Մասնակից:Gor Minasyan/Սևագիր 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց Ձորի մարզ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն252[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Gor Minasyan/Սևագիր 2 (Հայաստան)##
Gor Minasyan/Սևագիր 2 (Հայաստան)
Gor Minasyan/Սևագիր 2 (Վայոց ձորի մարզ)##
Gor Minasyan/Սևագիր 2 (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արին, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում[1]։: Արին համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի վարչական տարածքում, մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա: Համայնքը հյուսիս արևելքից սահմանակից է Հերհեր, հյուսիս արևմուտքից` Մալիշկա, հարավից` Ազատեկ գյուղերի հանդամասերին: Գյուղից 3 կմ դեպի հյուսից-արևելք գտնվում է հրաբխային կենտրոն Դալի թափան, որի հետևանքով 735 թվականին կործանվել է Մոզ քաղաքը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, մեղվապահությամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ և դաշտավարությամբ։: Գյուղն ունի 279 բնակիչ: Համայնքն ապահովված է ավտոմատ հեռախոսակապով:


Տարի 1873 1897 1926 1939 2001 2004
Բնակիչ 87 126 143 201 264 255

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում աշունը երկարատև է, իսկ ձմեռը` ցուրտ ու քամոտ, որը տևում է 3.5-4 ամիս:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 73 տնտեսություն: Համայնքի տարածությունն 3669,2 հեկտար է, որից` վարելահող՝ 337 հեկտար, արոտ՝ 845 հեկտար, այլ հողատեսքեր՝ 2249 հեկտար, բնակելի տարածքը՝ 34 հեկտար,պատմական նշանակության հողեր՝ 41,1 հեկտար, Հեր-հերի ջրամբարի տարածքը՝ 102,1 հեկտար, սեփականաշնորհված հողատարածքներ՝ 274 հեկտար: Գյուղի վարելահողերը հիմնականում անջրդի են և սևահող: Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ և այգեգործությամբ։ Ցորենը հիմնականում լինում է աշնանացան, իսկ գարին լինում է գարնանացան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը մինչև 1978 թվականը կոչվել է Դայլախլու: Գյուղի և տարածքի անվան մասին նախնիներից փոխանցվել ու մեզ է հասել հետևյալ պատմությունը. Գյուղի տարածքով անցնող մի նշանավոր հայ անձնավորություն, տեսնելով ձիերի երամակը, զամբիկների հետևից եկող քուռակների խաղը, հիացել ու ասել է. «Ինչ լավ քուռկախաղ է»: ՈՒ քանի որ այդ ժամանակ ձիու նկատմամբ պաշտամունք է եղել, բնակիչներն այդ տարածքը կոչել են Քուռկախաղաց տեղեր: Հետագայում, հավանաբար 1604 թվականին, Արին համայնքը վերաբնակեցվել է այլազգիներով, որոնք Քուռկախաղաց անունն իրենց լեզվով վերանվանել են Դայլախլու: Հնագույն հուշարձաններից է Սուլթանի քարայրը: Քարայրի ավերակների մեջ նկատվում են երկու պարիսպներ` բոլորաձև` 3-4 արշին բարձրությամբ: Գտնվել են հղկված քարի մնացորդներ, քարե դարի ժամանակվա իրեր ու առարկաներ:Պահպանվել է 19 դարի ավերակ մատուռ, քարի դարի "Փեթակ" քարայր: Դա ևս վկայում է այն մասին, որ Արին գյուղը, որպես բնակավայր հայտնի է եղել դեռևս քարե դարից:Գյուղի տարածքում է գտնվում 1947 թ. կառուցված Վ. Ի. Լենինի արձանը` պատվանադանի վրա:։

Շինությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում են` դպրոց, բուժկետ, ակումբ, գյուղապետարան: Համայնքը սնվում է գազի և էլեկտրական սնուցման կենտրոնական ցանցից, ունի 2 տրանսֆորմատորներ: Համայնքն ունի խմելու ջրի 1 ինքնահոս ջրաղբյուր 8-լ/վրկ. ելքով: Համայնքի տարածքում կա 1 հատ ՕԿՋ 300 մ3, ջրամատակարարումը ստորգետնյա է, մեկուսացված: Համայնքին է պատկանում ՀերՀերի ջրամբարը` 74 մետր խորությամբ: Համայնքում կա 73 բնակելի շինություն: Շենքերը հիմնականում 1-2 հարկանի քարեշեն տներ են, կից հողամասերով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gor Minasyan/Սևագիր 2 բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]