյանց հետ, ինչն՞ է պահպանում կյանքի կայունությունը միջավայրի պայմանների փոփոխոիթյունների դեպքում։ Ժամանակակից էկոլոգիայի ուսումնասիրության առարկա հանդիսացող երևույթները դեռ հին ժամանակներից գրավել են գիտնականների ուշադրությունը, սակայն կենսաբանության այս բաժինն իր անվանումը ստացել է միայն 1866 թ. գերմանացի կենդանաբան-էվոլյուցիոնիստ Էրնստ Հեկկելի առաջարկով։ Է. Հեկկելն « Օրգանիզմների համընդհանուր ձևաբանությունը » գրքում բերում է էկոլոգիայի սահմանումը, որպես գիտություն շրջակա միջավայրի հետ օրգանիզմների փոխազդեցությունների մասին։ « էկոլոգիա »եզրույթն առաջացել է հունարեն ՝ oikos` տուն , բնակավայր , ծննդավայր և logos՝ գիտություն բառերից։ Էկոլոգիական գործոններ։ Միջավայրի ցանկացած բաղադրիչ , որը կարող է ունենալ ինչպես դրական , այնպես էլ բացասական ազդեցություն օրգանիզմների գոյության և տարածման վրա և առաջ բերել դրանց մոտ հարմարվողական ռեակցիաներ , կոչվում է էկոլոգիական գործոն։ Էկոլոգիական գործոնները շատ բազմազան են ինչպես ըստ բնույթի, այնպես էլ ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի։Ըստ ծագման էկոլոգիական գործոնները դասակարգում են երեք հիմնական խմբերի՝ ոչ կենսածին (աբիոտիկ) , կենսածին (բիոտիկ), և մարդածին (անթրոպոգեն)։Ոչ կենսածին գործոններ են ջերմաստիճանը, լույսը, միջավայրի թթվայնությունը, ռադիոակտիվ ճառագայթումը, ճնշումը, խոնավությունը և այլն։Կենսածին գործոններն են կենդանի օրգանիզմների միջև փոխազդեցության բոլոր հնարավոր ձևերը, ինչպիսիք են մրցակցությունը , գիշատչությունը , մակաբուծությունը , մուտուալիզմը և այլն։Մարդածին գործոններ են բոլոր գործոնները, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են մարդու գործունեության հետ, և առաջ են բերում կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոփոխություններ։